Ազգային խայտառակություն

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018
Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ջհանգիր Լֆիկյան


Ինչի՞ մեջ է խրվել ԵՊՀ-ն


Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում, մեծ խայտառակություն պիտի լինի ոչ միայն Հայաստանի թիվ մեկ բուհի, այլև ցանկացած հեղինակավոր ուսումնական հաստատության համար: Ուսանողները որոշել էին սեփական ուժերով պատժել ԵՊՀ-ի պատասխանատուներին և բողոքի ակցիա էին կազմակերպել` նախապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացելով «Զուգարանի թղթի բարեգործական հավաք ԵՊՀ-ի համար» էջը: Այդ էջում նախաձեռնության հեղինակներն առաջարկում էին հավաքվել ԵՊՀ բակում ու հայտնել իրենց դժգոհությունն այն բանի համար, որ բուհի զուգարաններում բացակայում են զուգարանի թղթերը: Նրանք մասնավորապես գրել էին. «Հարգելի ԵՊՀ ուսանողներ, ԵՊՀ Restart նախաձեռնությունը կազմակերպում է զուգարանի թղթերի բարեգործական հավաք, քանի որ ուսանողների վարձավճարները բավարար չեն ուսանողի համար տարրական հիգիենիկ միջավայրի ստեղծման համար: Խնդրով մտահոգ ուսանողները կարող են պետական համալսարանի գրադարանի բակում իրենց ներդրումն ունենալ զուգարանի թղթեր բերելով, որ կարող եք թողնել ԵՊՀ գրադարանի դիմաց դրված արկղի մեջ»,- ասված էր հայտարարության մեջ։


Իսկ այսօր բարեգործ ուսանողներն իսկապես եկան` բերելով ոչ միայն թղթի հսկայական պաշարներ, այլև դրանցով զարդարելով ԵՊՀ-ի շրջակայքն ու սրահները:


Համարենք, որ սա ուսանողների սիմվոլիկ նախազգուշացումն էր իրենց հաստատության ղեկավարությանը: Բայց, ցավոք, խնդիրն այդքանով չի փակվում, որովհետև կատարվածի մեջ նաև լուրջ ահազանգեր կան: Ինչպես հայտնի է, ԵՊՀ-ն հանրապետության ամենախոշոր հարկատուներից մեկն է, ինչն իր հերթին նշանակում է, որ բուհում մեծ փողեր են շրջանառվում: Իսկ այդ հսկայական միջոցների մի չնչին մասը գոնե պիտի ծառայեցվի ուսանողների տարրական կարիքների համար: Բայց, ինչպես ասում են, բուհն իր ղեկավարությամբ հանդերձ խրվել է ք…ի մեջ, և հիմա ուսանողներն են, որ օգնության ձեռք են մեկնում նրանց:


Հետգրություն


Թեպետ զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գերմարդկային քաշի մասին է: Ըստ այդմ, հնարավոր է, որ ԵՊՀ-ն իրոք գնում է անհրաժեշտ քանակությամբ զուգարանի թուղթ, որը, ցավոք, սպառվում է միայն ռեկտորի կողմից, իսկ ուսանողների կարիքները մնում են չբավարարված: Հուսանք, որ շատ շուտով կունենանք այս կարևոր հարցի պատասխանը:







Դիտումների քանակ 91478


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Դեկտեմբերի 20, 2017


Երբ Երևանի պետական համալսարանում ուսանողական հուզումները վերսկսվեցին ու մի քանիսը կրկին հացադուլ հայտարարեցին, ԵՊՀ ռեկտոր Արամ ...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Սեպտեմբերի 27, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ լուր տարածվեց, որ Երևանի պետական համալսարանի 40-ից ավելի երրորդ կուրսի ուսանողներ հեռացվել են ...

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Սեպտեմբերի 5, 2017


Մայրաքաղաքի որևէ բնակչի դեռ չի հաջողվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին տեսնել հասարակական տրանսպորտում: Եվ մեծ գաղտնիք է մնում, թե ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017


Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն...

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

Հուլիսի 11, 2017


Վաղուց է Արամ Սիմոնյանն իրեն ներշնչել, որ ինքը շատ ավելին է, քան ցանկացած նախարար կամ փոխնախարար: Գոնե այն պատճառով, որ սեփական...

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Փետրվարի 22, 2017


Երևանի պետական համալսարանի ուսանողների շրջանում նոր դժգոհություն է հասունանում: Հայտնի է դարձել, որ գերազանց առաջադիմության զեղ...

 Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Հունիսի 4, 2016


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ կաշառակերությունը քաղցկեղի նման մի բան է, եթե դրա դեմ չկա պայքար, ...

Բացահայտված է ԵՊՀ տրակտորի գաղտնիքը

Բացահայտված է ԵՊՀ տրակտորի գաղտնիքը

Մայիսի 24, 2016
2

Ըստ նվազագույն հաշվարկների` ռեկտոր Սիմոնյանը տարեկան սպառում է 18.25 տոննա սնունդ, այսինքն` օրական 50 կիլոգրամ: Այսօրվա շուկայա...

Արամ Սիմոնյանին թռչնագոմաղբ է անհրաժեշտ

Արամ Սիմոնյանին թռչնագոմաղբ է անհրաժեշտ

Նոյեմբերի 21, 2015


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ ուժերը տեղեկություն են տարածել, որ նոյեմբերի 21-ի ցերեկվա ժամերին Վանաձորի թիվ 3...

Արամ Սիմոնյանն Ալ Կապոնեից հզոր գործիչ է

Արամ Սիմոնյանն Ալ Կապոնեից հզոր գործիչ է

Նոյեմբերի 3, 2015


Նշենք, որ Արամ Սիմոնյանը 2,2 ցենտներ քաշ ունի, օրական սպառում է 10-12 կգ մսամթերք, 20-25 կգ միրգ, 8-10 կգ բանջարեղեն, 3-4 կգ շո...

Արամ Սիմոնյանի հայրենիքը ՀՀԿ-ն է

Արամ Սիմոնյանի հայրենիքը ՀՀԿ-ն է

Հոկտեմբերի 5, 2015


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատկերացում չունի, թե ինչ բան է պետությունը: Նեղ տեսահորիզոն ունեցող մարդկանց ...

Արամ Սիմոնյանի 1937 թվականը

Արամ Սիմոնյանի 1937 թվականը

Հոկտեմբերի 3, 2015


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մոլորվել է պատմության քառուղիներում: Այսինքն սկզբում նա ինքն էր ցանկանում մոլորեցնել, բայց ինչպես երբ...

Ախմախ հարցեր՝ ախմախ ռեկտորին

Ախմախ հարցեր՝ ախմախ ռեկտորին

Սեպտեմբերի 25, 2015


Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վաճառել համալսարանի «Հյուրերի տունը» և որքան մութ շերտեր ...

ԵՊՀ ռեկտորը դառնում է հզոր կոմերսանտ

ԵՊՀ ռեկտորը դառնում է հզոր կոմերսանտ

Սեպտեմբերի 15, 2015


Երևանի պետական համալսարանի հյուրատան վաճառքից զատ, խոսակցություններ կան, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է վաճառել նաև...

ԵՊՀ ռեկտորի առուծախն ու ՀՀԿ-ի դիսկրիմինացիան

ԵՊՀ ռեկտորի առուծախն ու ՀՀԿ-ի դիսկրիմինացիան

Սեպտեմբերի 11, 2015


Օրերս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վերցրեց ու վաճառեց համալսարանի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող 5 հարկանի հյուրատունը: Հանկարծ պարզվե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն