Ազգային խայտառակություն

Ռեստորանների մշտական հաճախորդը

Փետրվարի 10, 2018
Ռեստորանների մշտական հաճախորդը

Անպատժելիությունն իր ետևից բերում է նորանոր ամենաթողություններ: Այս մասին թերևս ամենալավը գիտի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հիմա նա վայելում է պետական միջոցները քամուն տվող լավագուն պաշտոնյայի համբավը, և որպեսզի իր բարձր տիտղոսը ուրիշ ոչ մեկին չզիջի, Մարգարյանը բոլոր հիմքերը ստեղծել է ընթացիկ տարում նույնպես բյուջեի գումարներն անխնա վատնելու հնարավորության համար:


2018-ին, համաձայն մամուլում հայտնված տեղեկությունների, Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ոչ միայն շատ ճոխ գնումներ իրականացնել, այլև չինովնիկներին դարձնել կուշտ ու բախտավոր: Այսպես, քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել՝ միայն ռեստորանային քեֆերի համար: Եթե այս գումարը բաժանենք տարվա ամիսների վրա, ապա կստացվի, որ Մարգարյան Տարոնն իր աշխատանքային ժամերի մեծ մասը անցկացնելու է զանազան խորտկարաններում ու զվարճանքի վայրերում և քաղաքի բարօրության համար օրուգիշեր միայն սնվելու է:


Սակայն կյանքի հաճույքներն այսքանով չեն ավարտվի: Պարոն Տարոնը, հին սովորույթի համաձայն, պատրաստվում է 45 մլն դրամ վատնել հուշանվերներ ձեռք բերելու համար: Եվս 20 միլիոն դրամ նա կտա, որ ինքնաթիռներով երկար ուղևորությունների մեկնի: Իսկ ինչ վերաբերում է ցամաքային տրանսպորտին, ապա այստեղ էլ շռայլումների առիթները շատ կլինեն: Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է մեքենաների համար ծախսել ավելի քան 41 հազար դոլար: Թվարկվածները սոսկ մի քանի դրվագներ են, իսկ ընդհանրապես Երևանի համար նախատեսված բոլոր գումարներն այսպես թե այնպես փոքրիկ առվակներով հոսելու են դեպի այն ուղղությամբ, որտեղ ոչ էլ շարքային քաղաքացու պահանջներն են, այլ ուտող-խմող քաղաքապետի քմահաճույքը:







Դիտումների քանակ 47451


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Մարսողական համակարգը անխափան է գործում

Մարսողական համակարգը անխափան է գործում

Փետրվարի 23, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական ունեցվածքի մասին շատ անգամներ է գրվել: Նա միլիոնատեր է, ունի ահռելի կարողություն, շա...

Տարոնի աղբանոցը

Տարոնի աղբանոցը

Փետրվարի 21, 2018


Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատա...

Տարոն, որտե՞ղ են քո շնիկները

Տարոն, որտե՞ղ են քո շնիկները

Փետրվարի 20, 2018


Ականատեսները պատմում են, որ Երևանի քաղաքապետարանում ավագանիի հայտնի նիստի մեծ իրարանցումը սկսել է այն բանից հետո, երբ քաղաքապետ...

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Փետրվարի 19, 2018


Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու աշխատանքներն առա...

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Փետրվարի 16, 2018


Երևանի ավագանու չարաբաստիկ «կոյուղաջրային» նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ՀՀԿ-ական մի քանի անդամների գլխին ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Փետրվարի 14, 2018


Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենա...

Երևանի ավագանու կոյուղին

Երևանի ավագանու կոյուղին

Փետրվարի 13, 2018


Որ Երևանի ավագանու նիստերին խայտառակ մթնոլորտ է տիրում, դա վաղուց արդեն նորություն չէ: Ամեն անգամ այդ նիստերն ավարտվում են որևէ...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Հունվարի 29, 2018


Երևանի քաղաքապետարանի ու «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի միջև սև կատու է անցել, ու բանը հասել է դատ-դատաստանի: Ըստ տեղեկությ...

Մարտիրոս Սարյանը նահանջում է Տարոն Մարգարյանի առաջ

Մարտիրոս Սարյանը նահանջում է Տարոն Մարգարյանի առաջ

Հունվարի 24, 2018


«Ոչ մի թիզ հող թշնամուն». այս կարգախոսով է հիմա առաջնորդվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ թշնամին տվյալ իրավիճակներու...

Տարոնին ամեն օր էլ հիշում են, բայց նա չի հասկանում, թե ինչու

Տարոնին ամեն օր էլ հիշում են, բայց նա չի հասկանում, թե ինչու

Հունվարի 18, 2018


ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման Maxmonitor.am համակարգը նախորդ տարվա ընթացքում հետևել է հայկական օնլայն մեդիայո...

Նավասարդյանի կուռ տրամաբանությունը

Նավասարդյանի կուռ տրամաբանությունը

Հունվարի 16, 2018


Անմիջապես այն բանից հետո, երբ տրանսպորտային ոլորտի մի քանի պաշտոնյաներ միաժամանակ հայտարարեցին, թե որևէ հիմք չկա փոխադրումների ...

Այդ ո՞ւր ես փախչում, Տարոն

Այդ ո՞ւր ես փախչում, Տարոն

Հունվարի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասուլիս է հրավիրել: Միայն այս նախադասությունն արդեն իսկ սենսացիա է, որովհետև Տարոնն առնվազն Հ...

Քաղաքապետարանի վիշտը

Քաղաքապետարանի վիշտը

Դեկտեմբերի 27, 2017


Հայհիդրոմետի Գագիկ Սուրենյանը դարձել է Երևանի քաղաքապետարանի աչքի գրողը: Ամեն անգամ, երբ նա հայտարարում է, որ առաջիկա օրերին սպ...

Անմեղսունակ ծիրանների վերջին մեղքը

Անմեղսունակ ծիրանների վերջին մեղքը

Դեկտեմբերի 26, 2017


Տարեմուտին հանրապետության տարբեր անկյուններում միջոցառումներ ու դիմակահանդեսներ են կազմակերպվում: Երևանի ավագանին ևս որոշեց հետ...

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Դեկտեմբերի 25, 2017


Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկու...

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

Դեկտեմբերի 22, 2017


Չարաճճի երեխաներին սաստելու համար մեծերը հաճախ են նրանց սպառնում կախարդներով, բոբոներով, հրեշներով կամ էլ մեշոկ պապիի գոյությամ...

Տարոնը Ձմեռ պապիկից փող կպոկի

Տարոնը Ձմեռ պապիկից փող կպոկի

Դեկտեմբերի 21, 2017


Երևանի քաղաքապետարանն արդեն տասնյակ միլիոնավոր դրամներ է ծախսել քաղաքի ամանորյա զարդարանքի վրա, թեև երևանցիները հրաշալի տեսնում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն