Սովորական խայտառակություն

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Փետրվարի 3, 2018
Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Այն պահից ի վեր, երբ շրջանառության մեջ դրվեց Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի էսքիզ- նախագծի լուսանկարը, մամուլում և համացանցում կրքերը չեն հանդարտվում: Զայրացած մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում ինչպես աշխատանքի, այնպես էլ դրա հեղինակների նկատմամբ: Իսկ շատերի համար սա ուղղակի Արամի ծաղրանկարն է: Բայց արձանի նախագիծն ամենաշատը հարուցել է երդվյալ դաշնակցականների բարկությունը: Հատկապես նրանց համար կատարվածն անարգանք է սրբությունների հանդեպ:

 

Հետաքրքրական է, որ բողոքի ամենամեծ ալիքը գալիս է սփյուռքի դաշնակներից: Այսպես, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, հասարակական գործիչ Կարո Արմենյանը հետևյալ կերպ է դրսևորում իր հուզմունքը. «Սա արդէն անարգանք է շպրտուած մեր ժողովուրդի երեսին: Պարզ է. անոնք, որոնք խլեցին այս նախաձեռնութիւնը, զայն որպէս նախագիծ ձեւաւորեցին ի պատկերի իւրեանց, զայն պարտադրեցին մեր ժողովուրդին ամենէն կամայական վերաբերմունքով, առհասարակ կապ չունին ԱՐԱՄ հասկացողութեան, ԱՐԱՄ տեսլականին, մեր ժողովուրդի ԱՐԱՄ խոյանքին հետ»: Իսկ մեկ այլ դաշնակցական`«Ասպարեզ» թերթի նախկին խմբագիր Վաչե Բրուտյանը համացանցում գրել է. «Արամի արձանի այս այլանդակ նախագիծը պէտք է մերժե՛լ: Կտրուկ կերպով: Կ՛առաջարկեմ, որ Գերագոյն Մարմինը, կամ Բիւրոն շտապ կարգով քննեն այս հարցը, անընդունելի ու մերժելի համարեն առաջարկուած ծաղրանկարային ու մանկապատանեկան յղացքով նախագիծը»:


Նշյալ ընկերը հետաքրքիր հասցեագրում է կատարում` խնդրի լուծումը տեսնելով իր հարազատ կուսակցության վերնախավում: Բայց ընկեր Վաչեն հավանաբար տեղյակ չէ, որ այս խայտառակ երևույթի ակունքներում կանգնած են հատկապես ՀՅԴ ջոջերը: Դրա համար բավական է միայն աչքի անցկացնել Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի կազմը և այնտեղ ոչ առանց զարմանքի նրանք կընթերցեն ծանոթ անուններ, օրինակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանի անունները: Հենց սրանք էլ մյուսների օրինակով կողմ են քվեարկել նախագծին, իսկ նրանց ներկայությունը հանձնաժողովի կազմում պատահական չէ: Ասել է, թե դաշնակները հիմա բողոքում են դաշնակներից և դաշնակները դաշնակներից են պահանջում փրկել մեծն դաշնակցականի հիշատակն ու պատիվը:







Դիտումների քանակ 112463


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

Հունիսի 29, 2018


Հայ ազգային կոնգրեսն արդեն ունի վերջնական որոշում` մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մնում է միայն հստակեցնել...

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Հունիսի 18, 2018


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը շատերին է տեղաշարժել իրենց անշարժ ու պասիվ վիճակներից: Նման «վերազարթոնք» ապր...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Փետրվարի 8, 2018


Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ թեժացող բանավեճն արդեն իսկ փաստել է, որ քանդակը վատն է, և ա...

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր ա...

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

Նոյեմբերի 25, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայ ազգային կոնգրեսը հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ նրա վարկանիշը չափազա...

Արամ Մանուկյանն ընդդեմ նորահայ «ինտելիգենտության»

Արամ Մանուկյանն ընդդեմ նորահայ «ինտելիգենտության»

Փետրվարի 23, 2016


Կարծես աշխարհի բոլոր հոգսերը հոգացել էին, բոլոր երգերը երգված էին, այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ...

Աշոտյանն ու հավատարմությունը

Աշոտյանն ու հավատարմությունը

Փետրվարի 2, 2016


Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև ծավալված վիճաբանությունը խիստ հատկ...

Թուղթուգիրը` ՀԱԿ նոր ռազմավարություն

Թուղթուգիրը` ՀԱԿ նոր ռազմավարություն

Դեկտեմբերի 11, 2015


Երբ որևէ կուսակցություն զրկվում է գաղափարախոսությունից, մարգինալանում և հասկանում է, որ եկել է իր վախճանը, նրան այլ բան չի մնու...

Անկախության և ստրկության սիմվոլների դաժան պայքարը նույն խմբակցության սահմաններում

Անկախության և ստրկության սիմվոլների դաժան պայքարը նույն խմբակցության սահմաններում

Նոյեմբերի 6, 2015


Ասում են, ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունում լուրջ տարաձայնություններ են առաջացել խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և նույն...

Վարդան Այվազյանը «Գազպրոմի» փաստաբանն է

Վարդան Այվազյանը «Գազպրոմի» փաստաբանն է

Հունիսի 5, 2015


Այսօր Ազգային ժողովում նորից կռիվ էր: Պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Արամ Մանուկյանն իրար ինչ ասես, որ չասացին՝ էլ գող փիսո,...

Կեցցե՛ Լիսկան` ՀՀ իշխանության դեմքը, ուռա՜

Կեցցե՛ Լիսկան` ՀՀ իշխանության դեմքը, ուռա՜

Մայիսի 15, 2015


ՀԱԿ և Լևոն Տեր-Պետրոսյանի ամենասիրած դեմքերը` Զուրաբյան Լյովիկն ու Մանուկյան Արամը, այսօր կրկին խոսեցին ռեժիմի այլանդակությունն...

Սեյրան Սարոյանի անկեղծ հանճարեղ միտքը

Սեյրան Սարոյանի անկեղծ հանճարեղ միտքը

Դեկտեմբերի 17, 2014


Ազգի հերոս գեներալ Սեյրան Սարոյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հանճարեղ ելույթ ունեցավ: Նա պատգամավորներին կոչ արեց «կուլտուրական...

Ֆարմանյանի երկակի ստանդարտը

Ֆարմանյանի երկակի ստանդարտը

Դեկտեմբերի 15, 2014


Այսօր Ազգային ժողովում ոչ իշխանական ուժերը պահանջեցին որոշում կայացնել ու արտահերթ նիստ հրավիրել, որտեղ պիտի քննարկվեին վերջին ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ