Սովորական խայտառակություն

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018
Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Թեև օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն բոլորն էլ հասկանում են, որ գլխավոր վճիռն այս պահին մեկն է` Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրները:


Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց նոր պատրիարքի` Գարեգին Բեքչյանի ընտրությունից հետո թուրքական իշխանությունները հայտնել էին, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար, նոր պատրիարքի ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան, և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, իսկ տեղապահ Գարեգին Բեքչյանի ընտրության գործընթացը, ինչպես նաև նրա կայացրած որոշումներն անվավեր են համարվում:


Նման շրջադարձից հետո բոլորը դեմքերը դարձրին դեպի Էջմիածին, և այդ հայացքները բազմանշանակ էին: Նախ` բոլորի հիշողության մեջ դեռ թարմ էին Գարեգին Երկրորդի այն վստահեցումները, թե թուրքերի սիրելի Աթեշյանի հարցերը լուծված են, նրա հետ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել, և վերջինս այլևս չի խոչընդոտի պատրիարքարանի գործունեությանը: Հիմա պարզվեց, որ դա այդպես չէ: Մյուս կողմից` Թուրքիայի իշխանությունները փաստեցին, որ ավելի մեծ ազդեցություն ունեն հայ հոգևոր դասի վրա, քան Մայր Աթոռն ու կաթողիկոսը: Եվ վերջապես, ներկա իրավիճակի մեղքի ահռելի բաժինը գալիս է հենց կաթողիկոսից, ով ժամանակին ականջալուր չեղավ ահազանգերին, չձեռնարկեց շուտափույթ քայլեր, հանդես չբերեց վճռականություն և այսօր կանգնած է Պոլսո Հայոց Պատրիարքության ռեալ կորստի վտանգի առաջ:


Այն, ինչ պատրաստվում է քննել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, ժամանակավրեպ և ուշացած քննարկում է: Եվ այդ բանն այսօր արվում է ոչ այնքան իրավիճակը փրկելու նպատակով, որքան մեղքը Գարեգին Երկրորդի ուսերից առնելու և մի քավության նոխազի վրա բարդելու հեռանկարով: Իսկ քանի որ Աթեշյանն արդեն դավաճանի անուն է վաստակել, կրկնակի դավաճանի պիտակը նրան լրացուցիչ նեղություն չի պատճառի:







Դիտումների քանակ 4545


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Հունիսի 12, 2018


Մի քանի օր է` չեն հանդարտվում կաթողիոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարների բողոքի ակցիաներն ու երթերը: Ներքաղաքա...

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

Հունիսի 6, 2018


Այսօր Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները ...

FBI-ն և կաթողիկոսը

FBI-ն և կաթողիկոսը

Մայիսի 18, 2018


Այս օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը: ...

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Մայիսի 16, 2018


Այսօր ամբողջ մայրաքաղաքը հեղեղված էր ցուցարարներով: Նաիրիտցիները նախագահականի դիմաց էին, տաքսիստները փակել էին Բաղրամյան պողոտա...

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Ապրիլի 23, 2018


Հանրությանը ողջախոհության, բարոյական պահվածքի, սթափ դատողության մասին կոչերի պակաս այս օրերին չունեցանք: Նմանատիպ կոչեր հատկապե...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Ապրիլի 19, 2018


Այս օրերին բոլոր նրանք, ովքեր ուրիշ անելիք չունեն, նստում ու կոչեր են գրում` հասցեագրված կամ իշխանություններին, կամ ընդդիմությա...

Աթեշյանի տանիքը գտան

Աթեշյանի տանիքը գտան

Ապրիլի 3, 2018


Աննկուն և անհաղթահարելի Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պահպանել իր դիրքերը, իր տեսակետ...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Նոյեմբերի 20, 2017


Մեր եկեղեցին խիստ նախանձախնդիր է, երբ խոսքն իր ունեցվածքին է վերաբերում: Գրեթե ամեն տարի նա կառավարությունից եկեղեցապատկան հողե...

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Հոկտեմբերի 31, 2017


Դեռ սպիտակագլուխ անգղների պատմությունից գլուխ չէինք հանել, հիմա էլ մի նոր սկանդալ է հասունացել Կարմիր գրքում գրանցված կենդանինե...

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Հոկտեմբերի 30, 2017


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հովվապետական այցով ԱՄՆ-ում է: Կար ժամանակ, երբ սփյուռքում վեհափառին ընդունում էին հիացական ...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Հոկտեմբերի 2, 2017


Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլոր...

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Սեպտեմբերի 28, 2017


Քաղաքացին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին դատի էր տվել: Մի քիչ անհարմար, նույնիսկ ամբարտավան հնչեղություն ունի այս ձևակերպումը: Տգեղ է, ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Իսկ Աստծուն ընդունելի՞ է

Իսկ Աստծուն ընդունելի՞ է

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր Եռաբլուր պանթեոն այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը որքան էլ փորձեց խուսափել լրագրողների անպատեհ հարցերից, ...

Հոգևոր անիմաստություն

Հոգևոր անիմաստություն

Սեպտեմբերի 7, 2017


Այսօր Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր կմասնակցի տարածաշրջանի հոգևոր ա...

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Սեպտեմբերի 1, 2017


Ահազանգը ստացվել էր մայրաքաղաքի Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ&ԿԱ» կարաոկե ակումբից: Ասվում էր, որ այնտեղ տհաճ միջադեպ է տ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ