Սովորական խայտառակություն

Դատախազը հերքում է վարչապետին

Փետրվարի 9, 2018
Դատախազը հերքում է վարչապետին

Հակակոռուպցիոն պայքար մղելու պատրաստակամություն ստանձնած մեր կառավարությունը միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններին, հասարակության առանձին խմբերին պարբերաբար զեկուցում է իր ձեռնարկած քայլերի մասին, զանազան հանձնաժողովներ ու գրասենյակներ է հիմնում և ջանում ապացուցել, թե այս ուղղությամբ արդեն իսկ նշանակալի ձեռքբերումներ կան: Իսկ եթե որևէ մեկը թերահավատություն է դրսևորում, այդ կասկածողների ձայները լռեցնում են ամեն կարգի թվերով և ցուցանիշներով:


Սակայն կարծես թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այնքան էլ տեղյակ չէ մեր կառավարության նվաճումների մասին, քանի որ այսօր, լրագրողների հետ զրույցում, միանգամայն այլ պատկեր ներկայացրեց: Համաձայն դատախազի տվյալների, Հայաստանում 2017-ին արձանագրվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք՝ նախորդ տարվա 92-ի համեմատ: Եթե այլ կերպ արտահայտվենք, շուրջ 130 տոկոսի աճ է արձանագրվել: Անցնող տարում միայն կաշառք ստանալու մեղադրանքով դատի են տրվել 43 պաշտոնատար անձինք` 65 տոկոսով ավելի, քան 2016-ին: «Աճել են նաև պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը: Եթե 2017 թվականին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով դատի են տրվել 56 պաշտոնատար անձինք, ապա 2016-ին նրանց թիվը ընդամենը 26 էր»,- նշել է Դավթյանը: Եվ այս ամենն ասելուց հետո նա իր միտքն ամփոփել է հետևյալ նախադասությամբ. «Տվյալ հանցագործությունների բացահայտումները վկայել են պետական մարմինների որոշ տարաբաժանումներում կոռուպցիոն դրսևորումների մասին»:


Ի՞նչ է ստացվում: Հսկայական միջոցները, դրամաշնորհները, բազմաթիվ մարդկանց ջանքերը ոչ միայն որևէ արդյունք չեն տվել, այլև կարծես թե նույնիսկ նպաստել են հանցագործության և կոռուպցիայի աճին: Եվ այժմ դատախազը ոչ միայն փաստում է դա, այլ ուղիղ իմաստով հերքում է երկրի վարչապետի հավաստիացումները:







Դիտումների քանակ 16403


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այրվող արխիվների ծուխը

Այրվող արխիվների ծուխը

Հունիսի 28, 2018


«Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները թերևս առաջինն էին հայ մեծահարուստներից, որոնք ինքնակամ ...

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Հունիսի 28, 2018


Արևմուտքը սկսել է բուռն թափով գովերգել Հայաստանում ընթացող գործընթացները, և այդ գովքի մեջ մի փոքր էլ շողոքորթման տարրեր կան: Սա...

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հունիսի 11, 2018


Լայն քննարկման առարկ է դառնում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների հարցը: Ինչպես հայտնի է, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Մարդասպանները չեն սիրում նստել

Մարդասպանները չեն սիրում նստել

Մայիսի 14, 2018


Տարոն Մարգարյանից հետո հերթը հասավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. այսօր նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է գլխավոր դատա...

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Դեկտեմբերի 14, 2017


Կառավարության այսօր կայացած նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր հա...

Թալանն` օրինական, պատիժն` անօրինական

Թալանն` օրինական, պատիժն` անօրինական

Դեկտեմբերի 8, 2017


Զարմանալի օրենքներ են ընդունվում մեր երկրում, այնքան զարմանալի, որ նույնիսկ այդ օրենքների հեղինակներն են դժվարանում մեկնաբանել ...

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Նոյեմբերի 29, 2017


Սաուդյան Արաբիան թեև շատ հարուստ, բայց իրականում բարբարոս ու բռնապետական երկիր է: Եվ ահա այս երկրում, որտեղ ոչ ոք չի հարգում ժո...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Թափանցիկ, բայց ոչ դատարկ

Թափանցիկ, բայց ոչ դատարկ

Հուլիսի 26, 2017


Շատերն են դեռ հիշում, թե ինչպիսի բուռն քննարկում ծավալվեց Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկում էր «Կոռուպցիայի կանխար...

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Հունիսի 19, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվում է ջուրը նետել ուրիշների չարչարանքի պտո...

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Հունիսի 15, 2017


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը շատերի պես խրախուսում է հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը և ինքն էլ խոր...

Խախտումներ չէին, այլ միստիֆիկացիա

Խախտումներ չէին, այլ միստիֆիկացիա

Ապրիլի 14, 2017


Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Պարզ է, որ զրու...

Գլխավոր դատախազ. хотели как можно лучше, получилось как всегда

Գլխավոր դատախազ. хотели как можно лучше, получилось как всегда

Մարտի 16, 2017


Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «հաց բերող» Արթուր Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբին օժանդա...

Դատախազությունում ֆեոդալիզմ է

Դատախազությունում ֆեոդալիզմ է

Դեկտեմբերի 21, 2016


Օրերս հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «աշխատանքային» այցով մեկնել էր Գյումրի: Կարելի էր մտածել, որ ուղևորության ...

Փոխվեցին անունները, ուրիշ ոչինչ

Փոխվեցին անունները, ուրիշ ոչինչ

Նոյեմբերի 9, 2016


Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ է. սա մի կառույց է, որտեղ ոչինչ չեն անում:...

Աղմո՞ւկ, թե՞ արդարություն

Աղմո՞ւկ, թե՞ արդարություն

Հոկտեմբերի 28, 2016


Կասկածից վեր է, որ այս շրջանում Հանրապետական կուսակցության գլխավոր անելիքներից մեկը տպավորություն ստեղծելն է, թե երկրում սկսվել...

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Հոկտեմբերի 26, 2016


Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որ իր նկարած ֆիլմերի աղմկոտ արձագանքներից հետո մի անգամ էլ ասպարեզում հայտն...

Գլխավոր դատախազը՝ հրեշտակների ղեկավար

Գլխավոր դատախազը՝ հրեշտակների ղեկավար

Սեպտեմբերի 16, 2016


Դեռ մեկ օր էլ չկա, որ Արթուր Դավթյանը ընտրվել է հանրապետության գլխավոր դատախազ, բայց արդեն հասցրել է հանրությանը մեծ ու աներևակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ