Ազգային խայտառակություն

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Փետրվարի 20, 2018
Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Ջհանգիր Լֆիկյան


Вот какая доля «аликовская»!

 

Նախագահ Սարգսյանը հանճարեղ կադրային որոշումների հեղինակ է, 2008-ին նա «կուլտմասսավիկ» Ալիկին նշանակեց ՀՀ ոստիկանության պետ: Նշենք, որ մինչ այդ Սարգսյան Ալիկը կյանքում երևացել էր «Вот какая доля воровская» հանճարեղ երգի անզուգական կատարմամբ, հատկապես Մոսկվայում (հիշեցնենք, որ լինելով ՀՀ ոստիկանության պետ՝ Ալիկը մասնակցել է գողերի և գողականների հետ խնջույքի, որտեղ նրան ստիպել են կատարել այդ գլուխգործոցը): Հենց այդ նույն «քեֆի» ժամանակ նա «բիսով» (ծրագրից դուրս) կատարել է նաև «Мурка» հանճարեղ ռոմանսը:


Նախագահ Սարգսյանն իրականացրեց ևս մեկ հանճարեղ կադրային որոշում, ընդ որում` նույն Սարգսյան Ալիկի վերաբերյալ, այս անգամ հեռացնելով նրան ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Թե որն էր այս երկու որոշումներից ավելի հանճարեղը` մենք չեք դատողը, դա կմնա պատմագետների դատին: Մենք այլ խնդիր ենք դատում: Եվ ուրեմն, ի՞նչ է կամ ո՞վ է Սարգսյան Ալիկը:


Մենք չենք ուզում զննել պրն Սարգսյանի անցած ուղին, նրա սխրանքներն ընկերների հանդեպ: Մենք չենք ուզում քննել այն, թե ինչ որակի ոստիկան էր նա: Մենք ուղղակի ուզում ենք զարմանալ, թե ինչ ամբիցիաներ ունի այժմ Սարգսյան Ալիկը: Իսկ դրանք ապշեցուցիչ են:


Դատեք ինքներդ: Նա այժմ պատգամավոր է, սակայն օրենսդիր գործունեության փոխարեն զբաղված է լրատվամիջոցներին փող տալով (ոչ իր սեփական)` հասկանալի ծառայությունների դիմաց: Իսկ ո՞ւմ դեմ: Հասկանալի է` իր թիմակիցների, հարազատ ՀՀԿ-ականների, հատկապես` ՀՀԿ առաջնորդի: Նա սկզբունքորեն չի սիրում ոչ մի հանրապետականի (սկսած Կորյուն Նահապետյանից մինչև վարչապետ Կարապետյանը): Այս գործում նա ունի ասիստենտներ (կա մեկը նրա խելքին` Մուրադ Մուրադյան, նույնպես ՀՀԿ-ական պատգամավոր, այլ երիտհանրապետականներ): Դա էլ քիչ է` պրն Սարգսյանին ահավոր ձեռք չի տալիս գործող նախագահի քաղաքականությունը, ընդ որում՝ այն աստիճանի, որ ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանի, պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Կարինե Աճեմյանի և այլոց ներկայությամբ հայտարարում է, թե երկիրը քանդվում է, քանդողն էլ Սերժ Սարգսյանն է: Բացի այդ, Ալիկ Սարգսյանը փոխում է իր ծննդյան տոնակատարության օրը, որպեսզի այն համընկնի երկրի նախագահի պաշտոնական արտասահմանյան այցի հետ: Եվ ասում է, թե որևէ հանրապետականի «ռոժ» տեսնել չի կարող, բացառությամբ իր շշակից Մուրադ Մուրադյանի:


Լավ, ուռոդությունն էլ քանի՞ ձև կարող է ունենալ: Եթե նման բան ասի ACBA բանկից կործանված մի գյուղացի, որը ընտանյոք հանդերձ հայտնվել է ԴԱՀԿ ծառայության ճանկերում, եթե նման բան ասի ծիրանասեր Զարուհի Փոստանջյանը, ապա հասկանալի կլինի: Բայց երբ այս մասին խոսում են Ալիկ Սարգսյանն ու Մուրադյան Մուրադը (խմելուց հետո և առաջ, սրանք հիմնականում դրանով են զբաղված), ապա սա զավեշտալի է դառնում: Հիմա չգիտես, թե այս խայտառակության համար ում մեղադրես: Մի՞թե դժվար է Հայաստանում (օրենսդրական կամ այլ կարգի նորմերով) արգելել նման ուռոդների մուտքը քաղաքականություն, այսինքն` դեպի բարեկեցություն, մարդկային կյանք, որոնցից զուրկ են միլիոնավոր արժանավոր հայեր:

 

 







Դիտումների քանակ 107473


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Իսկ Ալիկը գաղափարական է

Իսկ Ալիկը գաղափարական է

Հունիսի 6, 2018


Ազգային ժողովի պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը և Սամվել Ալե...

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Մայիսի 5, 2018


Բաց նամակի ժանրը խիստ կասկածելի ժանր է: Եթե մարդն ինչ-որ մեկին ասելիք ունի, կարող է դիմել անձամբ նրան ու փոխանցել սեփական մտքեր...

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Ապրիլի 30, 2018


Երբ ամիսներ առաջ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցն...

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Ապրիլի 26, 2018


Այսօր հայտնի դարձավ, թե ինչու հայ ազգի բազմատաղանդ զավակ Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոն չդարձավ։ Պատճառը՝ նա ոչխար է։ Ահա թե ինչ...

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Ապրիլի 22, 2018


Ավարտվեց Սարգսյան-Փաշինյան հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե. Նիկոլն ասաց, թե քննարկելու է Սարգսյանի հրաժարականի պայմանները, Սա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ալիկը կանխատեսում է երկրի վախճանը

Ալիկը կանխատեսում է երկրի վախճանը

Փետրվարի 28, 2018


Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր մասնակցեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը, բ...

Ալիկ Սարգսյանը գնում է հեղափոխության

Ալիկ Սարգսյանը գնում է հեղափոխության

Փետրվարի 21, 2018


Ալիկ Սարգսւանն իր կյանքով չի ներում նախագահ Սարգսյանին: Թե որն է այդ հակաքրիստոնեական վերաբերմունքի պատճառը` հայտնի չէ, դա թողն...

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամ...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

Երգի ու կամքի գերիները

Երգի ու կամքի գերիները

Հունիսի 20, 2017


Շուրջ մեկ շաբաթ առաջ հայազգի նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ իր հեղինակած երգը `«Քեզ...

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Մայիսի 22, 2017


Օրերս արտառոց մի դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացած ճոխ հարսանիքի մասնակիցները՝ փեսայի ընկերնե...

… Ну а девушки, а девушки- потом

… Ну а девушки, а девушки- потом

Մարտի 4, 2017


Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ՀՀԿ-ից առաջադրված թեկն...

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Փետրվարի 16, 2017


Այսօր մյուս քաղաքական ուժերի օրինակով «Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցությունը նույնպես հրապարակե...

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Հունվարի 24, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ճամբարը լքեց ևս մեկ զինակից` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թե ուր է գնալու նա` դեռ ...

Նախագահ Սարգսյանի անձնական և ազգային ողբերգությունը

Նախագահ Սարգսյանի անձնական և ազգային ողբերգությունը

Դեկտեմբերի 15, 2016


Մշակույթի գործիչները ջանք չխնայեցին նախագահից շնորհակալ մնալու գործում` վերջինիս կատարած և հիմնականում չկատարած գործերի համար: ...

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած Հանրապետական կուսակցության համագումարն աչքի ընկավ նախկին պաշտոնյաների առատությամբ: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ...

Ցինիզմի կուսակցական ջերմոցը

Ցինիզմի կուսակցական ջերմոցը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած ՀՀԿ 16–րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, խոսել է հրապարակային գործունեություն իրականացնող այ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ