Ազգային խայտառակություն

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Հունվարի 31, 2018
Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Ջհանգիր Լֆիկյան


Արդեն հայտնի է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների` «Կրեմլի ցուցակում» տեղ են գրավել նաև երեք հայ գործարարների անուններ: Հիմա շատերն են քննարկում այն հարցը, թե այս երեքը հատկապես ինչո՞վ են արժանացել Վաշինգտոնի զայրույթին: Բայց «սև ցուցակ» ընկած եռյակի հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ հոլովվում է մի չորրորդ անուն ևս, միայն թե սրա դեպքում հարցն այլ կերպ է հնչում: Խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասին է:


Զարմանքի պատճառ է դարձել այն հանգամանքը, թե Աբրահամյանն ինչու չկա պատժվածների շարքերում: Նման հարց հնչեցնելու համար մի շարք պատճառներ կան: Նախ, եթե ընդունենք, որ ամերիկացիներն այս անգամ իրենց համար թիրախ են ընտրել նրանց, ովքեր համարվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ֆինանսական հենարանները, ապա Արա Աբրահամյանը տարիներ շարունակ բոլորից բարձր էր աղաղակում, թե ինքը Պուտինի սիրելին է, նրա նվիրյալը և պարբերաբար էլ ՌԴ նախագահից զանազան պարգևներ էր ստանում:


Եթե խնդրին այս տեսանկյունից նայենք, ապա ամերիկացիները փնթի գործ են կատարել: Օրինակ, վերցնենք թեկուզ գործարար Սամվել Կարապետյանի դեպքը: ԱՄՆ-ում կարծում են, որ Տաշիրի Սամոյի փողերը «մաքուր» չեն: Բայց հիշենք, որ երկու-երեք ամիս առաջ, երբ Կարապետյանը Հայաստանում իր նոր առևտրի կենտրոնն էր բացում ու նաև մեկ միլիարդ դոլարի ծրագրերի շնորհանդեսն էր կազմակերպվել, հյուրերի շարքում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Ասել է թե` պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչն իր մասնակցությամբ փաստում էր Կարապետյանի գործի ու ներդրումների նկատմամբ իր երկրի դրական վերաբերմունքը:


Իսկ Արա Աբրահամյանը չկար: Եվ հիմա Տաշիրի Սամոն կպատժվի, իսկ Աբրահամյան Արան կմնա անձեռնմխելի: Այստեղ միայն մեկ հետևություն կարող է լինել: Հավանաբար, ամերիկացիներին արդեն հայտնի է մի բան, ինչի մասին առ այսօր միայն հայաստանցիները գիտեին: Այլ կերպ ասած` ԱՄՆ-ում տեղեկացված են (հնարավոր է` մեր կայքի շնորհիվ), թե ով է Աբրահամյանն իր ամբողջական կերպարի մեջ: Դրա համար էլ որոշել են նրան ձեռք չտալ, այսինքն` դատարկ բաների վրա ժամանակ չվատնել, մանավանդ որ կարող է հոտ կպնել դրանից (տավարի, ոչխարի և այլն):







Դիտումների քանակ 49689


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անձնական օգտագործման մտավորականները

Անձնական օգտագործման մտավորականները

Փետրվարի 23, 2018


Օրերս գրել էինք այն մասին, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղ...

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Փետրվարի 14, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի չարաբաստիկ և բազմաբովանդակ կերպարին հազիվ թե կարողանանք նոր բան ավելացնել, ք...

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018


Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ո...

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Դեկտեմբերի 1, 2017


Վերջին օրերին Հայաստանը վրդովվելու մի քանի առիթներ ունեցավ` կապված ռուսական լրատվամիջոցներով հակահայկական բնույթի արտահայտությո...

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Նոյեմբերի 16, 2017


Ասենք, որ ոչխարաբուծությունը միշտ թույլ է եղել Ռուսաստանում, ոչխարների քանակով այդ երկիրը միշտ զիջել է Արևմուտքին, և պարգևատրմա...

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Հոկտեմբերի 7, 2017


Երևանում այսօր հանդիսավորապես բացվեց ռուսական եկեղեցին։ Սուրբ Խաչվերացի անունը կրող ռուսական նորակառույց ուղղափառ եկեղեցու օծմա...

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Հոկտեմբերի 6, 2017


Այսօր Երևանում ընթանում էր Եվրասիական գործընկերության համաժողովը և այդ մեծ իրարանցման կիզակետում իրեն իրավիճակի տեր-տիրական էր ...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Սեպտեմբերի 8, 2017


Այս տարվա մարտին, այսինքն, խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ հայկական սփյուռքի ...

Արա Աբրահամյանը «քցող» է

Արա Աբրահամյանը «քցող» է

Հունիսի 22, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, խայտառակության մարմնավորում Արա Աբրահամյանը սիրում է ոմանց մեղադրել իրեն վարկաբեկելու, անու...

«Ուստա՜, Արան փողը չի տվել…»

«Ուստա՜, Արան փողը չի տվել…»

Մայիսի 4, 2017


Այն պահից ի վեր, երբ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վռնդվեց բոլոր կուսակցություններից ու դաշինքներ...

Սրա հացը ուտել չի լինի

Սրա հացը ուտել չի լինի

Մայիսի 3, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այս անգամ Հայաստան է եկել, որ տեղացիներին ասի. «Ես ձեզ այլևս փող չունեմ տալո...

Անբախտ ու անտաղանդ Աբրահամյանը

Անբախտ ու անտաղանդ Աբրահամյանը

Մայիսի 2, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայ ժողովրդի ամենախայտառակ և անտաղանդ արտադրանք Արա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույ...

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Ապրիլի 18, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնեց ծննդյան 60-ամյակը: Մեծ էր վերջինիս ցանկությունը` տոնակատարությունը վեր...

Նորից մոտիկ-մոտիկ է անում

Նորից մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 11, 2017


Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը վտարվել էր հայաստանյան քաղաքական դաշտ...

Արա Աբրահամյանը որոշել է դառնալ վրիժառու

Արա Աբրահամյանը որոշել է դառնալ վրիժառու

Հունվարի 28, 2017


Շատերն անմիջապես նկատեցին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը բացակայում էր Ռուսաստանի հ...

Աբրահամյաններից մենք փրկվեցինք

Աբրահամյաններից մենք փրկվեցինք

Հունվարի 21, 2017


Փառք Աստծո, Մալիշկա գյուղից սերված Աբրահամյան գերդաստանի զավակները հեռանում են հայաստանյան քաղաքական դաշտից: Համենայն դեպս, իրե...

Արա Աբրահամյանի «թռնող» տեսակը

Արա Աբրահամյանի «թռնող» տեսակը

Դեկտեմբերի 29, 2016


Հայ կոմպոզիտորներն էլ կարող են թակարդն ընկնել, եթե այդ թակարդը ոչ թե երաժշտական է, այլ ֆինանսական: Իսկ եթե հավելենք, որ թակարդ ...

Սուտասան Արա Աբրահամյանը

Սուտասան Արա Աբրահամյանը

Դեկտեմբերի 1, 2016


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տված ու չկատարած խոստումների թիվը արդեն հաշվել հնարավոր չէ: Դրանցից ամենատպա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն