Սովորական խայտառակություն

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018
Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քոչար Օսկանյան


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Բայց եթե այդ տխուր միջադեպը վերջնականապես բարոյալքեց ու արժեզրկեց քաղաքի ավագանու վարկանիշը, ապա հիշյալ դեպքով զբաղծվող իրավապահ համակարգը նույնպես տարօրինակ վարքագիծ է դրսևորում: Օրինակ, պարզվում է, որ առ այսօր միջադեպին մասնակից որևէ անձ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ: Իսկ սա իր հերթին պիտի նշանակի, որ ծեծկռտուքը, խուլիգանական պահվածքը, անվայել գործունեությունը այլևս չեն համարվում քրեորեն հետապնդելի արարքներ: Մի խոսքով, ավագանու նիստում կարելի է ծեծը արտոնել և նույնիսկ խրախուսել: Իսկ ավելի ցավալին այն է, որ հաստատվում է արդեն որերորդ անգամ, որ գժությունը ՀՀ քաղաքական դաշտում խրախուսվում է:


Նման կրավորական կեցվածքը զարմանալի է նաև այն պատճառով, որ դեպքի հետ կապված ոչ միայն բազմաթիվ վկաներ ու ականատեսներ կան, այլև մեծածավալ տեսանկարահանված նյութ, ինչն արդեն իսկ պիտի լավ հնարավորություն ստեղծեր միջադեպի սադրիչներին ու մասնակիցներին արագ բացահայտելու համար: Սակայն արի ու տես, որ ինչ-որ մեկին խիստ շահեկան է հարցն անվերջ ձգձգելու և եղածը չեղած ներկայացնելու մարտավարությունը:


Իսկ երբ կա անպատժելիություն, այդ մթնոլորտը բարենպաստ հող է ստեղծում այլ օրինակախտումների համար, որտեղ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» կարգախոսը կիրառվում է իր ամբողջ կարողությամբ: Հիմա նման «խայթոցների» թիվը գնալով ավելանում է: Եթե դեպքից անմիջապես հետո քաղաքապետարանում սկսեցին արգելել «Երկիր Ծիրանի» խմբակցության ծառայողական մեքենայի կայանումը, հրահանգեցին չմաքրել խմբակցության աշխատասենյակը, խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը ԵԾ անդամների հետ, քաղաքապետարանի կայքէջից հեռացրեցին նրանց կենսագրականները, ապա Տարոն Մարգարյանի փոքրոգի վրեժխնդրությունն այսօր էլ նոր բան է մոգոնել: Քաղաքապետարանի համապատասխան բաժինը, որը պարտավոր է իրականացնել նամակների փոստային առաքումը, հրաժարվել է ընդունել ու առաքել «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված նամակները: Մինչդեռ ավագանու անդամների կողմից նամակներ և դիմումներ ուղարկելը հանդիսանում է յուրաքանչյուր խմբակցության աշխատանքի բնականոն մասը:


Սա ոչ միայն կամակոր ինքնագործունեություն է, այլև իրավասությունների հանցավոր գերազանցում, անկախ այն բանից, թե խնդրի մեղավորներն ովքեր են: Քաղաքապետարանը Մարգարյանի անձնական բնակարանը չէ, իսկ կարգն ընդհանուր է բոլորի համար: Տարոնի ներքին հրահանգները, լիազորությունների չարաշահումը, զանցառու կամայականությունները շատ ավելի վատ հետևանքներ կարող են ունենալ, քան աղմկարար մի կնոջ ապտակը:







Դիտումների քանակ 35843


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Մայիսի 16, 2018


Այսօր մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երևանի քաղաքապետարան: Նրանք պահանջում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարական...

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Մայիսի 16, 2018


«Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ապստամբության առաջնորդները սիրում են բոլոր հնարավոր առիթներով արձանագրել, որ իրենց շարժու...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Տարոնի վերջին հույսը

Տարոնի վերջին հույսը

Ապրիլի 27, 2018


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքն առանձին հայտարարությամբ պահանջեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, իսկ այսօր ընդ...

Բանը հասավ դիվանբաշուն

Բանը հասավ դիվանբաշուն

Ապրիլի 25, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր մի հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի...

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնին շտապ չոբան է պետք

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018


Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանմա...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Մարտի 29, 2018


Ավանդույթի ամբողջ հմայքն այն է, որ այն խախտել չի կարելի: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ բանը չի հասկանում: Այդպիսի ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Մարտի 21, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռն...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Մարտի 17, 2018


Երևանի ավագանում հանրահայտ, մղձավանջային նիստից հետո, որն այնքան մեծ աղմուկի տեղիք տվեց, բոլորը խոսում են այն մասին, թե առաջիկա...

Մտքի խավար, խավար քաղաք

Մտքի խավար, խավար քաղաք

Մարտի 12, 2018


Նրանք, ովքեր հաճախել են դպրոց, գիտեն, որ ձմռան օրերը կարճ են, իսկ գիշերները` երկար։ Օրինակ, ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությո...

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Մարտի 8, 2018


Մեր հայրենի չինովնիկների ամենասիրելի զբաղմունքներից մեկը տոն օրերին շնորհավորական ուղերձներ գրելն է: Այդ պաթոսախեղդ տեքստերի մի...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Ծիրանն արդեն փչանում է

Ծիրանն արդեն փչանում է

Մարտի 1, 2018


Մոտ մեկ ամիս առաջ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց ան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ