Սովորական խայտառակություն

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Փետրվարի 13, 2018
Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Քաղաքական տարբեր ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումների ժամանակ նախանշվում է մի հետաքրքիր օրինաչափություն. կուսակցության ղեկավարները բացակայում են այդ հանդիպումներից: Նախ այդպես եղավ «Ծառուկյան» դաշինքի հետ տեսակցելու ժամանակ. Գագիկ Ծառուկյանը չկար: Հետո նույնը կատարվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ հանդիպմանը: ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, որի նախագահության տարիներին Արմեն Սարգսյանը վարչապետ էր, այդ հանդիպմանը չի մասնակցել: Իսկ այսօր էլ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության հանդիպումը նախագահի թեկնածուի հետ, որի ժամանակ բացակայել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Առաջին տպավորությունը, որ կարելի է ստանալ այս բացակայություններից, ակնհայտ խուսափողականությունն է, ինչը մի դեպքում կարող է գնահատվել որպես սովորական արհամարհանք, մեկ այլ դեպքում` անձնային հարաբերություններում առկա կոնֆլիկտների հետևանք: Երկուսի պարագայում էլ երևույթը տգեղ է և ստվերում է Արմեն Սարգսյանին կամ, ավելի ճիշտ, նրա ապագա կարգավիճակը:


Մյուս կողմից էլ՝ կա հետաքրքիր մի մոտեցում: Ծառուկյանն ասել է, որ ինքը մոտ օրերս առանձին հանդիպում կունենա Սարգսյանի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկել է, որ արդեն տեսակցել է թեկնածուի հետ: Իսկ Սարգսյանն իր հերթին չի բացառել իր հանդիպումները նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ: Ստացվում է, որ երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ: Բայց ամեն դեպքում երևույթն ունի իր անբնական նրբերանգները, ինչը ոչ այնքան ինտրիգային է, որքան չեղած տեղում անհարկի բարդություններ հրահրելու անիմաստություն, երբ արարքը ոչ բացատրություն ունի, ոչ նշանակություն, ոչ էլ էական նպատակ:







Դիտումների քանակ 44169


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ապրիլի 20, 2018


Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայր էր հրավիրել հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարներին: Նախագա...

Երկիրը նախագահ չունի

Երկիրը նախագահ չունի

Ապրիլի 16, 2018


Սերժ Սարգսյանը վայր է դրել իր նախագահական լիազորությունները: Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի նոր նախագահը: Այս փոփոխությունի...

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Ապրիլի 5, 2018


Մի շարք հրապարակումներում մենք կանխատեսել էինք, որ Հայաստանը, որպես այդպիսին, շուտով կարող է նաև չլինելմ այսինքն՝ փակվել: Սակայ...

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Մարտի 28, 2018


Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աստեղային ժամը հիմնավորապես փչացրել են: Պարզվում է, որ Սարգսյանի երդմնակալության արարողո...

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Մարտի 13, 2018


Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի շուրջերկրյա ճամփորդությունից ոչ ոք գլուխ չի հանում: Նա հերթական անգամ հայտնվել է Լոնդոնում (սի...

Արշակ Երկրորդի վախտերից

Արշակ Երկրորդի վախտերից

Մարտի 1, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացնում էր իր ծրագիրը և փորձեց հանդես գալ սպասվածից ավելի ազատամի...

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Փետրվարի 16, 2018


Մեկ ամիս առաջ ՀՀԿ-ն Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրեց դեսպան Արմեն Սարգսյանին: Այդ առաջարկից հետո թեկնածուն նախագահ Սե...

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Փետրվարի 15, 2018


Եթե դիտարկելու լինենք ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումների շրջանակը, ապա դրանց արդյունավետու...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Մյուսները կարևոր չեն

Մյուսները կարևոր չեն

Փետրվարի 12, 2018


Երբ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀԿ-ն առաջարկեց դառնալ նախագահի թեկնածու, վերջինս Սերժ Սարգսյանին ասաց, ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Արմենի քավորը

Արմենի քավորը

Փետրվարի 6, 2018


ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն ինքն իր ձեռքով իրեն գցել է երկակի իրավիճակի մեջ: Մի կողմից նա ասում է, որ դեռևս...

Սիրտը Լոնդոնից չի կտրվում

Սիրտը Լոնդոնից չի կտրվում

Փետրվարի 5, 2018


Դեսպան և նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է իրեն մատուցել իբրև համահայկական առաջնորդ: Ո...

Ներկայացուցչական բնույթի սուբյեկտը

Ներկայացուցչական բնույթի սուբյեկտը

Փետրվարի 1, 2018


Նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը իր հարցազրույցներում սկսել է վստահեցնել,...

Դեռ չի ընտրվել, բայց արդեն փախչում է

Դեռ չի ընտրվել, բայց արդեն փախչում է

Հունվարի 30, 2018


Լրագրողների հետ շփումներից խուսափելը մեր պաշտոնյաների ամենասիրելի զբաղմունքն է: Ինչ հնարամտությունների ասես, որ չեն դիմում նրան...

Սենյակային նախագահի թեկնածուն

Սենյակային նախագահի թեկնածուն

Հունվարի 30, 2018


ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վերադարձավ Հայաստան և անմիջապես անցավ իր անելիքներին: Եռաբլուրում ծաղկեպսակ դնելուց հետո ն...

Նստել է թախտին, սպասում է բախտին

Նստել է թախտին, սպասում է բախտին

Հունվարի 22, 2018


Այսօր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյ...

Գերոնտոֆիլ արքայազնի հպատակները սկզբունքորեն չեն ծառայում ՀՀ բանակում

Գերոնտոֆիլ արքայազնի հպատակները սկզբունքորեն չեն ծառայում ՀՀ բանակում

Հունվարի 20, 2018


Հարցին, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն ինչու չեն ծառայել Ազգային բանակում, պաշտպանական գերատեսչությունից միշտ միևնո...

Երկու Արմեններից մեկը

Երկու Արմեններից մեկը

Հունվարի 19, 2018


Նոր նախագահի ընտրությունը սոսկ հերթական պաշտոնյայի ընտրություն չէ: Նույնիսկ եթե նրա լիազորությունների շրջանակները նեղացվում են,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը