Սովորական խայտառակություն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018
Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Քոչար Օսկանյան


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձայն, առաջին փուլով ընտրվելու համար նախագահի թեկնածուին անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, իսկ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները միասին 65-ն են: Սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանին պետք կլինի ևս 14 պատգամավորի քվե: Հայտնի է նաև, որ «Ելք» դաշինքը սեփական թեկնածու էր առաջադրել, որից հետո հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀԿ-ի թեկնածուին: Այսինքն, մնաց միայն «Ծառուկյան» դաշինքը: Եվ հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը:


Ներկա պահին «Ծառուկյան» դաշինքը միակն է, որ դեռ դիրքորոշում չի հայտնել ոչ նախագահի թեկնածուի առնչությամբ, ոչ էլ այն մասին, թե ինչպես է քվեարկելու: Վերջիններս իրենց լռությունը պատճառաբանում են նրանով, որ իրենց ղեկավարի հետ դեռ քննարկում չեն կազմակերպել ու չեն հանդիպել Արմեն Սարգսյանին: Սակայն հասկանալի է, որ սրանք ընդամենը պատրվակներ են և հարցի պատասխանն այլ հարթության վրա է:


Տվյալ դեպքում, նախ, պետք է չմոռանալ, որ Ծառուկյանի թիմը իրեն հռչակել է ընդդիմադիր քաղաքական ուժ և հարկադրված է գոնե վճռորոշ հարցերում հանդես գալ այդ դիրքերից: Սակայն արդեն տեսանք, որ նրանք ոչ աջակցեցին մյուս ընդդիմադիր ուժի թեկնածուին, ոչ էլ սեփական թեկնածու առաջադրեցին: Մնում է վերջին տարբերակը` կամ 31 պատգամավորները պիտի դեմ հանդես գան Սարգսյանի թեկնածությանը, կամ Ծառուկյանը կդադարի ընդդիմադիր լինել ու կգնա գործարքի:


Թե հատկապես ինչ կպահանջեն ծառուկյանականները իշխանություններից իրենց աջակցության դիմաց, դրա մասին կիմանանք ավելի ուշ: Գրեթե ոչ ոք այս պահին կասկած չունի, որ նրանք կկանգնեն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողքին: Սակայն կա ևս մի պահուսատային տարբերակ: Ընդդիմադիր համարվելու միֆը պահպանելու համար Ծառուկյանը կարող է հայտարարել, թե իր պատգամավորներին տալիս է ազատ կողմնորոշվելու իրավունք, ով ինչպես կցանկանա` թող այդպես էլ քվեարկի: Իսկ վերջում այս «ազատության» արդյունքը կլինի այն, որ Արմեն Սարգսյանը կստանա անհրաժեշտ 14 քվեն, իսկ դաշինքն էլ կշարունակի պնդել, թե ընդդիմադիր է, քանի որ մնացածները դեմ են քվեարկել ՀՀԿ-ի թեկնածունին: Թերևս կա մեկ այլ, ավելի անհավանական, բայց ավելի լավ տարբերակ, այն է` դաշինքը հանդես կգա իր թեկնածուով, որը, բնականաբար, ՀՀ նախագահ չի դառնա: Բայց դա արդեն կարևոր չէ, կարևորն այն է, որ այդ թեկնածուն չլինի, ասենք, Ուրիխանյան Տիգրանը կամ մեկ այլ խայտառակություն:







Դիտումների քանակ 25444


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իրար քաշելով ման են գալիս

Իրար քաշելով ման են գալիս

Փետրվարի 22, 2018


Խորհրդարանական խմբակցությունների պրակտիկայում սկսել է լայն տարածում գտնել «քաշելու» գործընթացքը: Այն պահերին, երբ սպասելի է, որ...

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

Փետրվարի 21, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատար...

Միտինգը թանկ հաճույք է

Միտինգը թանկ հաճույք է

Փետրվարի 16, 2018


Մինչ բոլորը գլուխ են կոտրում պարզելու, թե այդ ինչպես պատահեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այդքան թանկացան, մինչ ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Փետրվարի 9, 2018


Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություն...

Համերաշխների անհամերաշխությունը

Համերաշխների անհամերաշխությունը

Փետրվարի 9, 2018


Վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի ջրերը մի առվով չեն գնում, խորը մրցակցություն գոյություն ունի, այդ իսկ պատճառով էլ շ...

Ուրիխանյանը վարակակիր է

Ուրիխանյանը վարակակիր է

Փետրվարի 7, 2018


Պետք է ենթադրել, որ Ուրիխանյանի վարակը հասարակ բան չէ, ինչպես որ հասարակ չէ հենց ինքը` Ուրիխանյան Տիկոն, ՀՀ ամենախայտառակ և դատ...

Լուռ և ջղաձիգ

Լուռ և ջղաձիգ

Փետրվարի 7, 2018


Հավանաբար, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին զայրացրել է այն փաստը, որ մարդկանց հետաքրքրում է, թե երբ են վերջ...

Ուրացողների շարքերը ստվարանում են

Ուրացողների շարքերը ստվարանում են

Փետրվարի 6, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքը հանդես եկավ նախաձեռնությամբ` վերանայել Ընտրական օրենսգիրքը և հրաժարվել տարածքային, ռեյտինգային ընտրակար...

Խոսրովի վրեժխնդրությունը

Խոսրովի վրեժխնդրությունը

Փետրվարի 1, 2018


Երկու շաբաթ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հեղինակած հարկային փոփոխությունների նախագի...

Պարտվում են` վատ է, հաղթում են` լավ է

Պարտվում են` վատ է, հաղթում են` լավ է

Հունվարի 31, 2018


«Ծառուկյան» դաշինքը համառորեն ցանկանում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: Այս անգամ էլ նրանք ԱԺ պետաիրավական և մա...

Ծառուկյանը կլսի Ծառուկյանի կարծիքը

Ծառուկյանը կլսի Ծառուկյանի կարծիքը

Հունվարի 24, 2018


Երբ պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է, «Ծառուկյան» դաշ...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Հունվարի 16, 2018


«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միշտ չէ, որ Ազգային ժողով է գնում: Ավելի ստույգ` ընդհանրապես չի գալիս, բացառո...

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Հունվարի 15, 2018


Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքը նախատեսել է հունվարի 19-ին` ժամը 17:00-ին, երթ կազմակերպել ընդդեմ թանկացումների: Քաղաքական ուժեր...

Օրենսգիրքն ուզում են դարձնել իրենց հագով

Օրենսգիրքն ուզում են դարձնել իրենց հագով

Հունվարի 13, 2018


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մ...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Նեղացածների «համագործակցությունը»

Նեղացածների «համագործակցությունը»

Հունվարի 9, 2018


«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների միջև հետաքրքիր հարաբերություններ են ձևավորվում: Այն, ինչ առաջարկում է «Ելքը», «Ծառուկյանը» մերժո...

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Դեկտեմբերի 28, 2017


Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնած...

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Դեկտեմբերի 27, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը «Ծառուկյան» դաշինքին առաջարկեց նախագահական ընտրություններում պաշտպանել իր առաջադրած թեկնածուի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն