Սովորական խայտառակություն

Դրսում մեզ չեն հավատում

Փետրվարի 6, 2018
Դրսում մեզ չեն հավատում

Մեր տնտեսության պատասխանատուները երկու օրվա մեջ երկու ծանր հարված ստացան: Առաջին հարվածը եկավ Համաշխարհային բանկից, երկրորդը` Forbes ամսագրից: Երկու դեպքերում էլ բացահայտ անվստահություն կար մեր կառավարության խոստումների, ինչպես նաև այն պաշտոնական վիճակագրության նկատմամբ, որի համաձայն Հայաստանի տնտեսության զարգացման համար ստեղծված են բոլոր նախադրյալները ու առաջիկա տարիները կդառնան աննախադեպ վերելքների տարիներ:


Համաշխարհային բանկն այս ամենին չհավատաց: ՀԲ-ի կանխատեսումների համաձայն, ընթացիկ տարին Հայաստանի համար առաջընթացի ժամանակահատված դառնալ չի կարող, այլ կլինի արտաքին առևտրի աճի տեմպերի էական դանդաղում: Արտահանման աճի տեմպերը 2018 թվականին կդանդաղեն մինչև 9.2% -ով, իսկ ներմուծումը` 10.3%: Թանկացումները նույնպես անխուսափելի են: 2018 թվականի համար կանխատեսում է տարեկան 3.5% միջին գնաճ, իսկ 2019-ին`3.2%:


Forbes ամսագիրն էլ իր հերթին անվստահություն հայտնեց և գործարարությամբ զբաղվելու 153 երկրների ցանկում Հայաստանին տրամադրեց 88-րդ տեղը: Համեմատության կարգով նշենք, որ հարևան Վրաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան ու Ռուսաստանն այս ցանկում Հայաստանից բավականին առաջ են, այսինքն՝ ավելի բարենպաստ երկիր են գործարարությամբ զբաղվելու համար: Ադրբեջանն այս ցանկում զբաղեցնում է 70-րդ տեղը, իսկ Վրաստանը` 52-րդ, Թուրքիան՝ 56-րդ տեղը, ՌԴ-ն՝ 58-րդ:


Ֆինանսատնտեսական ամերիկյան այս հեղինակավոր ամսագիրը նաև նշում է, որ Հայաստանում հակակոռուպցիոն միջոցառումները հիմնականում անարդյունավետ են, իսկ որպեսզի երկիրը բիզնեսի ու ներդրումների համար գրավիչ դառնա, Հայաստանի կառավարությունը ստիպված է ամրապնդել օրենքի գերակայությունը: Forbes-ն անդրադառնում է նաև մեր երկրի պետական պարտքին` նշելով, որ Հայաստանի աճող պետական պարտքն առաջ է բերում հարկաբյուջետային քաղաքականությունը խստացնելու խնդիր:


Այս ամենից հետո, ինչպես ասում են, մեր ցավը կրկնապատկվեց: Բավական չէր, որ վատ էինք ապրում, հիմա էլ դրսում մեզ չեն հավատում ու չեն վստահում:







Դիտումների քանակ 20286


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Որքան քիչ, այնքան լավ

Որքան քիչ, այնքան լավ

Հունվարի 31, 2018


Մեր կառավարության ամենանվիրական ցանկություններից մեկն է ամեն օր զեկուցել, որ երկրի վիճակը դեպի լավն է գնում, և նոր ձեռքբերումնե...

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

Հուլիսի 24, 2017


Կար ժամանակ, երբ Հայաստանում ջուրը բոլորին բավականացնում էր: Հետո սկսեց չբավականացնել: Իսկ թե ո՞ւր էր անհետանում ջուրը, դրա մաս...

Լավատեսների մրցույթը

Լավատեսների մրցույթը

Մայիսի 15, 2017


Երբ օրերս Համաշխարհային բանկը հրապարակեց «Առևտուրն անցումային փուլում» զեկույցը, որտեղ Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ մ...

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Ինչքա՞ն փող կտան Արագած լեռան դիմաց

Հունիսի 22, 2015


Բնապահպան Սիլվա Ադամյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ահազանգել է այն մասին, թե Համաշխարհային բանկը գրավի տակ է վերցրել...

Մենք, Հայիթին, Նեպալը...

Մենք, Հայիթին, Նեպալը...

Ապրիլի 1, 2015


Համաշխարհային բանկը իր հերթական զեկույցն է հրապարակել մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախման մեջ գտնվող երկրների մասին: Համաձ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ