Ազգային խայտառակություն

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018
Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ում կտանք մեր նախասիրությունը` դեռ չգիտենք, քանզի երկուսն էլ թանկ են մեզ համար: Բայց հուսանք, որ մենամարտը տեսարժան կստացվի, և մենք գրելու շատ բան կունենանք:


Ուրեմն, «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր Ռուբեն Գրիգորյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարստանում է Ռուսաստանի հայերի ունեցվածքը յուրացնելով։ Գրիգորյանը պատմում է, թե ինչպես ժամանակին որոշել է Արբահամյանի հետ համատեղ Մոսկվայում կառուցել բնակելի և առևտրային մասերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մի շենք, բայց հետո Աբրահամյանն ու նրա կինը այդ ամբողջն անօրինական ճանապարհով խլել են իրենցից:


Հիմա տուժած կողմը չի պատրաստվում նահանջել, իսկ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ասում է, որ իրենք դիմելու են բոլոր օրինական միջոցներին. «Դիմելու ենք դատախազություն, գլխավոր դատախազություն, նամակ ենք հղելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ՌԴ Հանրային պալատ, այսինքն՝ բոլոր օրինական միջոցներն օգտագործելու ենք, մենք ավազակախումբ չենք, որ անօրեն գործողություններ իրականացնենք։ Մենք նաև իր նման կաշառք չենք բաժանում՝ անօրինական ոչինչ չենք անելու»։


Թե ով է Արա Աբրահամյանը, դա բոլորին է հայտնի և նրա կերպարը բացահայտելու համար սա ընդամենը մի փոքրիկ դրվագ է: Այստեղ հետաքրքրական է նաև, թե ով է «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր Ռուբեն Գրիգորյանը: Ամիսներ առաջ նրա մասին գրվեց, որ հենց Գրիգորյանն է ֆինանսավորում Հայաստանում ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Այս տեղեկությունը, ըստ էության, չէր հերքել նաև ինքը՝ հայտարարելով, որ ունի նման պատրաստակամություն։ Եվ հիմա շատ հետաքրքիր պատկեր է ստացվում: Աբրահամյանը թալանում է Գրիգորյանին, և սա գոնե հասկանալի է, թե ինչու: Բայց որ Մոսկվայում նստած Գրիգորյանը ֆինանսավորում է Զարուհի Փոստանջյանին, դրա իմաստը մնում է անհասկանալի: Տեսնես այս իրավիճակում տիկին Զարուհին օգնության կհասնի՞ Աբրահամյանից «գցված» իր բարերարին, կպատռի՞ նրա դիմակը: Չէ՞ որ շաբաթներ առաջ Փոստանջյանը հենց Մոսկվայում էր համահայկական ընդվզման կոչեր հնչեցնում:







Դիտումների քանակ 60808


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անձնական օգտագործման մտավորականները

Անձնական օգտագործման մտավորականները

Փետրվարի 23, 2018


Օրերս գրել էինք այն մասին, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղ...

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Փետրվարի 19, 2018


Մեր քաղաքացիները շատ բաներից են դժգոհում: Նրանցից ոմանք առաջարկում են պայքարել հոռի երևույթների և անօրինականությունների դեմ: Բա...

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Փետրվարի 15, 2018


«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հրաշքով քաղբանտարկյալ չդարձած Անի Զախարյանը տևական ժամանակ խոր լռություն էր պահ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Փետրվարի 14, 2018


Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենա...

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Փետրվարի 14, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի չարաբաստիկ և բազմաբովանդակ կերպարին հազիվ թե կարողանանք նոր բան ավելացնել, ք...

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Փետրվարի 12, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որի գործողություններն առանց այդ էլ աչքի չէին ընկնում ինքնատիպությամբ...

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Փետրվարի 7, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը աշխարհներ կտրեց, օվկիանոսներ անցավ, երկրներ փոխեց, որ իրականություն դարձնի իր համահայկական մեծ ը...

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Հունվարի 31, 2018


Արդեն հայտնի է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների` «Կրեմլի ցուցակում» http://shame.am/news/view/65541.h...

Խելացի Րաֆֆին և անխելք Րաֆֆին

Խելացի Րաֆֆին և անխելք Րաֆֆին

Հունվարի 25, 2018


Զարուհի Փոստանջյանն այսօր դարձյալ խոսել է: Ասել է, որ իրենք շարժվում են առաջ, ու եթե ձախողած լինեին, ապա իրենցից այսքան չէին վա...

Զարուհի Փոստանջյանը` ապագա Չե Գևարա

Զարուհի Փոստանջյանը` ապագա Չե Գևարա

Հունվարի 24, 2018


Այն պահից ի վեր, երբ վրաց սահմանապահները «Նինոծմինդա» սահմանային անցակետում թույլ չտվեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար ...

Զարուհի Փոստանջյանին Վրաստանի սահմանին բեյրութցու տեղ են դրել

Զարուհի Փոստանջյանին Վրաստանի սահմանին բեյրութցու տեղ են դրել

Հունվարի 22, 2018


Երեկ Վրաստանի սահմանապահներն արգելեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին մուտք ...

«Երկիր Ծիրանիի» թույլ ծղրտոցը

«Երկիր Ծիրանիի» թույլ ծղրտոցը

Հունվարի 19, 2018


Այսօր իրադարձություններով հարուստ օր էր հանրապետության համար: Հենց միայն երկրի ապագա նախագահի թեկնածուի անվան շրջանառումը և «Ել...

Զարուհու թիվ մեկ փափագը

Զարուհու թիվ մեկ փափագը

Հունվարի 17, 2018


Թանկացումների դեմ «Ելք» դաշինքի հրավիրած երթին շատերը չեն մասնակցի, բայց ամենաշատը չի մասնակցի Զարուհի Փոստանջյանը, քանի որ պաթ...

Զարուհին գնում է կրակի բերան

Զարուհին գնում է կրակի բերան

Հունվարի 9, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի համահայկական ընդվզման ծրագիրը իր նմանը չի ունեցել: Սա հավանաբար միակ դ...

Երկիր ծիրանի՞», թե՞ սատանայապաշտներ

Երկիր ծիրանի՞», թե՞ սատանայապաշտներ

Դեկտեմբերի 29, 2017


Քանի դեռ բոլորը մեկմեկու գալիք Ամանորի շնորհավորական մաղթանքներ են հղում, «Երկիր ծիրանի» կուսակցությունը բառերի այլ խմբաքանակ է...

Հայրիկյանի դուստր Զարուհին

Հայրիկյանի դուստր Զարուհին

Դեկտեմբերի 15, 2017


Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, երբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի էր տալիս ԿԸՀ-ին` մեղադրելով այդ կառույցին այն բանի համա...

Խոտակերների ժամանակը

Խոտակերների ժամանակը

Դեկտեմբերի 11, 2017


Ամեն առավոտ մի դարակազմիկ հայտարարության տեքստ գրող Զարուհի Փոստանջյանն այսօր էլ մեզ անգործ չի թողել և լույսը դեռ չբացված «Հանո...

Ալամ աշխարհի Փոստանջյան Զարուհին

Ալամ աշխարհի Փոստանջյան Զարուհին

Դեկտեմբերի 9, 2017


Հայաստանում իշխանության տապալման, առաջիկայում ընդվզման օր իրականացնելու համար ԱՄՆ մեկնած «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զ...

Զարուհին հիմա էլ Կրուպսկայան է

Զարուհին հիմա էլ Կրուպսկայան է

Դեկտեմբերի 7, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որ 10 օր շարունակ Միացյալ Նահանգներում էր ու որոշել էր այնտեղ համահայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն