Ազգային խայտառակություն

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018
Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Ծառուկ Սարգսյան


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարը, բայց քանի որ այն այլևս չկա, իսկ ՕԵԿ-ը նոր պիտի լինի, փաստացի տեղի ունեցածը մի բանի համագումար էր, ինչը գոյություն չուներ: Այս անհեթեթ վիճակի մեջ երևի թե նաև նախախնամության մատն էր խառը, որովհետև երբ ամենասկզբում պատվիրակներն ու նախագահությունը ոտքի կանգնեցին` ՀՀ պետական օրհներգը հնչեցնելու համար, երաժշտությունն այդպես էլ հնարավոր չեղավ միացնել, և նրանք մի քանի րոպե շփոթված սպասելուց հետո ի վերջո նստեցին: Համագումարն այդպես էլ մնաց նախաբանից զրկված:


Իսկ ընդհանրապես միայն օրհներգը չէր, որ չցանկացավ ՕԵԿ-ի հետ ընդհանրություն ունենալ: Ներկաներն իրենք էլ մեծ ցանկություն ունեին հասկանալու կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի այն խոսքերի իմաստը, ըստ որի իրենք վերադառնում են իրենց ակունքներին: Ի՞նչ ակունքի մասին էր խոսում Բաղդասարյանը և ինչո՞ւ ոչինչ չասաց այն մասին, թե ինչ էր պատահել, որ լքել էին ակունքը ու հիմա էլ նորից վերադառնում են: Եվ, վերջապես, վերադառնում են, որ ի՞նչ անեն:


Իսկ Արթուր Բաղդասարյանը, որին ոչ տարիները փոխեցին, ոչ իր ձախողումները, ոչ էլ գիտակցական մակարդակներում աճ գրանցվեց, այսօր նախկին ոճի մեջ արտասանում էր. «Ունեցե՞լ ենք սխալներ, իհարկե, ունեցել ենք: Ճակատագրակա՞ն են եղել դրանք, չեմ կարծում, ազնի՞վ ենք եղել, իհարկե՝ ազնիվ ենք եղել, հաջողվե՞լ է մեր ծրագրերն իրականացնել, լոկալ առումով որոշ պայմաններում հաջողվել է»,- ասում էր նա:


Սա ծիծաղելի ստախոսության գերազանց օրինակ է, երբ Հայաստանի քաղաքական դաշտի ամենաանհաջող ներկայացուցիչն իր բոլոր մեծ ու փոքր սայթաքումներից, պարտություններից ու խայտառակություններից հետո դեռ շարունակում է պնդել, թե իբր ինքը եղել է ազնիվ, ունեցել է հաջողություններ և նույնիսկ փլուզված «Հայկական վերածնունդ» կուսակցության ավերակների տակից ձայն է տալիս, որ դա եղել է նոր հասարակական ուժի ձևավորում, ինչը ընդհանուր առմամբ ստացվել է:


Ահա հենց այս Արթուր Բաղդասարյանը կրկին կուսակցության նախագահ ընտրվեց: Իսկ սա միակ հնարավոր ելքն էր, քանի որ չի գտնվի այնպիսի մի խելագար, որ ցանկանա նրա փոխարեն դառնալ ՕԵԿ-ի ղեկավար:







Դիտումների քանակ 112117


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Մայիսի 17, 2018


Արթուր Բաղդասարյանին և նրա շահերը պաշտպանող ՕԵԿ-ին երբևէ չի անհանգստացրել «Սասնա ծռեր» խմբավորման ճակատագիրը թե այն օրերին, երբ...

Արթուրիկը խցկվում է արանքում

Արթուրիկը խցկվում է արանքում

Ապրիլի 27, 2018


Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտ...

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Նիկոլը փոխում է շրջապատը

Նիկոլը փոխում է շրջապատը

Ապրիլի 24, 2018


Այսօր ժամը 15.00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի համակիրների երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Բազմությ...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

Մարտի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցությունն իր երկրորդ հոգեգալստից հետո մի քիչ սթափվել ու հասկացել է, որ վերադառնալը մի կերպ կարելի էր գլուխ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Հունվարի 8, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար տարին սկսվեց դժբախտությամբ: Եվրոպայի Ժողովրդական կուսակցո...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Դեկտեմբերի 26, 2017


«Արթուրիկն իրեն լավ չի պահել տարվա ընթացքում, Արթուրիկին Ձմեռ պապը նվեր չի բերի»: Ծնողներից հաճախ լսվող այս դաստիարակչական սպառ...

Անպատիվ մահ ընտրածները

Անպատիվ մահ ընտրածները

Դեկտեմբերի 15, 2017


Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական ուժերից հասարակությունը վերջնականապես հիասթափվելու և երես թեքելու բոլոր հիմքերն ունի, քա...

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակը մի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Չնայած այն հանգամանքի...

Ցեխի միջից` խալիչայի վրա

Ցեխի միջից` խալիչայի վրա

Նոյեմբերի 27, 2017


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կենդանության նշաններ է ցուցադրում, բայց այդ նշաններն առայժմ խիստ անհատական են, իսկ դրանց ծագմա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ