Սովորական խայտառակություն

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018
Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խորքում մի շարք ծուղակներ ունի, ինչն էլ շահարկվում է ՀԱԿ-ի կողմից: Պարզից էլ պարզ է, որ ցանկացած երկիր երազում է խաղաղության մասին, և այստեղ նոր բան չկա: Այլ հարց է, թե ով ինչ գին է առաջարկում այդ խաղաղության համար: Եվ երբ այսօր ՀԱԿ-ի ներկայացուցչիները վերստին թմբկահարում են, թե խաղաղության հաստատումը ներդրումներ կբերի, իսկ առանց դրա մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում, անհրաժեշտություն է առաջանում Կոնգրեսի անդամներին հիշեցնել, որ իրենց առաջարկի համաձայն խաղաղությունը մենք պիտի ստանանք տարածքներ հանձնելու դիմաց, և կարիք չկա վերստին մանիպուլացիայի դիմել` շեշտելով սոսկ ներդրումների բացակայությունը:


Այս ամենով հանդերձ ՀԱԿ-ն այսօր էլ տեղեկացնում է, որ պատրաստվում է վերսկսել իր քարոզարշավը, իսկ Խաղաղության շարժումը ենթադրում է հրապարակային նոր միջոցառումներ` տարատեսակ դրսևորումներով: Թե որն է պատճառը` վերստին կյանքի կոչել մի ծրագիր, որն արդեն մեկ անգամ խայտառակ ձախողում է արձանագրել, հասկանալի չէ: Փոխարենը ՀԱԿ-ը հիմա ասում է մի բան, ինչն իր հերթին լիովին արժեզրկում է նրանց շարժման ինչպես գաղափարն, այնպես էլ նպատակը: ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը խնդրի առնչությամբ մասնավորապես նկատում է. «Մեր մտավախությունն այն է, որ մեր գործողությունները հանկարծ չվտանգեն այն պաշտոնական գործընթացներին, որոնք ընթանում են: Դրանց ենթատեքստն էլ ի վերջո խաղաղության հաստատումն է: Ինչպես ասում են՝ վատ բանակցությունները պատերազմից լավ են: Բանակցելու հնարավորությունը կա»:


Ստացվում է, որ մի կողմից ՀԱԿ-ը համառում և ուզում է կրկին իր խոսքն առաջ տանել, մյուս կողմից հասկանում է, որ խաղաղության համար պայքարելով վտանգում է հենց նույն խաղաղության հեռանկարը: Ու քանի որ սա արդեն ոչ միայն պարադոքս է, այլև անհեթեթ իրավիճակ, ապա ուրիշ ոչինչ չի մնում, քան մտածել, որ կամ ՀԱԿ-ում կորցրել են իրականության զգացողությունը, կամ նրանց քայլերի թիկունքում մի ավանտյուրա կա, ինչը հետապնդում է ոչ այնքան խաղաղասիրական նպատակ, սակայն կարող է լրջորեն վնասել թե իրենց, թե մյուսների ջանքերը: ՀԱԿ-ի գլխին կախվում է հինգերորդ շարասյուն լինելու ամոթալի ճակատագիրը:







Դիտումների քանակ 3936


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

Հունվարի 20, 2018


«Ելք» դաշինքի երեկ նախաձեռնած բողոքի երթը կարծես թե շատ վարակիչ է եղել հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար: Այսօր ՀԱԿ-ը վարչութ...

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017


Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տի...

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017


Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Ապրիլի 13, 2017


Դեռ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում ամենախայտառակ արդյունքների գրանցումը դաս չդարձավ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, այնուամ...

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Փետրվարի 4, 2017


Երկար-բարակ ու տառապալի մտորումներից հետո վերջապես կողմնորոշվեց Ստեփան Դեմիրճյանը: Ավելի ստույգ` նրան վերջապես իր բաղձալի տեղը ...

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

Հունվարի 19, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նիստ, որ...

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր ա...

Աննշմար Դեմիրճյանը նշմարելի է դարձել

Աննշմար Դեմիրճյանը նշմարելի է դարձել

Դեկտեմբերի 10, 2016


Հայ հասարակությունը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի քաղաքական ճակատագրի ...

Ծառուկյանն ընդդիմության ահուսարսափն է

Ծառուկյանն ընդդիմության ահուսարսափն է

Դեկտեմբերի 2, 2016


Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարը։ Օրակարգը կարծես թե արդեն գծագրված ու հստակեցված է:...

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

Նոյեմբերի 25, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայ ազգային կոնգրեսը հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ նրա վարկանիշը չափազա...

Զուրաբյանի կշեռքն ու չափան միավորը

Զուրաբյանի կշեռքն ու չափան միավորը

Հոկտեմբերի 28, 2016


Ընդամենը օրեր առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հպարտությամբ ազդարարում էր, որ միայն իրենց հետևողականության շնորհիվ...

ՀԱԿ-ին պետք են փող և ակտիվիստներ

ՀԱԿ-ին պետք են փող և ակտիվիստներ

Հոկտեմբերի 25, 2016


Հոկտեմբերի 2-ին Գյումրիում ու Վանաձորում անցած ՏԻՄ ընտրություններում ջախջախիչ ու խայտառակ պարտություն կրելուց և վերջին տեղը զբա...

ՀԱԿ-ը ծախու ապրանք չունի

ՀԱԿ-ը ծախու ապրանք չունի

Հոկտեմբերի 6, 2016


Հետընտրական շրջանը հանգստություն չբերեց: Գոնե ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար այս օրերն ամենածանրն են: Բավական չ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ