Սովորական խայտառակություն

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Փետրվարի 5, 2018
Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը երկրի աղքատներին խորհուրդ տվեց կարտոֆիլ ուտել` սովամահ չլինելու համար, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անցավ Խոսրովի ծրագրի իրագործմանը: Այսօր նախարարն արդեն հայտարարում է, որ կարտոֆիլագործությունը մեզ համար կարևոր ճյուղ է, այն եկամտաբեր է, ունենք այս գործում հմտացած արտադրողներ, և մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հայկական կարտոֆիլի մրցունակությունը:


Բայց ի՞նչ պիտի անի Իգնատին Խոսրովի հետ միասին, եթե այն, ինչ արդեն արվել է, միանգամայն այլ պատկեր ունի: Եվ հենց նույն Առաքելյանն ընդամենը կես ամիս առաջ բոլորովին այլ բան էր ասում` պնդելով, որ կարտոֆիլագործությունը Հայաստանում շատ ցածր մակարդակի է, զարգացած չէ, իսկ արտադրանքն էլ կամ թանկ է, կամ անորակ: Այս գորշ գույներով պատկերը երկու շաբաթ առաջ հենց այնպես չէր ստեղծվում: Կարտոֆիլի գների կտրուկ թռիչքը նախարարին ստիպել էր ինչ-որ բացատրություն մոգոնել, նա էլ ավելի խելացի բան չէր մտածել, քան այդ բնորոշումներն էին: Ի դեպ, ԱԺ-ում գնաճը մեղմելու հնարավորությունների մասին լսումների ժամանակ Առաքելյանն ասել էր, որ կարտոֆիլի թանկացումը կապված է արտահանման հետ, մինչդեռ նրա տեղակալ` փոխնախարար Ռոբերտ Մակարյանը դրանից օրեր առաջ կառավարության նիստում վստահեցրել էր, որ գինն անպայման կիջնի, կարտոֆիլը կէժանանա, քանի որ գյուղացիական տնտեսություններն ունեն որոշակի ամբարված բերք, ապրանքը կմտնի շուկա ու գների էժանացում կլինի:


Ոչ նրա ասածը եղավ, ոչ նախարարի: Իսկ այսօր արդեն Խոսրով Հարությունյանի մարգարեությունը իրականություն է դառնում ու դեռ մի բան էլ ավելի: Հայաստանի չքավորները գուցե թե նաև կարտոֆիլ էլ չկարողանան ուտել, որովհետև նախարար Իգնատին տեղեկացրել է, թե հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության հետ համատեղ Գյումրիի սելեկցիոն կայանում իրականացվում են կարտոֆիլի տնկանյութի սորտափորձարկման աշխատանքները, իսկ դրանք կտևեն մի քանի տարի, որից հետո միայն հնարավոր կլինի պատասխանել հարցին` արդյո՞ք հնարավոր է տեղում սերմնաբուծություն զարգացնել և արտադրողներին ապահովել կարտոֆիլի տեղական տնկանյութով, թե՞ ոչ: Ու քանի որ մինչև պատասխան ստանալը ոչ Խոսրովը կլինի, ոչ Իգնատին, հայ սպառողը լավ կանի այսօրվանից իր հույսը կտրի և կարտոֆիլին փոխարինող գտնի:







Դիտումների քանակ 15370


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսրովը Նիկոլի հետ առևտուր է անում

Խոսրովը Նիկոլի հետ առևտուր է անում

Ապրիլի 30, 2018


Նիկոլ Փաշինյանը գնացել էր հանդիպելու ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամների հետ: Երկու կողմերն էլ իրար հանդեպ անբարյացակամ լի...

Ո՞վ գլխի գցեց

Ո՞վ գլխի գցեց

Մարտի 1, 2018


Ազգային ժողովի հունձքն այսօր առատ էր, և առաջին ընթերցմամբ ընդունվեցին մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր: Եվ միայն մի դեպք...

Խոսրովի վրեժխնդրությունը

Խոսրովի վրեժխնդրությունը

Փետրվարի 1, 2018


Երկու շաբաթ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հեղինակած հարկային փոփոխությունների նախագի...

Պարարտացված Գագիկ Խաչատրյանը օրենքից վեր է

Պարարտացված Գագիկ Խաչատրյանը օրենքից վեր է

Հունվարի 26, 2018


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողագործի հոգսերով զբաղվելու ժամանակ չունի: Նախարարությունը հիմա ավելի կարևոր բան է անում:...

Իգնատին հայ ժողովրդի երջանկության հայրն է և լուրջ հետազոտության առարկա

Իգնատին հայ ժողովրդի երջանկության հայրն է և լուրջ հետազոտության առարկա

Հունվարի 24, 2018


Կան մարդիկ, որոնց հակացուցված է խոսել, որովհետև ինչքան շատ են խոսում, այնքան մեծ է լինում հիմար մտքեր արտահայտելու հավանականութ...

Նկարիչը պիտի զբաղվի նկարչությամբ

Նկարիչը պիտի զբաղվի նկարչությամբ

Հունվարի 23, 2018


Այսօր ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ԱԺ-ում «Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» ...

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Դեկտեմբերի 22, 2017


Տարին ամփոփող նախարարների շարքում ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, հավանաբար, միակն է, ով պիտի դժվարանա որևէ առարկայական բան ...

Խոսրովին կփոխենք մի պարկ կարտոֆիլի հետ

Խոսրովին կփոխենք մի պարկ կարտոֆիլի հետ

Դեկտեմբերի 8, 2017


Զանգվածային շիզոֆրենիայի ականատեսն ենք կամ, ինչպես ժողովուրդը կասեր` բոլորը ձայն ձայնի տված ցնդել են: ՀՀԿ-ական պատգամավոր, առող...

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Դրան...

Ծեծով մեծացած Խոսրովը

Ծեծով մեծացած Խոսրովը

Հոկտեմբերի 18, 2017


Շատերն այն կարծիքին են, որ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» նոր օրինագծի շուրջ աղմուկն այդքան մեծ ու ընդգրկուն ստա...

Լոլիկային սկանդալ է հասունանում

Լոլիկային սկանդալ է հասունանում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս Վորոնեժում, որտեղ անց էր կացվում ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպում և որին մասնակցում էր նախագահ Վլադ...

Խոսրովը կդառնա ղումարբազ ու սուտենյոր

Խոսրովը կդառնա ղումարբազ ու սուտենյոր

Հոկտեմբերի 3, 2017


Ամեն ինչ ներդրումների համար, ամեն ինչ զբոսաշրջիկների համար, ամեն ինչ Հայաստանը օտարների համար գրավիչ դարձնելու համար: Այս կարգա...

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Հոկտեմբերի 2, 2017


Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի ցավով հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհասկանալի անկում է արձանա...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Խոսրովը ուրացավ վարչապետին

Խոսրովը ուրացավ վարչապետին

Սեպտեմբերի 25, 2017


Թեև մինչև եկող տարվա գարուն դեռ տևական ժամանակ կա, բայց ներքաղաքական խմորումներն արդեն ընթացքի մեջ են, և հարցերի հարցն այժմ մնո...

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Սեպտեմբերի 22, 2017


Եթե ականջ դնենք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ապա մեր երկրում գյուղատնտեսությունը ոչ միայն ճանաչվել է գերակա ոլ...

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Սեպտեմբերի 14, 2017


ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, խոսելով Ռուսաստան թուրքական լոլիկի արտահանման մասին, ասել է. «...չպետք է մոռանա...

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Հունիսի 28, 2017


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին լրագրողները վաղուց են ընդգրկել Հայաստանի ամենահարուստ նախարարների ցանկում, թեև,...

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հունիսի 23, 2017


Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Այսօր էլ արտակարգ իրավիճակ էր Արարատի մարզի Ջրաշե...

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Հունիսի 19, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Գյու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ