Սովորական խայտառակություն

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018
Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված են, իսկ Էռնեկյանի լռությունը միայն մի բան է նշանակում. «Իմ շենքն է, ինչ կուզեմ` այն էլ կանեմ»: Վերջերս էլ հրապարակվեց օդանավակայանի հեռանկարային զարգացման ծրագիրը՝ «մաստեր-պլանը», ըստ որի հին շենքը քանդելն արդեն օրակարգում է։ Նման իրավիճակներում մի պահ նույնիսկ մոռացության է տրվում այն հանգամանքը, որ այս երկրում հենց այնպես քանդել ու կառուցել չի կարելի, կան համապատասխան մարմիններ ու չինովնիկներ, որոնք դեռ պիտի դա հաստատեն կամ մերժեն:


Եվ ահա այս դժվարին կացության մեջ եղան մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, դա հիշեցին: Հիշեցին, օրինակ, որ Հայաստանն ունի Քաղաքաշինության պետական կոմիտե, իսկ կոմիտեն էլ իր ղեկավարն ունի` հանձին Նարեկ Սարգսյանի: Եվ քանի որ արդեն հիշել էին, դիմեցին նրա օգնությանը: Նման մտահոգված մի քաղաքացի էլ Երևանի նախկին գլխավոր ճարատարապետ Գուրգեն Մուշեղյանն է, ով գնացել է Սարգսյանի մոտ և նրան հայտնել իր անհանգստությունը, խնդրել է Սարգսյանին՝ ամեն գնով կանգնեցնել այդ ջարդի իրականացումը։ Նարեկ Սարգսյանն էլ համաձայնել է, որ առաջարկը հաջողված չէ և խոստացել է չհաստատել առաջարկված նախագիծը։


Որ Սարգսյան Նարեկը նման բան է ասել, դա արդեն հրաշքին հավասարազոր մի բան է: Նախ, վերջինս մեր հանրությանն առավելապես հայտնի է հենց դրանով` հին կառույցները քանդելով և դրանց փոխարեն անճաշակ նորակառույցներ հաստատելով: Մյուս կողմից, սա առաջին դեպքը չէ, երբ կոմիտեի նախագահը ասում է մի բան, անում է ճիշտ հակառակը: Եվ, վերջապես, տեսնես Նարեկ Սարգսյանն ինչպե՞ս է պատկերացնում այդ իրավիճակը, երբ ինքը մերժում է Էռնեկյանին: Սա ոչ միայն անհավանական է, սա նույնիսկ անբնական է: Սարգսյան Նարեկը հենց նրանով է Սարգսյան Նարեկ, որ չպիտի մերժի: Մերժելու դեպքում նա արդեն կլինի մեկ ուրիշը, մեկ այլ վայրում: Իսկ նա այդ բանը ամենևին չի ցանկանում:







Դիտումների քանակ 13959


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ազգային հերոսին կարաս է պետք

Ազգային հերոսին կարաս է պետք

Դեկտեմբերի 15, 2017


Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով մի առավոտ արթնացավ ու տեղեկացավ, որ ինքը դարձել է Հայաստանի ազգային հերոս, հավանաբ...

Մեդալներ ձախողվածների համար

Մեդալներ ձախողվածների համար

Նոյեմբերի 29, 2017


ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վերջերս դժգոհել էր այն փաստից, որ իրենց ոլորտում կոչումներ չեն շն...

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Նոյեմբերի 8, 2017


Օտարին ինչ-որ բան ցույց տալու այս հիվանդագին հակումը իսկական պատիժ է դարձել երկրի գլխին: Սեփական ժողովրդի հոգսերն ու խնդիրները ...

Հերոսն ու հակահերոսը

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017


Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հեր...

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Սեպտեմբերի 14, 2017


Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամայն նոր պահանջ դրեց: Վերջինս հայտարարեց, թե չի կարելի շինարարո...

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Սեպտեմբերի 1, 2017


Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանրությանն ասելիք չունի: Այն, ինչ նա իրականում անում է, դրա մասին բարձ...

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Հունիսի 27, 2017


«Հանրային գերակա շահ» բառակապակցությունը բազմաթիվ երևանցիների համար իսկական պատիժ է դարձել: Ով` ով, բայց սրա գինը լավ պիտի իման...

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Փետրվարի 9, 2017


Երեկ «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգս...

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Դեկտեմբերի 23, 2016


Նարեկ Սարգսյանը ծանր է տանում իր գահավիժումը: Նախարարի բարձունքներից նա գրչի մի հարվածով գլորվեց մինչև կառավարությանն առընթեր ք...

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Սեպտեմբերի 14, 2016


Նոր կառավարություն ձևավորելու փաստը տագնապով է լցրել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի սիրտը: Նա այս օրերին ջանում է առավ...

Ինչո՞ւ չգնացին Քոչարյանի առանձնատուն

Ինչո՞ւ չգնացին Քոչարյանի առանձնատուն

Հուլիսի 8, 2016


Այսօր Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ «Զվարթնոց» օդանավակայանի...

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Մայիսի 30, 2016


Մեր երկրում քաղաքաշինության նախարար կա: Անունը` Նապոլեոն Սարգսյան: Սակայն նրան Նարեկ Սարգսյան են կոչում: Ինչո՞ւ: Չգիտենք: Ուղղա...

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Մայիսի 24, 2016
1

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համար Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գործողությունները պիտի գնահատվեն ապակառուցող...

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Ապրիլի 16, 2016


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ ...

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Մարտի 17, 2016


Գյումրեցիներ, զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է գալիս: Քաղաքաշինության նախարարը, ով մայրաքաղաքը հիմնավորապես զրկեց իր յուրահատուկ դի...

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Մարտի 11, 2016
1

Երևանում պատմական շենքերի քանդման գործընթացը ինչ-որ կերպ կասեցնելու համար վերջին շրջանում ակտիվ էին մտավորականները: Նրանք ոչ մի...

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Մարտի 7, 2016


Ոչ մի կերպ չեն հանդարտվում Երևանի քաղաքաշինական ընդհանուր դիմագծի շուրջ թեժացած կրքերը: Մինչ հասարակության մի ստվար զանգված ահա...

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Փետրվարի 20, 2016


Լուրն այն մասին, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսել են ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան...

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Հոկտեմբերի 2, 2015


Այս օրերին, երբ հասարակությունը բուռն քննարկում էր ծավալել պետական պարգևների ու կոչումների շնորհման կարգի, չափորոշիչների և դրան...

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Սեպտեմբերի 26, 2015


Քննարկման արդյունքում որոշվել է Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը վերականգնել… Հայաստանում: Այսինքն, Նարեկը պատրաստվում է այդ ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն