Սովորական խայտառակություն

Դու էլ առանց դահուկների քշիր

Փետրվարի 13, 2018
Դու էլ առանց դահուկների քշիր

Երբ 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, թե «Փհենչհան-2018»-ին մեր պատվիրակությունը մասնակցելու է «կարևորը մասնակցությունն է» սկզբունքով, ոմանց դա թվաց ոչ այնքան տեղին և ոչ այնքան օլիմպիական արտահայտություն: Բայց հավանաբար այդ պահին քչերի մտքով կարող էր անցնել, որ նախարարի ասածը չարյաց փոքրագույնն է, քանի որ լինելու էր դրանից ավելի խայտառակ մի բան:

 

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի մասնակից լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը առանց անհրաժեշտ մարզագույքի է և Փհենչհանում գտնվելու ընթացքում չի մարզվել: «Իմ ֆեդերացիան դահուկները չի պատվիրել, որպեսզի այն գա այստեղ: Ինչ այստեղ եմ դեռ չեմ մարզվել: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանից է պատվիրել: Օլիմպիական կոմիտեից Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանն էլ պատրաստ է գնելու, սակայն այստեղ չկա: Պատրաստվում եմ հետ գնալ, քանի որ իմաստ չեմ գտնում»,- հայտարարել է Կարապետյանը:


Մարդ չգիտի` լա, թե խնդա: Մարզիկին ուղարկել են աշխարհի ամենապատասխանատու սպորտային մրցումներին` առանց դահուկների: Ակամա հիշում ես «Ոսկե ցլիկը» կինոնկարի դրվագը, երբ Նաջարյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս առանց գնդակի ֆուտբոլ խաղալ: Հիմա էլ մեր Նաջարյան- Ռոստոմյանը կարող է նույնը ասել. «Դե դու էլ առանց դահուկների մրցիր»:







Դիտումների քանակ 3477


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ