Սովորական խայտառակություն

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018
Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մնացել բոլոր պրոցեսներից և ինքնադրսևորման տարածքներ չի գտնում: Մոտեցող համակարգային փոփոխություններն ու նախագահական ընտրություններն ընդամենը առիթ են դարձել ՀԱԿ-ի համար` մեկ անգամ ևս վերհիշելու դարդերը և դրանց համար մեղավորներ գտնելու: Հենց այդ տառապալից մեկուսացման դիրքերից էլ այսօր ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասում է. «Մեր հասարակության ողբերգությունն այն է, որ այս ազգակործան պրոցեսին ընդդիմացողները քիչ են»:

 

Մեղավորն արդեն կա` հասարակությունը: Ազգակործան երևույթներ էլ կան: Մնում է ընդդիմացողը: Իսկ ո՞վ պիտի ընդդիմանա: Արամ Մանուկյանն այս մասին լռում է կամ, ավելի ճիշտ, ստիպված է լռել, քանի որ առաջին ընդդիմացողն իրենք պիտի լինեին: Չէ՞ որ բոլորովին վերջերս էր, երբ ՀԱԿ-ն աղաղակում էր, որ երկրի միակ ճշմարիտ ընդդիմությունն ինքն է, իսկ մյուսներն իշխանության դրածոներն են: Հիմա մնում է միայն հասկանալ, թե ընդդիմությունն ինչու չի ընդդիմանում, և եթե չի ընդդիմանում, ապա ո՞րն է իրենց գործառույթը:


Եթե ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում, ուրեմն վատ ընդդիմություն է: Բայց վատ լինելով հանդերձ՝ այդ ընդդիմությունը նույնիսկ չի ուզում հասկանալ, թե որն է իր սխալը: Փոխարենը նույն Արամ Մանուկյանի շուրթերով արտասանում է. «Ես մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ երկու տարի առաջ ասում էին, որ պառլամենտական համակարգը լավն է, որ դա չէ թիվ մեկ օրակարգը»:


Ստացվում է, որ դիմադրողականության անկումը պայմանավորված է եղել պառլամենտական համակարգով, ինչն առնվազն աբսուրդ է, եթե ավելի կոշտ ձևակերպումներից ձեռնպահ մնանք, որովհետև ընդդիմությունն ընդդիմություն է մնում բոլոր կարգի համակարգերում և իրավիճակներում: Իսկ ՀԱԿ-ն այսօր իր համար կոմֆորտ է պահանջում` հատուկ պայմաններ, օրը երեք անգամ սնունդ և բարձր վարձավճար Հայաստանում ընդդիմադիր դառնալու համար:







Դիտումների քանակ 54592


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Փետրվարի 8, 2018


Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ թեժացող բանավեճն արդեն իսկ փաստել է, որ քանդակը վատն է, և ա...

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Փետրվարի 3, 2018


Այն պահից ի վեր, երբ շրջանառության մեջ դրվեց Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի էսքիզ- նախագծի լուսանկարը, մ...

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018


Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

Հունվարի 20, 2018


«Ելք» դաշինքի երեկ նախաձեռնած բողոքի երթը կարծես թե շատ վարակիչ է եղել հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար: Այսօր ՀԱԿ-ը վարչութ...

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017


Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տի...

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017


Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Ապրիլի 13, 2017


Դեռ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում ամենախայտառակ արդյունքների գրանցումը դաս չդարձավ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, այնուամ...

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Փետրվարի 4, 2017


Երկար-բարակ ու տառապալի մտորումներից հետո վերջապես կողմնորոշվեց Ստեփան Դեմիրճյանը: Ավելի ստույգ` նրան վերջապես իր բաղձալի տեղը ...

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

Հունվարի 19, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նիստ, որ...

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր ա...

Աննշմար Դեմիրճյանը նշմարելի է դարձել

Աննշմար Դեմիրճյանը նշմարելի է դարձել

Դեկտեմբերի 10, 2016


Հայ հասարակությունը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի քաղաքական ճակատագրի ...

Ծառուկյանն ընդդիմության ահուսարսափն է

Ծառուկյանն ընդդիմության ահուսարսափն է

Դեկտեմբերի 2, 2016


Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարը։ Օրակարգը կարծես թե արդեն գծագրված ու հստակեցված է:...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը