Սովորական խայտառակություն

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Փետրվարի 2, 2018
Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Հայաստանի հերոս ով ասես կարող է դառնալ: Իսկ դուք կարո՞ղ էլ լինել Կովկասի հերոս: Չեք կարող: Բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն արդեն այդ հսկա երկրամասի հերոսն է, և դրա մասին առնվազն տեղյակ են Кавказский узел լրատվամիջոցի ներկայացուցիչները: Հենց նրանք էլ Սաքունցին հերոս են հռչակել և արժանացրել «Կովկասի հերոս-2016» մրցանակին:


Այստեղ մի փոքր տարակուսանք է հարուցում նախ այն, թե ինչու 2016-ի հերոս և ինչու են երկու տարվա վաղեմության հերոսականությունը նոր միայն ջրի երես դուրս բերում: Այնուհետև տարակուսանքի առիթ է դառնում այն, որ իբրև ակնառու ծառայության հիմնավորում ասված է հետևյալը. «Սաքունցը «2016-ին փորձել է երկրի հասարակական խնդիրների լուծման ուղիներ գտնել և պայքարել է օրենսդրության խախտումների դեմ»: Ստացվում է, որ ընդամենը փորձել է, բայց ոչ մի հաջողության չի հասել, և եթե արդեն հերոսի կոչում են շնորհում ընդամենը փորձելու համար, ապա մոլորակի բնակչության առնվազն 2/3-ին կարելի է հերոս անվանել, որովհետև նրանք էլ պարբերաբար ինչ-որ բաներ են փորձում ու փորձարկում:


Հաջորդ տրակուսանքի առարկան էլ պիտի լինի այն, որ Սաքունց-2016-ի քաջագործությունների թվարկման հատվածում հիշատակվում են դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2017 թվականին: Մնում է միայն մտածել, որ Кавказский узел-ում նստած են պայծառատեսներ, ովքեր գուշակում են, թե հերոսն ինչեր է անելու հաջորդ տարի և վաղաժամ նրան շնորհում են մրցանակ դեռ չկատարած մեծագործությունների համար: Իսկ եթե նման բան կա, ապա սրանք կարող են ոչ միայն տեսնել ապագան, այլև թափանցել անցյալի մեջ: Ուրեմն, հանգիստ կարելի է նաև Սաքունցին տալ «Կովկասի հերոս-1918» մրցանակ և պնդել, որ Սաքունցը շատ մեծ ցանկություն է ունեցել մասնակցելու Սարդարապատի ճակատամարտին, պարզապես Վանաձորի գրասենյակի անհետաձգելի գործերը թույլ չեն տվել:







Դիտումների քանակ 50590


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Ապրիլի 17, 2018


Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում մթնոլորտը շիկացած է, շատերին է մտահոգում այն հեռանկարը, որ ինչ-որ մեկի անխոհեմ ար...

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Փետրվարի 12, 2018


Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջ...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սեպտեմբերի 4, 2017


Երբ Երևանի բիլիարդանոցներից մեկում օրեր առաջ նշանառուն գնդակահարեց պատանդ պահող հանցագործին, դրանից հետո հրապարակվեցին վերջինիս...

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Հունիսի 6, 2017


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ահազանգել է այն մասին, որ իրեն ցանկանում են սպանել: Սպանողն էլ թաքուն մեկը չէ, վարձու մարդասպան չէ...

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Հուլիսի 18, 2016
1

Հենց որ Էրեբունի թաղամասում հնչեցին առաջին կրակոցներն ու զինյալները ներխուժեցին ոստիկանական հաստատության տարածք, հանրապետության...

Արթուր Սաքունցն ու գժանոցը

Արթուր Սաքունցն ու գժանոցը

Մայիսի 31, 2016


«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի, այլ կերպ ասած` հոգեբուժարանի հիվանդ Ժ.Ամարիկյանը գտել է, որ իրեն կենտրոնի աշխատակիցները վա...

Հայաստանին կարող են օգուտ բերել միայն Արթուր Սաքունցը և Տիգրան Խզմալյանը

Հայաստանին կարող են օգուտ բերել միայն Արթուր Սաքունցը և Տիգրան Խզմալյանը

Մայիսի 27, 2016


«Ասենք՝ Հերմինե Նաղդալյանը Վրաստան է գնացել, Տաջիկստան է գնացել, խնդրում եմ ասեք՝ Հերմինե Նաղդալյանի ամբողջ պահվածքը ԵԽԽՎ-ում ե...

Մերժվածների լավագույն տասնյակը

Մերժվածների լավագույն տասնյակը

Մայիսի 10, 2016


«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն այս անգամ որոշել է դառնալ ոչ միայն մեր, այլև մեր կարծիքի տերը, որովհետև, ինչպես նրան...

Սաքունցը միշտ մի թշնամի ունի, և դա Ադրբեջանը չէ

Սաքունցը միշտ մի թշնամի ունի, և դա Ադրբեջանը չէ

Ապրիլի 9, 2016


Թեև միջազգային հանրության արձագանքը վերջին ռազմական գործողություններին եղավ այն, որ ընդամենը դատապարտող հայտարարություններով հա...

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Մարտի 31, 2016


Մենք բազմիցս նշել ենք, որ ննջեցյալները մեծ դերակատարում ունեն մեր երկրում: Նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հոգիները, հայաստանցի որ...

Ե՞րբ են ծեծելու Սաքունցին

Ե՞րբ են ծեծելու Սաքունցին

Փետրվարի 4, 2016
4

ԼԳԲՏ համայնքի դեմ կոշտ քննադատություններով հայտնի «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը հայ...

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Հունվարի 19, 2016
2

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Արթուր Սաքունցի օբյեկտի) կողմից փոստայ...

Արթուր Սաքունցը Պերմյակովի պաշտպանն է

Արթուր Սաքունցը Պերմյակովի պաշտպանն է

Հունվարի 18, 2016


Այսօր Գյումիում տեղակայված ռուսական ռազմաբազայում շարունակվում էր Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած զինվորական Վալերի Պերմյակ...

Շմայս բռնաբարին կպատժեն ՆԱՏՕ-ի ուժերը

Շմայս բռնաբարին կպատժեն ՆԱՏՕ-ի ուժերը

Նոյեմբերի 25, 2015


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բախտը չի բերում. Վերաքննիչ քրեական դատարանն այսօ...

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Սեպտեմբերի 21, 2015


Եթե տիկին Հիլիարդի գաղտնի նամակը կարող էր հայտնվել ռուսաստանյան պարբերականի ձեռքում, ապա հարկ է ենթադրել, որ շատ ավելի շուտ այն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ