Սովորական խայտառակություն

Որքան քիչ, այնքան լավ

Հունվարի 31, 2018
Որքան քիչ, այնքան լավ

Մեր կառավարության ամենանվիրական ցանկություններից մեկն է ամեն օր զեկուցել, որ երկրի վիճակը դեպի լավն է գնում, և նոր ձեռքբերումները լինելու են շարունակական: Այդ հարցում հատկապես կարևոր դեր են կատարում զանազան միջազգային կառույցների հրապարակած զեկույցները, որոնց ցուցանիշներով Հայաստանում դրական տեղաշարժեր կան: Յուրաքանչյուր նման զեկույցից հետո իշխանությունների տրամադրությունը բարձրանում է, ու նրանք սկսում են գոտեպնդել ազգաբնակչությանը` ասելով, որ եթե այդ մասին նաև օտարներն են նշում, ուրեմն պետք է վստահել գոնե նրանց:


Ցուցանիշները կարող են լավը լինել: Բայց այսօր Համաշխարհային բանկը սառը ցնցուղ է կիրառել` բացահայտելով այն գաղտնիքը, թե ինչպես է լինում, որ որոշ երկրներ վատ են ապրում, սակայն ներկայանում են դրական արդյունքներով: ՀԲ-ն հրապարակել է «Ազգային բարեկեցության մակարդակի փոփոխություն 2018» զեկույցը, որում ուսումնասիրել է 141 երկրների բարեկեցության մակարդակը 1995-2014թթ. ընկած ժամանակահատվածում՝ հիմք ունենալով բնական ռեսուրսների համախառն ցուցանիշը, մարդկային կապիտալը, նյութական կապիտալը և մաքուր արտասահմանյան ակտիվները:


Հայաստանի համախառն բարեկեցությունը Համաշխարհային բանկը գնահատել է 52.9 հազար դոլար (բնակչության մեկ շնչի հաշվարկով), ընդ որում՝ դրանից 15.4-ը բաժին է ընկնում նյութական, 12.7-ը՝ բնական, 27.3-ը՝ մարդկային կապիտալին: Սա այնքան էլ վատ ցուցանիշ չէ, նույնիսկ կարելի է ասել, որ լավն է: Սակայն դրանից անմիջապես հետո զեկույցի հեղինակները շտապել են բացել չակերտները` նշելով, որ Հայաստանում նկատվել է բնակչության մեկ շնչի հաշվարկով բարեկեցության աճ, միայն թե դա պայմանավորված է բնակչության թվի նվազմամբ: Այսինքն՝ արտագաղթի հաշվին աճ են ապահովել և ուրախ են դրա համար:


Ի դեպ, ՀԲ-ում, հավանաբար, մտածել են, որ Հայաստանում ոչ բոլորն են պատկերացնում իրերի իրական վիճակը: Այդ իսկ պատճառով էլ զեկույցին կցել են մի միտք` ի գիտություն. «Եթե հաշվի չառնենք մարդկային կապիտալի դերը՝ որպես բարեկեցության կարևորագույն բաղադրիչ, ապա չի կարող լինել ազգի կայուն և շարունակական զարգացում»:







Դիտումների քանակ 18247


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԲ-ն ինքն էլ չի հավատում իր տոկոսներին

ՀԲ-ն ինքն էլ չի հավատում իր տոկոսներին

Հունիսի 6, 2018


Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը, որը Հայաստանի տնտեսության համար 2018 թվականի...

Դրսում մեզ չեն հավատում

Դրսում մեզ չեն հավատում

Փետրվարի 6, 2018


Մեր տնտեսության պատասխանատուները երկու օրվա մեջ երկու ծանր հարված ստացան: Առաջին հարվածը եկավ Համաշխարհային բանկից, երկրորդը` F...

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

Հուլիսի 24, 2017


Կար ժամանակ, երբ Հայաստանում ջուրը բոլորին բավականացնում էր: Հետո սկսեց չբավականացնել: Իսկ թե ո՞ւր էր անհետանում ջուրը, դրա մաս...

Լավատեսների մրցույթը

Լավատեսների մրցույթը

Մայիսի 15, 2017


Երբ օրերս Համաշխարհային բանկը հրապարակեց «Առևտուրն անցումային փուլում» զեկույցը, որտեղ Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ մ...

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Հունիսի 22, 2015


Բնապահպան Սիլվա Ադամյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ահազանգել է այն մասին, թե Համաշխարհային բանկը գրավի տակ է վերցրել...

Մենք, Հայիթին, Նեպալը...

Մենք, Հայիթին, Նեպալը...

Ապրիլի 1, 2015


Համաշխարհային բանկը իր հերթական զեկույցն է հրապարակել մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախման մեջ գտնվող երկրների մասին: Համաձ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ