Սովորական խայտառակություն

Ուրացողների շարքերը ստվարանում են

Փետրվարի 6, 2018
Ուրացողների շարքերը ստվարանում են

Քոչար Օսկանյան


Երբ «Ծառուկյան» դաշինքը հանդես եկավ նախաձեռնությամբ` վերանայել Ընտրական օրենսգիրքը և հրաժարվել տարածքային, ռեյտինգային ընտրակարգից, բոլորի համար հասկանալի էր, որ վերջիններս ընտրություններում իրենց չարդարացված սպասելիքները պայմանավորում են հենց այդ հանգամանքով և ցանկանում են օր առաջ դա դուրս բերել կիրառումից: Բայց երբ այս նույն տեսակետը սկսեց պաշտպանել Դաշնակցությունը, իրավիճակը հատկապես հետաքրքրական դարձավ: Ընդ որում, երկու քաղաքական ուժերը ոչ միայն պատրաստվում են իրենց պահանջներում հետևողական լինել, այլ նույնիսկ մրցակցության մեջ են մտել, թե իրենցից որն է առաջինը այդ բանն ասել: Օրինակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիմա հայտարարում է, թե իրենք շատ վաղուց են այս դիրքորոշման, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը նոր է հանդես եկել այդ առաջարկով: «Մենք այդ նախաձեռնությունն ունեցել ենք վաղուց, առաջ ընկնելու հարց չկա, մեզ համար կարևոր է, որ այս հարցը լուծվի: Իրենք առաջարկում են գնալ համամասնական փակ ցանկերով, այնինչ դա չէ միակ լուծումը: Գործող կարգը, այո, հակաժողովրդավարական է, բայց իրենց առաջարկը համարում ենք ոչ ամբողջական: Մենք ունենք այլ փաթեթ, որտեղ կան միջազգային կառույցների գնահատականները, այն ենթադրում է Ընտրական օրենսգրքի կատարելագործում»,- մեկնաբանում է Ռուստամյանը:


Այսպիսի շրջադարձ, ինչ խոսք, անսպասելի էր հատկապես դաշնակների կողմից, որոնք այսօր իշխանական կոալիցիայի անդամ են և փաստացի դեմ են արտահայտվում իրենց գործընկեր ՀՀԿ-ի տեսակետին: Բայց դա ունի բացատրություն: ՀՅԴ-ն այնքան էլ վստահ չէ, որ իր ներկայությունն այդ կոալիցիայում երկարաժամկետ կլինի, և այսօրվանից հող է նախապատրաստում ապագա ցնցումների համար:


Թե նրանց և ծառուկյանականներին որքանով կհաջողվի ինչ-որ բանի հասնել, դա դեռ կտեսնենք: Սակայն այս պահին առկա է մի ցավոտ խնդիր, որից երկու ուժերն էլ ձերբազատվել չեն կարող: Բանն այն է, որ և «Ծառուկյան» դաշինքը, և ՀՅԴ-ն ժամանակին կողմ են քվեարկել այն Ընտրական օրենսգրքին, որից հիմա հրաժարվում են: Նման ուրացումն արդեն իսկ հողմացրիվ է անում երկուսի քաղաքական հոտառության և հեռատեսության մասին միֆը: Ու հիմա էլ, երբ ՀՅԴ-ն ասում է, թե արդեն նկատել ու նշել են բոլոր բացասական կետերը, չկա որևէ երաշխիք, որ վաղը նաև դրանից չեն հրաժարվելու:


Ինչ վերաբերում է հին մեղքերին, դրանց համար Արմեն Ռոստամյանը շատ հետաքրքիր արդարացում է գտել. «Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված առաջամարտիկը միշտ եղել է Դաշնակցությունը: Մենք ենք միշտ խոսել համամասնական ընտրակարգի անցնելու խնդրի մասին ու սրանով էլ ձևավորվեց քառյակը և այլն: Մենք երբեք չենք հրաժարվել մեր մոտեցումներից, բայց տուրք տալով նրան, որ պետք է ի վերջո ձևավորվի համախոհություն, երբ որ 4+4+4 ֆորմատով աշխատում էինք, ասացինք, որ մենք հանուն համախոհության համաձայն ենք այս տարբերակին, բայց ռեյտանգիային այս ձևը, որ առաջարկվում է, մեզ համար անընդունելի է»,- ասում է նա:


Թե մեր երկրի վրա ինչ նստեց դաշնակների «տուրք տալ»-ը կամ « հանուն համախոհության»-ը, դրա դառը պտուղներն արդեն ճաշակել ենք: Իսկ այն ծառը, որ նման բերք է տալիս, չի կարող մի գիշերում փոխվել ու դառնալ քաղցրահամ պտուղների նվիրատու:







Դիտումների քանակ 36433


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Մայիսի 23, 2018


Աշխարհն` աշխարհով, Դաշնակցությունն իր մտասևեռումներով: Մինչ երկրում բուռն խմորումներ են ընթանում, դաշնակներին առավելապես հետաքր...

ՀՅԴ-ում ապստամբություն է հասունանում

ՀՅԴ-ում ապստամբություն է հասունանում

Մայիսի 22, 2018


Վերջին շրջանում դաշնակների գործերն այնքան էլ լավ չեն: Ճիշտ է, նրանց հաջողվեց իշխանափոխության պղտոր ջրերի մեջ դավաճանել կոալիցիո...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակցական կանոնների ավերակները

Դաշնակցական կանոնների ավերակները

Մայիսի 14, 2018


Դաշնակցություն կուսակցության առաջնորդները շատ են սիրում գլուխ գովել իրենց ներքին կարգապահության համար և այդ կարգապահությունը հա...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Մայիսի 7, 2018


Դաշնակների մոտ ամեն ինչ կարգին է: Այսինքն, նրանք չեն դավաճանել իրենց էությանը և մեծ արագությամբ ադապտացվում են նոր իրավիճակների...

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Մայիսի 4, 2018


Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնեց, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը՝ որոշել է նրան հեռացնել ՀՅԴ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Մայիսի 1, 2018


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայա...

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Մայիսի 1, 2018


Ողջ օրը Ազգային ժողովում ընթացող նիստում հնչած ելույթները վկայում էին մի բան` հստակ դերաբաշխումը կատարված էր, և յուրաքանչյուրը ...

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Ապրիլի 30, 2018


ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Հին մարմնավաճառները միանում են Նիկոլին

Հին մարմնավաճառները միանում են Նիկոլին

Ապրիլի 25, 2018


Հայ հեղափոխական մարմնավաճառները, այսինքն, դաշնակները դուրս եկան քաղաքական կոալիցիայից: Սա զարմանալի չէ, զարմանալին հակառակը կլի...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին

Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին

Ապրիլի 23, 2018


Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը ոչ ոք չգիտեր, բոլորը գնում էին նրա հետ հանդիպման: Փաշինյանի հետ արդեն հանդիպել էին փոխվ...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Ապրիլի 19, 2018


Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիական անհնազանդության գործողությունների ֆոնին այսօր հանկարծ Հայ Հեղափոխական Դաշ...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ