Սովորական խայտառակություն

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Փետրվարի 15, 2018
Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հրաշքով քաղբանտարկյալ չդարձած Անի Զախարյանը տևական ժամանակ խոր լռություն էր պահպանում, քանի որ հայտնվել էր դատական քաշքշուկների մեջ և վախ ուներ, որ կարող էր մեղավոր ճանաչվել: Բայց հիմա, երբ վտանգն արդեն թիկունքում է, նա վերադարձի նշաններ է ցուցադրում, թեև առանձնապես չի պատկերացնում, թե ինչպես պիտի հետ դառնա և որ ուղղությամբ պիտի գնա: Այս անորոշությունն էլ հավանաբար հերթական լռության նոր պատճառը պիտի լիներ, եթե երկու օր առաջ Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը նրա մտքին պայծառություն չբերեր: Եվ Անի Զախարյանը, որ չէր խոսում նույնիսկ այն դեպքերում, երբ խիստ լուրջ ու մեծ կարևորությամբ խնդիրներ էին քննարկվում, հանկարծ սկսեց սոխակի պես դայլայլել ու շտապեց իր ֆեյսբուքյան էջում գրել. «Այն, որ Զառան միշտ պատրաստ է քաղաքականությունը վերածել զավեշտի, դա բոլորս գիտենք, սակայն երբ զավեշտը միտումնավոր հասցնում են այսչափ էժանագին փողոցային մակարդակի, դա արդեն ըստ իս չափազանց է: Եթե քաղաքապետարանը նուբարաշենցիներին տարիներ շարունակ ստիպում է գարշահոտություն շնչել, Զառան էլ տարիներ շարունակ հայ մի պրիմիտիվ փոքրամասնության կերակրում է ոչ պակաս գարշահոտ էժանագին շոուներով: Այնպես որ մեկը մյուսին չեն զիջում»:

 

Փոստանջյանի հասցեին նման որակումների ու հակակրանքի տեղատարափը Զախարյան Անիի կողմից կարող էր նաև հանգիստ ընկալվել, եթե չլիներ մի «բայց»: Նրա ողջ շարադրանքի մեջ եթե Զառա բառը փոխարինենք Անի բառով, էական ոչինչ չի փոխվի, և այս իմաստով Զախարյանն ամենաքիչն իրավունք ուներ Փոստանջյանին անվանարկելու:


Բայց տիկին Անիի գրոհն այսքանով պիտի չավարտվեր: Երբ գտնվեցին մարդիկ, որոնք նրան հիշեցրին իր բարոյական նկարագրի ու էժանագին անցյալի մասին, Զախարյանը գնաց երկրորդ հակահարձակմանը` այս անգամ գրելով. «Ես չեմ հարգում Զառային, ես նրա գործելաոճը համարում եմ էժանագին, իսկ իր ընկերուհիները փաստորեն իրենից սարսափելի էին: Զառայի փողոցային պահվածքի ականատեսը եղել եմ անձամբ, հիմա ինչ, մի քանի հիմար մեկնաբանություններով ուզում եք ինձ համոզել, որ սխալվո՞ւմ եմ»։


Սխալվում է, թե չի սխալվում Անի Զախարյանը՝ սա ներկա պահին էական չէ: Բայց էական է այն, որ նա ճիշտ չի խոսում, որովհետև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահն ընդամենը նախանձում է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահին, շատ կցանկանար լինել նրա փոխարեն, ու քանի որ դա չի կայացել, անթաքույց խանդով հարձակվել է մրցակցուհու վրա: Եվ սա արդեն պատմություն է այլ կոյուղաջրերի մասին, որոնք սրվակների մեջ չեն լցվի, բայց գարշահոտի իմաստով չեն զիջում Տարոն Մարգարյանին մատուցված թանձր հեղուկին:







Դիտումների քանակ 16415


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Սեռական ոտնձգություն Անի Զախարյանի դեմ

Սեռական ոտնձգություն Անի Զախարյանի դեմ

Մայիսի 4, 2018


Նիկոլ Փաշինյանի «վկաներն» այսօրվանից ունեն նոր թիրախ` հանձին «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի: Վերջ...

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Ապրիլի 26, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր մասնակցել է Դիլիջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Տիկին Զա...

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ապրիլի 23, 2018


Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց...

Վարչապետի ու Նիկոլի հացը կտրում են

Վարչապետի ու Նիկոլի հացը կտրում են

Ապրիլի 19, 2018


«Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պիտի սուր տագնապով տեղեկանա, որ իրեն նոր մրցակից և...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Ապրիլի 11, 2018


Երևանի ավագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից քաղաքապետարան բերված տարօրինակ նյութի բ...

Զարուհին խելագարվել է

Զարուհին խելագարվել է

Մարտի 31, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խելագարության նշաններ է ցուցաբերում: Եվ սա ոչ թե կողմնակի կարծիք է կամ...

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Մարտի 21, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռն...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Մարտի 17, 2018


Երևանի ավագանում հանրահայտ, մղձավանջային նիստից հետո, որն այնքան մեծ աղմուկի տեղիք տվեց, բոլորը խոսում են այն մասին, թե առաջիկա...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Ծիրանն արդեն փչանում է

Ծիրանն արդեն փչանում է

Մարտի 1, 2018


Մոտ մեկ ամիս առաջ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց ան...

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Փետրվարի 19, 2018


Մեր քաղաքացիները շատ բաներից են դժգոհում: Նրանցից ոմանք առաջարկում են պայքարել հոռի երևույթների և անօրինականությունների դեմ: Բա...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Փետրվարի 14, 2018


Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենա...

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Փետրվարի 12, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որի գործողություններն առանց այդ էլ աչքի չէին ընկնում ինքնատիպությամբ...

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Փետրվարի 7, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը աշխարհներ կտրեց, օվկիանոսներ անցավ, երկրներ փոխեց, որ իրականություն դարձնի իր համահայկական մեծ ը...

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018


Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ո...

Ամենաարդար Անի Զախարյանը

Ամենաարդար Անի Զախարյանը

Հունվարի 25, 2018


Շատերն են հիշում, որ նախորդ տարվա հուլիսյան դեպքերից հետո «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին մեղադրա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ