Միջազգային խայտառակություն

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018
Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Օսկան Քոչարյան


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդերական գաղափարախոսությունը, Լեհաստանում ընդունում են հակաբանդերական օրենքներ, քանի որ ոչ մի կերպ չեն կարողանում մոռանալ և ներել ուկրաինացիներին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բանդերականների կազմակերպած «Վոլինյան ջարդը»։ Սակայն ամեն բան չէ, որ այնքան հարթ է Ռեչ Պոսպոլիտայում, որքան լեհերը կուզենային, որ լիներ։


Փետրվարի 1-ին Լեհաստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) ընդունեց Ազգային հիշողության ինստիտուտի մասին օրենքի լրացումների փաթեթը։ Այն նախատեսում է քրեական պատասխանատվություն մտցնել «ուկրաինացի նացիոնալիստների գաղափարախոսության քարոզչության», «Վոլինյան ջարդը» ժխտելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստներին լեհերի օժանդակությունը հաստատելու համար (Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան փետրվարի 6-ին ստորագրել է այդ օրենքը և ուղարկել Սահմանադրական դատարան՝ իբր երկրի սահմանադրությանը նոր օրենքի համապատասխանությունը ճշտելու համար)։ Ի պատասխան սրա՝ Իսրայելի կրթության նախարարն իր հրամանով շաբաթական հավելյալ երկու ժամ է մտցրել, որպեսզի դպրոցականներն ուսումնասիրեն Հոլոքոստին եվրոպական ժողովուրդների մասնակցության հարցերը։ Լեհաստանում իսրայելական նորամուծությունը ցնցում առաջացրեց, բայց հրեաները թքած ունեն, քանի որ նրանք հո գիտեն, որ լեհերն ու ուկրաինացի բանդերականները հիտլերականների ձեռքին մոտավորապես այն գործիքն են եղել, ինչպես քրդերը՝ օսմանյան թուրքերի, Հայոց ցեղասպանության ժամանակ։


Ինչպես տեսնում ենք, ամեն բան չէ, որ կարգին է աշխարհի ամերիկյան մասնաճյուղերում։ Ուկրաինական ինքնության էությունն ու հիմքը հակասեմիթականությունն է, լեհատյացությունն ու ռուսատյացությունը։ Առանց այս երեք հիմնային տարրերի չէր լինի ոչ ուկրաինական ազգայնականությունը, ոչ առհասարակ ուկրաինական ազգը, քանի որ, ժամանակին հայտնվելով Լեհաստանի իշխանության ներքո, ներկայիս ուկրաինացիների նախնիներն այդպես էլ լեհեր չդարձան, բայց ռուս էլ դադարեցին լինել, և ռուսական ու լեհական աշխարհներից առանձնանալու հարցն ուկրաինացիների համար քաղաքակրթական նշանակության հարց է, ազգային կայացման հարց։ Հետևաբար, Ստեպան Բանդերան ուկրաինացու էտալոնն է, քանզի ուրիշ հերոս նրանք չունեն. Բանդերան ռուսատյաց էր, լեհատյաց, հակասեմիթական, պատերազմի տարիներին նա նույն ջանադրությամբ սպանում էր ռուսներին, լեհերին, հրեաներին (ի դեպ, մինչև 1939թ., երբ Գալիչինան գտնվում էր Լեհաստանի կազմում, Բանդերան պայքարում էր միայն լեհերի դեմ, դատապարտվել է ցմահ բանտարկության լեհական ՆԳՆ-ի ղեկավարին սպանելու համար, իսկ բանտից նրան փրկել է հիտլերյան ավիացիան՝ 1939թ. սեպտեմբերին ռմբակոծելով բանտի շենքը, որտեղից էլ Բանդերան ազատության մեջ է հայտնվել)։ Փաստորեն, ստացվում է, որ ուկրաինացիներից պահանջելով հրաժարվել Բանդերայի գաղափարախոսությունից՝ լեհերը դրանով իսկ Ռուսաստանի հանդեպ թշնամանքի գծով իրենց այսօրվա եղբայրներից պահանջում են հրաժարվել ինքնությունից, ինչին, հասկանալի է, ուկրաինացիները չեն համաձայնի, քանի որ կդադարեն ուկրաինացի լինելուց։


Իրենք՝ ուկրաինացիներն, իրենց պատմական նեղացածությունն ունեն լեհերից. ի տարբերություն ռուսների՝ լեհերն անգամ չեն քննարկել ուկրաինացիներին գոնե ինչ-որ պետական կազմավորում տրամադրելու հարցը, մի խոսքով՝ ուկրաինացիները կարծում են, որ լեհերի կողմից ճնշվել են հարյուրամյակներ շարունակ։ Արդեն չենք խոսում Կիևի հանդեպ Վարշավայի տարածքային հավակնություններից, որոնց մասին այսօր առայժմ բարձրաձայն չեն ասում, բայց վաղ թե ուշ այդ խնդիրը նույնպես ամբողջ ուժով կհայտարարի իր մասին (խոսքն արևմտյան ուկրաինական մարզերի մասին է, որոնք 1939թ. Ստալինի կողմից միացվել են Ուկրաինական ԽՍՀ-ին)։


Եվ ի՞նչ է ստացվում։ Երկու խոշոր եվրոպական պետություն՝ Լեհաստանը և Ուկրաինան, որոնք ամերիկյան բազմակի օգտագործման երկու զենքերն են Ռուսաստանի դեմ, այսօր միմյանց կոկորդ են կրծում։ Քաղաքակրթորեն և աշխարհաքաղաքական առումով նրանք անհամատեղելի են, ապագայում նրանք միասին տեղ չեն ունենա Եվրոպայի քարտեզին։ Իսկ աշխարհում ԱՄՆ ամենահուսալի դաշնակիցը՝ Իսրայելը, չի ընդունի երկու երկրներն էլ՝ ուկրաինացիներին և լեհերին նույն կերպ մեղավոր համարելով հրեաների ցեղասպանության մեջ։ Ամերիկացիների խաղաթղթերը, ինչպես տեսնում ենք, այնքան էլ հաջող չեն բացվել այս անգամ, քանի որ օվկիանոսի այն կողմից «լեհ-ուկրաինական եղբայրության» պարտադրված մարտավարական օգուտը տեսանելի ապագայում կգլորվի ռազմավարական ձախողման խորխորատը։ Ամերիկացիները դա անպայման կհասկանան, բայց, ինչպես միշտ՝ ուշ, միայն այն ժամանակ, երբ իրավիճակը դուրս կգա նրանց վերահսկողության տակից։ Իսկ լեհ-ուկրաինական երկպառակության շահառուները կդառնան Իսրայելն ու Ռուսաստանը։







Դիտումների քանակ 29881


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հրեաները հայերին հասկանալ չեն ցանկանում

Հրեաները հայերին հասկանալ չեն ցանկանում

Փետրվարի 15, 2018


Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, լիագումար նիստում կրկին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ: Խորհրդարան...

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

Փետրվարի 7, 2018


2014թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջման պահից ի վեր ուկրաինական իշխանությանն ազգայնական կողմնորոշում ունենալու մեջ մեղադրում...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Նոյեմբերի 25, 2017


Ուկրաինացիները «սեփականում» են ընդհանուր ողբերգությունն իրենց շահերից ելնելով, որոնք, ըստ էության, ուրիշի շահեր են։ Եվ այդ առնչ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Ուկրաինայի բանդերականացումից դեպի Բանդերայի սրբադասում

Ուկրաինայի բանդերականացումից դեպի Բանդերայի սրբադասում

Հոկտեմբերի 26, 2017


Ուկրաինան երիտասարդ պետություն է, ուկրաինացիները՝ երիտասարդ ազգ, որը մինչև վերջ չի կտրվել մայրական միջավայրից։ Դրա համար էլ գտն...

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հոկտեմբերի 25, 2017


Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործարարները մշտապես անհարմար իրավիճակներում են հայտնվում, երբ անհրաժեշտ է լինում հայտարարագրե...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Տուկի տուկ-տուկը

Տուկի տուկ-տուկը

Սեպտեմբերի 19, 2017


Ուկրաինայում մի տարօրինակ անունով նախարարություն կա, կոչվում է` Ուկրաինայի ներքին տեղահանված անձանց և Կիևին չենթարկվող տարածքնե...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Հուլիսի 18, 2017


«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն արդեն երկու ամիս է, ինչ ուկրաինական իշխանությունների ապօրինությունների պատճառով վնասներ է կրում: Բա...

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հուլիսի 5, 2017


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, որ մեր երկրում ներկայացնում է ոչ միայն իր պետության, այլև ողջ Ե...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Հունիսի 6, 2017


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եղբայրը՝ ուկրաինական խորհրդարանի նախկին պատգամավոր Պյոտր Յուշչենկոն, ցնցող հայտնագ...

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Մայիսի 23, 2017


Ամեն մեկը խելագարվում է յուրովի: Խելագարության նշաններ է ցուցադրում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Մի մեծ երկրի ղեկավ...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ապրիլի 26, 2017


Ուկրաինան լուրջ խնդրի առաջ է կանգնել. նա պիտի փորձի հասկանալ իրեն բարեկամ համարած Ադրբեջանին: Կար ժամանակ, երբ այս երկու երկրնե...

Հայ երգչուհին սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը

Հայ երգչուհին սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը

Մարտի 21, 2017


Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ստուգում են «Եվրատեսիլ» մրցո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն