Սովորական խայտառակություն

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Փետրվարի 5, 2018
Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Վերջապես գտնվեց մի բան, որի հարցում մենք անգերազանցելի ենք ամբողջ աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էքսպերտ քեթչ» ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը հայտարարեց, որ Հայաստանը գազով աշխատող ավտոմեքենաների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Այս զեկույցից հետո բուռն ծափահարություններ չհնչեցին, փոխարենը Տիգրանյանը հավելեց, որ այժմ հանրապետությունում գազով աշխատող մոտ 300 հազար ավտոմեքենա կա (շուրջ 400 հազար բալոն):


Այն, որ մենք մրցահարթակի ամենաբարձր աստիճանի վրա ենք, դա լավ օրից չէ: Ամեն ինչ սկսեց նրանից, որ վարորդներն անկարող էին մեքենան լիցքավորել բենզինով, քանի որ վառելիքի գները աստղաբաշխական չափերի էին հասնում: Իսկ այսօր արդեն նույնիսկ երկրի վարչապետն է մարդկանց հորդորում օգտվել գազից, ասել է թե` պետությունն ինքն էլ խրախուսում է տրանսպորտի շահագործման այդ մեթոդը:


Բայց էլ ի՞նչ Հայաստան, եթե չգտնվեն մարդիկ, ովքեր անմիջապես ձեռնամուխ պիտի լինեն մեզ առաջինից վերջինը դարձնելու գործին: Հենց այս ցուցանիշը հայտնի դարձավ, իսկույն ի հայտ եկան մտահոգված չինովնիկներ, որոնք սկսեցին կասկածել, որ բալոններն անվտանգ չեն, հիշեցին բոլոր հրդեհները մեքենաներում, նկատեցին, որ դրանց տեղադրումը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին և եզրակացրեցին, որ գործընթացքը պետք է վերցնել խիստ հսկողության տակ, իսկ յուրաքանչյուր հսկողություն ենթադրում է մեծ ծախսեր ու վճարումներ:


Այնպես որ, մեր առաջինը լինելու ուրախությունը շատ կարճ կտևի: Հեռու չէ այն պահը, երբ մեքենան գազով լիցքավորելը ավելի թանկ կարժենա, քան միջուկային գեներատորի տեղադրումը:







Դիտումների քանակ 15030


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Հունվարի 15, 2018


Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչակա...

Մեր զորքերը` տիեզերքում

Մեր զորքերը` տիեզերքում

Հոկտեմբերի 23, 2017


Հայաստանը կմիանա Լուսնի և Մարսի վրա ռազմական գործողություններից հրաժարվելու մասին միջազգային համաձայնագրին։ «Լուսնի և այլ երկնա...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Անթրաշները կարող են մորուք պահել

Անթրաշները կարող են մորուք պահել

Հունիսի 13, 2017


Մեկ շաբաթ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Իրավապահները որսում էին անթրաշ ու չստեր...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Չարիքի շահավետ ներկայությունը

Չարիքի շահավետ ներկայությունը

Հուլիսի 14, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ափերից դուրս եկավ և հայտարարեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությո...

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Հոկտեմբերի 13, 2015


Շատ է գրվում ու խոսվում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անհրաժեշտության մասին: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ դա գնահատում են ...

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Փետրվարի 26, 2015


Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու վարչապետ Հովիկ...

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Նոյեմբերի 24, 2014


Վերջին մեկ-երկու տասնամյակում հասարակության մեջ հաճախ է հիշատակվում օրենքների չգործելու մասին, մյուս կողմից՝հնչում են նաև այնպի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ