Ազգային խայտառակություն

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018
Արթուրիկի անվերջ վերադարձը

Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում են Բաղդասարյանի հետ, նրա համար դա ծանր վիրավորանք է: Այնպես որ, այն բանից հետո, երբ «Հայկական վերածնունդ» կուսակցության վերջին բեկորները լքեցին ձախողված քաղաքական գործչին, ինչի արդյունքում Բաղդասարյանը կրկին հարություն տվեց մեռելածին ՕԵԿ-ին, նրա նպատակն այսօր դարձել է բուժել իր խոցված արժանապատվության վերքերը և վերադառնալ քաղաքական դաշտ, քանի որ ուրիշ գնալու տեղ չունի:


Թե այդ վերադարձն ինչպես է լինելու, Արթուր Բաղդասարյանն ինքն էլ չի պատկերացնում և այդ պատճառով էլ որոշել է սկսել ստանդարտ քայլերից: Օրինակ, կարելի է «Օրինաց երկիր» կուսակցության համագումար հրավիրել: Սպասվում է, որ համագումարը տեղի կունենա մոտ օրերս, որտեղ կորոշվի վարչության նոր կազմը: Հետաքրքրականն այն է, որ ներկա պահին նույնիսկ օրակարգ չկա, որովհետև Բաղդասարյանի խնդիրը ոչ այնքան օրակարգային հարցերն են, որքան իր անձի ռեինկարնացիան:


Բայց եթե համագումար անելու ցանկությունը հաշված վայրկյանների հարց է, ապա դրա իրագործումը գրեթե անհնար է թվում այն քայլերի համատեքստում, որ ծրագրել է Բաղդասարյանը: Նա, ինչպես ասում են, որոշել է կրճատել ու ավելացնել: Կրճատել անհավատարիմներին և ապահովել լեփլեցուն դահլիճ: Մի կուսակցություն, որը հավաստիացնում էր, թե իբր ինքը 170 հազար անդամ ունի, հիմա դժվարանում է գտնել գոնե 170 հոգի, որ ապահովեն համագումարի մարդաշատությունը: Իսկ ինչ վերաբերում է կրճատումներին, ապա Արթուրիկի դանակի տակ այս օրերին ընկել է նրա երբեմնի հավատարիմ գործընկերը` նախորդ գումարման ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Հիշենք, որ ընտրությունների պարտությունից հետո Բաղդասարյանը նրան նշանակել էր իրեն պատկանող «Հայասի գրուպ» ընկերության տնօրեն։ Իսկ հիմա Մարգարյանն ազատվել է պաշտոնից։ Հին ընկերները հավանաբար ինչ-որ հաշիվներում համաձայնության չեն եկել, և կամ Բաղդասարյանն է որոշել, որ փոխհատուցումների ժամանակն անցել է և պետք է սկսել նոր էջից: Վատն այն է, որ այդ նոր էջն էլ կարող է նախորդի պես լինել խզմզված ու տառասխալներով լեցուն:







Դիտումների քանակ 38422


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Հուլիսի 6, 2018


Թեև խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ոչ մի հստակ որոշում դեռ չկա, բայց Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը արդեն նախընտրակ...

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Հունիսի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ է ոգևորված վերջին շրջանի իրադարձություններով: Նա համոզված է, որ նո...

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Հունիսի 20, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դարձել է կամիկաձե: Կյանքից ձեռք քաշած մարդու համարձակությամբ նա արդեն գնում է հրապարակային ասու...

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Հունիսի 14, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ մի գնով չի հանդարտվում: Իրեն հեղափոխական հռչակած Արթուրիկը հիմա էլ ...

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Մայիսի 25, 2018


ՕԵԿ-ը ծաղիկ հասակում մեռնել չի ուզում: Բայց ապրելու համար էլ նրան կենսական տարածքներ են անհրաժեշտ, որոնք այս պահին չկան: Սպառել...

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Մայիսի 21, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին արդեն մի քանի անգամ վռնդել են հեղափոխականների շրջապատից: Բայց նա համառում է: Այս համառությունն...

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Մայիսի 17, 2018


Արթուր Բաղդասարյանին և նրա շահերը պաշտպանող ՕԵԿ-ին երբևէ չի անհանգստացրել «Սասնա ծռեր» խմբավորման ճակատագիրը թե այն օրերին, երբ...

Արթուրիկը խցկվում է արանքում

Արթուրիկը խցկվում է արանքում

Ապրիլի 27, 2018


Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտ...

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Նիկոլը փոխում է շրջապատը

Նիկոլը փոխում է շրջապատը

Ապրիլի 24, 2018


Այսօր ժամը 15.00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի համակիրների երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Բազմությ...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

Մարտի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցությունն իր երկրորդ հոգեգալստից հետո մի քիչ սթափվել ու հասկացել է, որ վերադառնալը մի կերպ կարելի էր գլուխ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Հունվարի 8, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար տարին սկսվեց դժբախտությամբ: Եվրոպայի Ժողովրդական կուսակցո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ