Սովորական խայտառակություն

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Փետրվարի 6, 2018
Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Կառավարության նիստերը դնփակ անցկացնելու մասին որոշումը գնահատվեց մի դեպքում իբրև հրապարակայնության սահմանափակում, մեկ այլ դեպքում վկայությունն այն բանի, որ իշխանությունները ցանկություն ունեն առավելագույնս թաքուն գործել ու դրսևորվել: Նման տպավորությունները ցրելու ծանր հոգսն այսօր իր ուսերին էր վերցրել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը լրագրողներին վստահեցնում էր, որ դուռ փակելով կառավարության գործունեության թափանցիկությունը չի վերանա։ «Կառավարության որոշումները պետք է հրապարակվեն, մենք միանշանակ դա անում ենք։ Մենք առաջարկում ենք կառավարությունում բուն հարցի քննարկումը միայն դռնփակ դարձնել, հակառակ պարագայում քննարկում տեղի չի ունենում»,- ասում էր նախարարը։

 

Սա, իհարկե, համոզիչ փաստարկ չէ, քանի որ հրապարակված որոշումները դեռևս գործադիրի աշխատանքի ողջ պատկերը չեն և դրանցում հազիվ թե արտացոլվեն հակափաստարկները: Սակայն իր խոսքում Դավիթ Հարությունյանը մի փոքրիկ դրվագ էլ ներկայացրեց, ինչն այս իրավիճակում շատ կարևոր է: Նա ասաց, որ նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկ արվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն նա, ի տարբերություն ներկայիս վարչապետի, հրաժարվել է։ «Հովիկ Աբրահամյանը մտահոգ էր, որ հասարակությունն ու լրատվամիջոցները չեն ընկալի սա»,- նշեց Հարությունյանը:


Ստացվում է, որ Աբրահամյանն անհամեմատ ավելի խելացի է եղել և հասկացել է, թե նման քայլը որքան խոցելի է: Հանրահայտ ճշմարտություն է, որ ցանկացած ինֆորմացիոն դատարկություն անպայման լրացվում է կողմնակի հոսքերով, իսկ այդ հոսքերն ավելի շատ վնաս են հասցնում, քան եթե լիներ նախկին ազատ լուսաբանումը: Միաժամանակ այս պատմությունից կարելի է կռահել, որ առաջարկի հեղինակը հենց ինքը` Դավիթ Հարությունյանն է եղել: Աբրահամյանի դեպքում նրա նորամուծությունը չընդունվեց, բայց Կարապետյանի թիմը հակված է գործել փակված դռների ետևում: Մնում է միայն կռահել, թե Հարությունյանն ինքը ինչ է շահում այդ քողարկումից, եթե նրա շահագրգռվածությունը երկու կառավարության կենսագրություն ունի:







Դիտումների քանակ 18776


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

1200 անհետացած տեսախցիկ

1200 անհետացած տեսախցիկ

Հուլիսի 4, 2018


Հավանաբար, շատերն են հիշում, թե վերջին խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելիս որքան խոսակցություններ գնացին բոլոր ընտ...

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Մայիսի 3, 2018


Բոլորն անհամբերությամբ սպասում են մայիսի 8-ի իրադարձություններին: Շատերի համար այդ օրը նշանակալի է դիտվում ոչ միայն այն իմաստով...

Դավիթ Հարությունյանը տեղյակ է ՀՀԿ ձախողման պատճառի մասին

Դավիթ Հարությունյանը տեղյակ է ՀՀԿ ձախողման պատճառի մասին

Ապրիլի 28, 2018


Այս օրերին տիրող իրավիճակի քաղաքական մեկնաբանությունների պակաս չի զգացվում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ է կ...

Դավիթը դասականից էլ էր դժգոհ

Դավիթը դասականից էլ էր դժգոհ

Ապրիլի 12, 2018


Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Freedom H...

Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի անարդար ծրագրի անմեղ զոհ

Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի անարդար ծրագրի անմեղ զոհ

Ապրիլի 4, 2018


Պարզվում է, որ ՀՀ արդարադատության նախարար, վունդերկինդ և համազգային հզոր խայտառակության համբավ ունեցող Դավիթ Հարությունյանը, ահ...

Ի՞նչ է երևում Հարությունյանի աչքին

Ի՞նչ է երևում Հարությունյանի աչքին

Մարտի 22, 2018


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առանց այլևայլության հայտարարում է. «Անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալ չ...

Ելակներ նախարարի համար

Ելակներ նախարարի համար

Մարտի 16, 2018


Օրերս, երբ մեծ աղմուկ բարձրացավ կանանց գաղութում Հ1-ի լրագրողուհու http://shame.am/news/view/65755.html պատրաստած ռեպորտաժի շու...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

«Տիտանների» մենամարտը

«Տիտանների» մենամարտը

Մարտի 5, 2018


Այսօր Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ներկա գտնվողներին հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել ...

Թալանչիները իրավագիտության պակաս ունեն

Թալանչիները իրավագիտության պակաս ունեն

Փետրվարի 21, 2018


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որ ամփոփեր նախարարության 2017 թվականի աշխատանքները և ...

Փակ դռներով կառավարությունը

Փակ դռներով կառավարությունը

Փետրվարի 1, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր անակնկալ մատուց...

Դավիթ Հարությունյանի պատկերավոր գողությունը

Դավիթ Հարությունյանի պատկերավոր գողությունը

Դեկտեմբերի 20, 2017


Ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը ժամանակ առ ժամանակ Հայաստանում տիրող վիճակը քննադատող հարցազրույցներ է տալիս, թեև ինքը ...

Մեզ հայրեր պետք չեն

Մեզ հայրեր պետք չեն

Դեկտեմբերի 19, 2017


Շատ քիչ օրենքի նախագծեր կան, որոնք այդքան երկար ու տառապալից ճանապարհ են կտրում, որքան վիճակված է անցնել «Ընտանեկան օրենսգրքում...

Հմայիչ վունդերկինդի ընկալմամբ` մեր ընկալումները սխալ են ընկալված

Հմայիչ վունդերկինդի ընկալմամբ` մեր ընկալումները սխալ են ընկալված

Նոյեմբերի 28, 2017


ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը միշտ չէ, որ այնպիսի արդյունքներ է գրանցում, որոնք պաշտո...

Սևակը, Նիկոլը, Հովիկը…

Սևակը, Նիկոլը, Հովիկը…

Նոյեմբերի 20, 2017


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով առանձնապես ակտիվ չէ սոցիալական ցանցերում, այսօր շատ անսպասելի իր ֆեյսբուքյան էջում մի գրա...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Հոկտեմբերի 27, 2017


Մեկ ամսից ավելի հասարակության և պետական կառույցների բուռն քննարկմանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայք...

Մի ծեծեք բժշկին, բայց…

Մի ծեծեք բժշկին, բայց…

Հոկտեմբերի 19, 2017


Եթե այսպես շարունակվի, Դավիթ Հարությունյանը կդառնա բռնությունների ամենագլխավոր մասնագետը։ Բռնությունները նրա ուղեղի մեջ արդեն դ...

ԱԷԿ-ի ապագան` Դավիթի ձեռքերում

ԱԷԿ-ի ապագան` Դավիթի ձեռքերում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս ռուսական լրատվամիջոցներից մեկը մի անհաջող խայծ էր նետել` գրելով, թե իբր եվրոպացիները հայկական ատոմակայանը փակելու են։ Այս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ