Սովորական խայտառակություն

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018
Եկավ հողը խլելու ժամանակը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է: Կարապետյանի խոսքով՝ նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում: Ու հիմա վարչապետը հանձնարարում է մշակել այնպիսի առաջարկներ, որոնք թույլ կտան հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգ ունենալ: Ասել է թե` մարդկանց ձեռքից կարելի է վերցնել իրենց սեփականությունը:


Թե այս նախաձեռնությունը որքանով է օրինական, սա այլ քննարկման նյութ է: Իսկ այժմ արժե հարցնել կառավարությանը, թե այդ ինչպես պատահեց, որ չմշակվող հողատարածքների ծավալները մեծացան, և արդյո՞ք կառավարությությունն այդ խնդրում իր մասնակցությունը չունի: Գյուղացին երես չի թեքել հողից, այլ երկիրն է երես թեքել գյուղացուց: Հողագործն ինչո՞ւ պիտի մշակի իր տարածքները, եթե դրանից օգուտ չունի, եթե այգեգործության համար վերցրած վարկերը փակել չի կարողանում, եթե չունի ոչ մեխանիզացիա, ոչ պարարտանյութ, ոչ սերմացու, ոչ վառելիք: Գյուղացին ինչպե՞ս հող մշակի, եթե դարձել է միգրանտ, ընտանիք է պահում խոպաններից ուղարկած փողով, եթե գյուղերը դատարկվել են, չկան մասնագետներ, չկա աջակցություն, բայց կա հարկերի ահռելի բեռը: Ու եթե այս բոլորից հետո կառավարությունն իր մեղքի բաժինը չի տեսնում, այլ ընդամենը պատժել է ցանկանում «անգործներին», ապա սա էլ կլինի նրա հերթական հարվածը երկրի հողագործությանը:


Ի դեպ, գործադիրում երևի արդեն նաև մտածում են, թե ինչ պիտի արվեն խլված հողերը: Դա էլ բաժին կհասնի մերօրյա ֆեոդալներին կամ, ինչպես իրենք են սիրում անվանել` գյուղատնտեսական խոշոր համալիրների սեփականատերերին: Մնում է միայն հասկանալ, թե այդ սեփականատերերն ինչու հենց գյուղացուց հողը չեն գնում կամ վարձակալում, այլ սպասում են, որ կառավարությունն իրենց տրամադրի: Իսկ այդ հարցն էլ հստակ պատասխան ունի: Կառավարությունն ավելի էժան կտա կամ պարզապես կնվիրաբերի:







Դիտումների քանակ 11243


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Փետրվարի 19, 2018


Մեր պետական կառույցներում ազնիվ մրցակցություն է սկսվել, թե ով կարող է ավելի հետաքրքիր ձևով մսխել պետության գումարները, ով կարող...

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Փակ դռներով կառավարությունը

Փակ դռներով կառավարությունը

Փետրվարի 1, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր անակնկալ մատուց...

Նախարարների «պապայի արևը»

Նախարարների «պապայի արևը»

Հունվարի 26, 2018


ՀՀ կառավարության աշխատակազմի ու արդարադատության նախարարության կողմից արդեն մշակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեությա...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018


Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամներ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Դեկտեմբերի 28, 2017


Օրերս հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը: Դրա մասին ասվում է, թե հիմնական նպատ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Դեկտեմբերի 25, 2017


Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկու...

Forbes-ն ավելի տեղյակ է, քան վարչապետը

Forbes-ն ավելի տեղյակ է, քան վարչապետը

Դեկտեմբերի 23, 2017


ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2017թ. մի շարք ամփոփիչ տվյալներ նախորդ տարվա նույն ...

Վարչապետը կդառնա աչքի բժիշկ

Վարչապետը կդառնա աչքի բժիշկ

Դեկտեմբերի 21, 2017


Արդեն մեկ ամսից ավելի է` բոլոր հնարավոր հարթակներից ահազանգ է hնչեցվում այն մասին, որ շուկայում առկա է գների աննախադեպ և արհեստ...

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Դեկտեմբերի 18, 2017


Կար ժամանակ, երբ պատկան մարմինները հայտարարում էին, որ մեր երկրում երբևէ վիճակագրություն կամ դիտարկումներ չեն անցկացվել` պարզել...

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Դեկտեմբերի 18, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը Վանաձորում արտահերթ ընտրություններ ա...

Տոն առանց տոնի. կառավարության նոր գյուտը

Տոն առանց տոնի. կառավարության նոր գյուտը

Դեկտեմբերի 15, 2017


Կառավարությունը փոփոխում է ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքը: Այլ կերպ ասած` կրճատում է ամանորի հանգստի ժամանակահատվածը` հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն