Սովորական խայտառակություն

Դաշնակները նորից են հարվածում ՀՀԿ-ին

Փետրվարի 14, 2018
Դաշնակները նորից են հարվածում ՀՀԿ-ին

Իշխանությանը մաս կազմելուց հետո առաջին անգամ Դաշնակցություն կուսակցության աչքերը հանկարծ բացվել են, և նրանք տեսել են, որ արևի վրա էլ բծեր կան: ՀՅԴ-ն սկսել է քննադատել կոալիցիոն գործընկերոջը` ՀՀԿ-ին: Ընդամենը օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի և ԳՄ ընդլայնված նիստերից հետո նրանք խիստ դժգոհություն հայտնեցին ռեյթինգային ընտրական համակարգի, ինչպես նաև կառավարության` ոչ պատշաճ ձևով խնդիրներին անդրադառնալու կապակցությամբ: Այս առաջին խայթոցները դեռ իրենց նպատակակետին չէին հասել, երբ դրանց լրացնելու եկավ երկրորդը:

 

Այսօր էլ հատուկ հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն, որի համար առիթ է ծառայել Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած «կոյուղաջրային» խայտառակ միջադեպը: Եվ ահա սրա կապակցությամբ դաշնակները հարկ են համարել խստորեն դատապարտել տեղի ունեցածը, սակայն դրանով չեն սահմանափակվել: Նետերի հիմնական մասը սավառնել է իշխող կուսակցության և նրանց ներկայացուցիչ քաղաքապետի ուղղությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Անթույլատրելի է Երևան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը և դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որևէ տեսանելի քայլ չի արվել... Այն, որ Երևան քաղաքի կառավարումն ունի բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի համար նորություն չէ: Դրանց լուծման համար արված քայլերը և խոչընդոտները պետք է հրապարակվեն, որպեսզի քաղաքում գործող բոլոր կառույցները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալու, և քաղաքացիներն իրազեկ լինեն խնդիրների լուծման ամբողջ գործընթացին»:


Անհավատալի է, բայց այս մտքերի հեղինակներն այն նույն դաշնակներն են, որոնք նախկինում որևէ անգամ չեն հիշել Երևանի խնդիրների մասին, այն նույն դաշնակները, որոնք ներկայացված չեն ավագանու կազմում, քանի որ հրաժարվեցին մասնակցել ավագանու ընտրություններին հօգուտ ՀՀԿ-ի, իսկ հիմա հանկարծ արթնացել են: Եվ արթնացել են մի մարդու ագրեսիվությամբ, որի ոտքը շատ ուժգին տրորել են: Մնում է միայն հասկանալ, թե ՀՀԿ-ն ՀՅԴ ոտնաթաթին ի՞նչ առիթով է ցավ պատճառել:







Դիտումների քանակ 31893


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Համահունչ դաշնակների ներծծումը

Համահունչ դաշնակների ներծծումը

Փետրվարի 23, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: Նույն ...

Տարիքային անհամապատասխանություն

Տարիքային անհամապատասխանություն

Փետրվարի 22, 2018


Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում ՀՅԴ-ն դեմ քվեարկեց «Ծառուկյան» խմբակցութ...

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

Փետրվարի 21, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատար...

Սեփականաշնորհված օրերը

Սեփականաշնորհված օրերը

Փետրվարի 20, 2018


Այսօր նշվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ն ու մի քանի ընդդիմադիր ուժեր հանրահավաք հրավիրեցին, ելույ...

ՀՅԴ-ում ցնցումների շրջան է

ՀՅԴ-ում ցնցումների շրջան է

Փետրվարի 9, 2018


Դաշնակցությունն իրեն այնպես վստահ և կայուն չի զգում, որքան փորձում է ներկայացնել: Ինչ-որ բան, այնուամենայնիվ, կատարվում է, և վտ...

Համերաշխների անհամերաշխությունը

Համերաշխների անհամերաշխությունը

Փետրվարի 9, 2018


Վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի ջրերը մի առվով չեն գնում, խորը մրցակցություն գոյություն ունի, այդ իսկ պատճառով էլ շ...

Ուրացողների շարքերը ստվարանում են

Ուրացողների շարքերը ստվարանում են

Փետրվարի 6, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքը հանդես եկավ նախաձեռնությամբ` վերանայել Ընտրական օրենսգիրքը և հրաժարվել տարածքային, ռեյտինգային ընտրակար...

Ազգի փրկիչները հիշեցնում են

Ազգի փրկիչները հիշեցնում են

Փետրվարի 2, 2018


ՀՅԴ Բյուրոն և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը արդեն երրորդ ընդլայնված նիստն են գումարում: Դաշնակների նման ակտիվությունը թերևս կ...

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Հունվարի 29, 2018


Կար ժամանակ, երբ բոլոր հնարավոր եղանակներով գովազդվում էր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման խոշոր սառնարա...

Դաշնակցական ականջների ընտրությունը

Դաշնակցական ականջների ընտրությունը

Հունվարի 24, 2018


ՀՅԴ Բյուրոյի հրավերով Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ մարմինների շրջանային ժողովը: Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Բ...

Նստել է թախտին, սպասում է բախտին

Նստել է թախտին, սպասում է բախտին

Հունվարի 22, 2018


Այսօր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյ...

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Հունվարի 22, 2018


ԱԺ ճեպազրույցների ժամանակ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է գնաճին: Նա նշել է, թե «Ելքի» հրա...

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Հունվարի 18, 2018


Դաշնակների համար միշտ փող է եղել առաջնայինը, նրանց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը ժամանակավորապես սառեցվում են, երբ լափաման...

Դաշնակները կեղծավորություն են անում

Դաշնակները կեղծավորություն են անում

Հունվարի 15, 2018


Դաշնակցությունն ասում է, թե առայժմ չի քննարկել 2018թ. նախագահի թեկնածուի հարցը: Սա կարելի էր նաև չասել երկու պատճառով` նախ թեկն...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հունվարի 10, 2018


Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոն երկու շաբաթից կներկայացնի սպառողական շուկայում գների ուսումնասիրության արդյունքները։ Այս ...

Դաշնակների բենզինը պրծել է

Դաշնակների բենզինը պրծել է

Հունվարի 8, 2018


Վերջին ամսվա թանկացումների մասին խոսում են վաղուց և շատ: Թվարկվում են այն բոլոր ապրանքատեսակները, որոնք ենթարկվել են գնաճի ներգ...

Դաշնակների մանկական խաղերը

Դաշնակների մանկական խաղերը

Դեկտեմբերի 22, 2017


Դաշնակներն այսօր ասուլիս էին հրավիրել, որ ասեին, որ ոչինչ չեն ասելու: Հոգեբանության մեջ կա մարդկային բարդույթի նմանօրինակ դրսևո...

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

Դեկտեմբերի 16, 2017


Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց և հանդիպում ունեցել ուսումնական այդ հաստատությունում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն