Ազգային խայտառակություն

Հայ իրավապահները Բրեդ Փիթին բերման կենթարկե՞ն

Փետրվարի 8, 2018
Հայ իրավապահները Բրեդ Փիթին բերման կենթարկե՞ն

Օրեր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց կեղծ վրաերթեր կազմակերպող հանցավոր մի խումբ, որում ներգրավված են եղել 30-ից ավելի վարորդներ և մեկ ոստիկան: Սցենարը պարզունակ էր և վաղուց շատերին հայտնի. 2 վարորդ միմյանց հետ պայմանավորվում են «թեթև» ավտովթար բեմադրել, իսկ հետո ապահովագրական ընկերություններից գումար են կորզում: Սակայն ծանր էին այս թեթև հպումի ծավալները: Ըստ իրավապահների, ներկայումս հայտնի է, որ գործով մեղադրվող անձինք Երևանում կազմակերպել են թվով 15 կեղծ վթարներ, ինչի արդյունքում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ և «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել են շուրջ 31 մլն ՀՀ դրամ գումար:


Այս պատմությունը կրկին հիշելու անհրաժեշտություն չէր լինի, եթե այսօր հայտնի չդառնար, որ Լոս Անջելեսում աշխարհահռչակ դերասան Բրեդ Փիթի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Վթարն առանձնահատուկ է նրանով, որ դերասանը գնացել ու հարվածել է հատկապես հայ վարորդի մեքենային: «Ես կանգնած էի խաչմերուկում, երբ ինչ-որ մեքենա հետևից թեթևակի հարվածեց, իսկ իմ մեքենան հարվածեց դիմացի մեքենային: Մենք երեքով մի կողմ գնացինք, և Tesla-ից դուրս եկավ մի մարդ, որը պարզվեց Բրեդ Փիթն է»,- հետո պիտի պատմեր տուժած հայը` Գուրգեն Հովհաննեսյանը:


Եղածն առանձապես մեծ բան չէ: Ուղղակի վթարի ձևը, թեթև հարվածի առկայությունը և պատահարից հետո ապահովագրական ծառայության միջամտության առկայությունը մղում են փոքր-ինչ զավեշտալի հետևության: Մի՞թե երևանյան հանցախումբն այնքան է ընդարձակել իր գործունեության դաշտը, որ հասել է Լոս Անջելես և նույնիսկ Բրեդ Փիթին է ընդգրկել այդ եկամտաբեր խաղի մեջ: Իսկ ո՞ւր են նայում մեր իրավապահները:







Դիտումների քանակ 37683


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

Ճանապարհային ջարդը հաջողվել է

Ճանապարհային ջարդը հաջողվել է

Սեպտեմբերի 6, 2017


Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի տրանսպորտային ոլորտում, միշտ ունենում է միևնույն հիմնավորումը. «Ամեն ինչ անում ենք անվտանգ...

Ինչո՞ւ ազատ արձակեցին ավելի վտանգավորին

Ինչո՞ւ ազատ արձակեցին ավելի վտանգավորին

Հունիսի 8, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին` 17-ամյա Ռազմիկը, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մահացել...

ՀՀ կառավարության ցուցամոլությունն անտանելի է և նողկալի

ՀՀ կառավարության ցուցամոլությունն անտանելի է և նողկալի

Նոյեմբերի 6, 2015


Երեկ երեկոյան Ռուսաստանի ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխվեցին Տուլայի մարզում նոյեմբերի 3-ին ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն