Սովորական խայտառակություն

Սիրտը Լոնդոնից չի կտրվում

Փետրվարի 5, 2018
Սիրտը Լոնդոնից չի կտրվում

Դեսպան և նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է իրեն մատուցել իբրև համահայկական առաջնորդ: Ուրիշ բացատրություն դժվար է գտնել այն փաստի համար, որ նա Հայաստանը թողած անցնում է երկրեր-երկիր: Սկզբում Մոսկվա գնաց, հետո դրան հաջորդեց Միլանը, այն էլ` հանդիպում հոգևորականների հետ, ինչը բացատրություն չունի, իսկ հիմա էլ Սարգսյանը գնացել ու հանգրվանել է Լոնդոնում: Այս ընտրությունն արդեն իսկ արտառոց է: Նախ, Մեծ Բրիտանիայում դեսպանը երկար տարիներ այդ քաղաքում էր և եթե որևէ կարևոր բան ուներ ասելու տեղի հայերին, արդեն ասած պիտի լիներ: Բացի այդ, ՀՀԿ-ի առաջարկից հետո նա մտածելու ժամանակ խնդրեց ու թռավ Լոնդոն: Կարելի էր հենց այդ ժամանակ հանդիպել տեղացիների հետ, ի՞նչ իմաստ կար գնալ, ետ գալ ու նորից գնալ: Սակայն, ինչպես ասում են, անքննելի են նախագահի թեկնածուի ճանապարհները:


Մի խոսքով, Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ, և դա մեկնաբանվում է հետևյալ կերպ. «Հանդիպումը պատահական չէր, քանի որ երկար տարիներ հենց այս համայնքի անհատներն են տարբեր առիթներով շփվել և համագործակցել Արմեն Սարգսյանի հետ»։ Այնպիսի տպավորություն է, կարծես հավաքվածները խնդրել-աղաչել են Սարգսյանին չգնալ, իսկ նա բացատրել է, որ Հայրենիքն է կանչում, մնալ չի կարող: Ամեն դեպքում, ապագա նախագահը շտապել է նշել, որ իրեն վստահված բարձր պատասխանատվությունը ստանձնելուց առաջ անհրաժեշտ էր խորհրդակցել այս մեծ հայկական ընտանիքի հետ, ինչպիսին է բրիտանահայ համայնքը։


Մեծ է անգլիական համայնքը, թե փոքր, դա Սարգսյանը կիմանա: Բայց որ սա եղած համայնքներից ամենապասիվն է կամ գրեթե անտարբերը, սա նույնպես անժխտելի փաստ է: Իսկ թե դրա ակտիվացման համար այսքան տարիներ Հայաստանի դեսպանն ինչեր է արել, այս հարցը նույնպես պատասխան չունի շատ ու շատ նմանատիպ հարցերի նման: Ամենազավեշտալին այն է, որ իր անտարբերությամբ հանդերձ «բրիտանական հողում բնակվող հայկական մեծ ընտանիքն իր զորակցությունը հայտնեց Արմեն Սարգսյանին և կոչ արեց նրան ի գործ անցնել և միասնական ուժերով առաջ տանել հանուն Հայրենիքի բարօրության տարվող անչափ ծանր, բայց և պատվելի աշխատանքը»։ Ամեն:







Դիտումների քանակ 35184


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խաբելու հերթափոխը

Խաբելու հերթափոխը

Մայիսի 7, 2018


Աշխարհն` աշխարհով. «Նաիրիտ» գործարանի բանվորներն իրենց հոգսերով: Հենց երկրում որևէ նոր դեմք է հայտնվում, նրանք անմիջապես վազ են...

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Մայիսի 7, 2018


Այսօր Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չ...

Գինու զորությունը

Գինու զորությունը

Մայիսի 4, 2018


Այս օրերին նշանակումների մասին հրամաններն այնքան էլ շատ չեն: Սպասողական վիճակ կա: Փոխարենը թափ են հավաքում պաշտոնաթողություններ...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ապրիլի 20, 2018


Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայր էր հրավիրել հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարներին: Նախագա...

Երկիրը նախագահ չունի

Երկիրը նախագահ չունի

Ապրիլի 16, 2018


Սերժ Սարգսյանը վայր է դրել իր նախագահական լիազորությունները: Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի նոր նախագահը: Այս փոփոխությունի...

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Ապրիլի 5, 2018


Մի շարք հրապարակումներում մենք կանխատեսել էինք, որ Հայաստանը, որպես այդպիսին, շուտով կարող է նաև չլինելմ այսինքն՝ փակվել: Սակայ...

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Մարտի 28, 2018


Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աստեղային ժամը հիմնավորապես փչացրել են: Պարզվում է, որ Սարգսյանի երդմնակալության արարողո...

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Մարտի 13, 2018


Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի շուրջերկրյա ճամփորդությունից ոչ ոք գլուխ չի հանում: Նա հերթական անգամ հայտնվել է Լոնդոնում (սի...

Արշակ Երկրորդի վախտերից

Արշակ Երկրորդի վախտերից

Մարտի 1, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացնում էր իր ծրագիրը և փորձեց հանդես գալ սպասվածից ավելի ազատամի...

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Փետրվարի 16, 2018


Մեկ ամիս առաջ ՀՀԿ-ն Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրեց դեսպան Արմեն Սարգսյանին: Այդ առաջարկից հետո թեկնածուն նախագահ Սե...

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Փետրվարի 15, 2018


Եթե դիտարկելու լինենք ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումների շրջանակը, ապա դրանց արդյունավետու...

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Փետրվարի 13, 2018


Քաղաքական տարբեր ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումների ժամանակ նախանշվում է մի հետաքրքիր օրինաչափությու...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Մյուսները կարևոր չեն

Մյուսները կարևոր չեն

Փետրվարի 12, 2018


Երբ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀԿ-ն առաջարկեց դառնալ նախագահի թեկնածու, վերջինս Սերժ Սարգսյանին ասաց, ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Արմենի քավորը

Արմենի քավորը

Փետրվարի 6, 2018


ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն ինքն իր ձեռքով իրեն գցել է երկակի իրավիճակի մեջ: Մի կողմից նա ասում է, որ դեռևս...

Ներկայացուցչական բնույթի սուբյեկտը

Ներկայացուցչական բնույթի սուբյեկտը

Փետրվարի 1, 2018


Նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը իր հարցազրույցներում սկսել է վստահեցնել,...

Դեռ չի ընտրվել, բայց արդեն փախչում է

Դեռ չի ընտրվել, բայց արդեն փախչում է

Հունվարի 30, 2018


Լրագրողների հետ շփումներից խուսափելը մեր պաշտոնյաների ամենասիրելի զբաղմունքն է: Ինչ հնարամտությունների ասես, որ չեն դիմում նրան...

Սենյակային նախագահի թեկնածուն

Սենյակային նախագահի թեկնածուն

Հունվարի 30, 2018


ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վերադարձավ Հայաստան և անմիջապես անցավ իր անելիքներին: Եռաբլուրում ծաղկեպսակ դնելուց հետո ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ