Սովորական խայտառակություն

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Փետրվարի 8, 2018
Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ թեժացող բանավեճն արդեն իսկ փաստել է, որ քանդակը վատն է, և այն չի կարելի տեղադրել մայրաքաղաքի կենտրոնում: Ժողովուրդը նույնիսկ հասցրել է ծայրական պիտակ կպցնել արձանին` այն կոչելով «Խալաթով մարդը»: Այսպիսի բնորոշումը լիովին բավարար պիտի լիներ, որ դրա հեղինակներն ու նախաձեռնողները մի փոքր սթափվեին և իրավիճակից ելքեր գտնեին: Սակայն պարզվում է, որ նման մտադրություն չկա, սրանք երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ և իրենցն են պնդում:


Անշարժ համառություն դրսևորողներից մեկն էլ Երևանի փոխքաղաքապետ, Տարոն Մարգարյանի մտքերի կրկնօրինակող Կամո Արեյանն է: Սա գտնում է, որ Արամ Մանուկյանի արձանի նախագիծն ընդունվել է բոլոր չափանիշերին համապատասխան: «Արձանի կառուցման համար քաղաքապետի կարգադրությամբ ձևավորվել է մրցութային մասնագիտական հանձնաժողով` ոչ միայն արվեստագետներից, ճարտարապետներից կազմված, եղել են նաև այլ գործիչներ, անցկացվել է մրցույթ, և հանձնաժողովը մրցույթի արդյունքներով ընդունել է Դավիթ Մինասյանի նախագիծը: Վերջ»,- հայտարարում է Արեյանը այն խորին համոզմամբ, թե իր «վերջ»-ը Աստծո պատվիրանին հավասարազոր մի խոսք է: Իսկ երբ նույն Արեյանին հարցնում են, թե արձանն անձամբ իր սրտով է, նա պատասխանում է. «Սրտիս կարդիոգրաման ձեռիդ ա՞, անընդհատ սրտից ես խոսում»:


Կարո Արեյանի նման հպատակները երբեք չեն կարող հասկանալ, որ «ձեր սրտով է» արտահայտությունը նշանակում է` ձեր անձնական կարծիքը, որովհետև Արեյանն ո՞վ է, որ սեփական կարծիք ունենա: Փոխքաղաքապետը նաև երբեք չի կարող ընկալել, որ արձանները կանգնեցվում են մարդկանց համար, այլ ոչ թե հանձնաժողովի մի քանի անդամների, և եթե դա երևանցիներին դուր չի գալիս, ապա պիտի մտահոգվել, այլ ոչ թե վերջնագրերի տեսքով հայտարարություն անել:


Պարզ է, որ Արեյանը երբեք չի արժանանա արձան ունենալու բախտին, քանի որ դա արդեն մեծ անպատվություն ու անարդարություն կլինի: Բայց շատ վատ է, որ նա կունենա սրտի բազում կարդիոգրամաներ, որովհետև բնության մեջ ոչինչ չի կորչում, մի տեղից պիտի դուրս գա արածի հատուցումը, իսկ Արեյանն այլ ձևի հատուցման արժանի չի լինի:







Դիտումների քանակ 12099


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Փետրվարի 3, 2018


Այն պահից ի վեր, երբ շրջանառության մեջ դրվեց Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի էսքիզ- նախագծի լուսանկարը, մ...

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Հունիսի 16, 2017


Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրվեցին փոխքաղաքապետերը: Վերընտրվեց նաև Կամո Արեյանը, թեև մին...

Կամո Արեյանին ժառանգությունից զրկել են

Կամո Արեյանին ժառանգությունից զրկել են

Հունիսի 12, 2017


Մարդկային մտքի գործողության մի քանի ձևեր գոյություն ունեն` պայմանավորված նպատակի իրագործման վերջնական արդյունքով: Ոմանք մտածում...

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր ա...

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

Նոյեմբերի 25, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայ ազգային կոնգրեսը հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ նրա վարկանիշը չափազա...

Արեյանն ասում է, որ վարչապետը գլուխը պատով է տվել

Արեյանն ասում է, որ վարչապետը գլուխը պատով է տվել

Նոյեմբերի 5, 2016


Ճշմարիտ դիտարկում է, որ շրջապատն ազդեցություն է թողնում անհատի վրա: Այսինքն՝ մարդն ինչ տեսնում՝ այն էլ սովորում է: Եվ եթե Երևան...

Արեյանի առաջին սերը: Իսկ երկրո՞րդը

Արեյանի առաջին սերը: Իսկ երկրո՞րդը

Նոյեմբերի 1, 2016


Երևանում առաջին ձյունը հաշված րոպեների ընթացքում քաղաքը վերածեց քաոսի: Մեկը նույնիսկ համացանցում գրեց. «Երևանը պոլիգոն է դարձել...

Երրորդ մասի հրապարակը ևս կարող ենք կորցնել

Երրորդ մասի հրապարակը ևս կարող ենք կորցնել

Մայիսի 27, 2016


Երևանի փոխքաղաքապապետ Կամո Արեյանը կարծում է, որ Գարեգին Նժդեհի արձանը գեղեցիկ է և առնական: Իսկ հարցին, թե ինչո՞ւ արձանը չի տեղ...

Արամ Մանուկյանն ընդդեմ նորահայ «ինտելիգենտության»

Արամ Մանուկյանն ընդդեմ նորահայ «ինտելիգենտության»

Փետրվարի 23, 2016


Կարծես աշխարհի բոլոր հոգսերը հոգացել էին, բոլոր երգերը երգված էին, այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ...

Արեյան, լավ չե՞ս

Արեյան, լավ չե՞ս

Փետրվարի 3, 2016


Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին այսօր կրակի բերանն էին գցել. հանդիպում էր լրագրողների հետ: Մեկ ուրիշը մի փոքր կանհանգստանար, ...

Աշոտյանն ու հավատարմությունը

Աշոտյանն ու հավատարմությունը

Փետրվարի 2, 2016


Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև ծավալված վիճաբանությունը խիստ հատկ...

Թուղթուգիրը` ՀԱԿ նոր ռազմավարություն

Թուղթուգիրը` ՀԱԿ նոր ռազմավարություն

Դեկտեմբերի 11, 2015


Երբ որևէ կուսակցություն զրկվում է գաղափարախոսությունից, մարգինալանում և հասկանում է, որ եկել է իր վախճանը, նրան այլ բան չի մնու...

Անկախության և ստրկության սիմվոլների դաժան պայքարը նույն խմբակցության սահմաններում

Անկախության և ստրկության սիմվոլների դաժան պայքարը նույն խմբակցության սահմաններում

Նոյեմբերի 6, 2015


Ասում են, ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունում լուրջ տարաձայնություններ են առաջացել խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և նույն...

Վարդան Այվազյանը «Գազպրոմի» փաստաբանն է

Վարդան Այվազյանը «Գազպրոմի» փաստաբանն է

Հունիսի 5, 2015


Այսօր Ազգային ժողովում նորից կռիվ էր: Պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Արամ Մանուկյանն իրար ինչ ասես, որ չասացին՝ էլ գող փիսո,...

Կեցցե՛ Լիսկան` ՀՀ իշխանության դեմքը, ուռա՜

Կեցցե՛ Լիսկան` ՀՀ իշխանության դեմքը, ուռա՜

Մայիսի 15, 2015


ՀԱԿ և Լևոն Տեր-Պետրոսյանի ամենասիրած դեմքերը` Զուրաբյան Լյովիկն ու Մանուկյան Արամը, այսօր կրկին խոսեցին ռեժիմի այլանդակությունն...

Սեյրան Սարոյանի անկեղծ հանճարեղ միտքը

Սեյրան Սարոյանի անկեղծ հանճարեղ միտքը

Դեկտեմբերի 17, 2014


Ազգի հերոս գեներալ Սեյրան Սարոյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հանճարեղ ելույթ ունեցավ: Նա պատգամավորներին կոչ արեց «կուլտուրական...

Ֆարմանյանի երկակի ստանդարտը

Ֆարմանյանի երկակի ստանդարտը

Դեկտեմբերի 15, 2014


Այսօր Ազգային ժողովում ոչ իշխանական ուժերը պահանջեցին որոշում կայացնել ու արտահերթ նիստ հրավիրել, որտեղ պիտի քննարկվեին վերջին ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ