Ազգային խայտառակություն

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Փետրվարի 16, 2018
Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Երևանի ավագանու չարաբաստիկ «կոյուղաջրային» նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ՀՀԿ-ական մի քանի անդամների գլխին կոտրվեց հասարակության բուռն զայրույթը: Բոլորն էլ գերազանց հասկանում էին, որ եթե նույնիսկ «Երկիր ծիրանի» կուսակցության կանայք ինչ-որ առումով չափն անցել էին, ապա տարոնականների հակահարվածը բոլոր կարգի պատկերացումներից և հանդուրժելի ձևերից այն կողմ էր: Բանը հասավ նրան, որ անցած օրերի ընթացքում Մարգարյանին որևէ կերպ պաշտպանել չփորձեցին նույնիսկ հանրապետականները, ինչն իր հերթին պիտի սթափեցնող ահազանգ լիներ պարոն Տարոնի համար:

 

Սակայն արի ու տես, որ քաղաքապետը իր հուզական պոռթկումի ժամին լիովին կտրվել է իրականությունից և մեկը մյուսի հետևից անում է բաներ, որոնք հողին են հավասարեցնում հասկանալի դառնալու նրա վերջին շանսերը: Այլ կերպ ասած, Տարոնն իր ձեռքով իր համար փոս է փորում: Դեռ երեկ նա փորձեց խայթել Զարուհի Փոստանջյանին և արգելեց վերջինիս ծառայողական ավտոմեքենայի մուտքը քաղաքապետարանի տարածք, ինչն այլ կերպ չես բնորոշի, քան մանր խուլիգանությանը համարժեք արարք: Իսկ այսօր արդեն Մարգարյանը բոլորովին կորցրել է իրեն ու անցել է թույլատրելի սահմանները:


Լրատվամիջոցները տեղեկացրին, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» կուսակցության երեք անդամների կենսագրական տվյալները Երևանի քաղաքապետարանի կայքից հեռացվել են։ Հրապարակվեցին նաև դատարկված էջերի լուսանկարները: Իսկ սա արդեն այլ բնորոշում չի կարող ունենալ, քան պաշտոնական սանձարձակություն: Քաղաքային իշխանությունը Տարոն Մարգարյանի հոր բոստանը չէ, ավագանու անդամները Տարոնի նոքյարները չեն, այլ ընտրվել են երևանցիների կողմից, և նրանց լիազորությունների ու իրավունքների նկատմամբ ցանկացած ինքնագլուխ քայլ իր ներսում հանցավորության տարրեր է պարունակում: Եթե Տարոն Մարգարյանը դա չի հասկանում և մրցակիցներին պատժելու համար ոտնահարում է օրենքն ու կարգը, ապա ճիշտ ժամանակն է նրա սանձերը քաշելու համար: Կար ժամանակ, երբ Մարգարյանին սանձեցին «Տարոն, սիրուն չէ» բառերով: Հիմա ճիշտ պահն է նրան խելքի բերել «Տարոն, չափդ անցնում ես» կարգադրությամբ:







Դիտումների քանակ 32962


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Իմաստի բացակայությունը

Իմաստի բացակայությունը

Հուլիսի 13, 2018


Երևանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։ Բայց կընտրի՞: Ագրեսիվ հեղափոխականությունը համաձայն չէ դեպքերի նման զարգաց...

Անտեղյակն ու երախտամոռը

Անտեղյակն ու երախտամոռը

Հուլիսի 12, 2018


Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանի անունը վերջին տասը տարիների ընթացքում հազիվ թե երբևէ հնչած լինի դրական շեշտադրումն...

Սաբոտաժը հաղթե՞ց

Սաբոտաժը հաղթե՞ց

Հուլիսի 12, 2018


Այսօր ծանր օր էր քաղաքապետարանում: Երևանի ավագանու նիստում որոշում էին քաղաքապետի ընտրության օրը: Մոտեցումները տարբեր էին: Ի վե...

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Հուլիսի 9, 2018


Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Նա ուղերձով դիմեց Երևանի բնակիչներին, բայց քաղաքապետի վերջին խոսքն այլ...

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Հունիսի 27, 2018


Երևանի ավագանու վերջին նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր մասնակցում: Ասացին` հիվանդ է: Իսկ հետո լուրեր տարածվեցին, որ նա հր...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Մայիսի 31, 2018


Եթե հարցադրում արվի` ո՞վ է Հայաստանի ամենահեղափոխական անձը` Նիկոլ Փաշինյանը՞, թե՞ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ապա վերջինս...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Մայիսի 16, 2018


Այսօր մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երևանի քաղաքապետարան: Նրանք պահանջում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարական...

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Մայիսի 16, 2018


«Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ապստամբության առաջնորդները սիրում են բոլոր հնարավոր առիթներով արձանագրել, որ իրենց շարժու...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Տարոնի վերջին հույսը

Տարոնի վերջին հույսը

Ապրիլի 27, 2018


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքն առանձին հայտարարությամբ պահանջեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, իսկ այսօր ընդ...

Բանը հասավ դիվանբաշուն

Բանը հասավ դիվանբաշուն

Ապրիլի 25, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր մի հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի...

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնին շտապ չոբան է պետք

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018


Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանմա...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Մարտի 29, 2018


Ավանդույթի ամբողջ հմայքն այն է, որ այն խախտել չի կարելի: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ բանը չի հասկանում: Այդպիսի ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ