Ազգային խայտառակություն

Վատից վատն էլ կա

Փետրվարի 26, 2018
Վատից վատն էլ կա

Օսկան Քոչարյան

 

Շուրջ 55 անհատ և կազմակերպություն հանդես են եկել Երևանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երևանի բռնարար քաղաքապետարանի հետ համագործակցությունը»: Նամակը հասցեագրել են 23 քաղաքի ղեկավարների ու 11 երկրի դեսպանների: Թե ինչ են մտածել այս նամակագիրները` դժվար է ասել, սակայն չեն զլացել ու նստել, երկար-բարակ շարադրել են Նուբարաշենի կոյուղաջրերի խնդիրը, կարծես թե Լոս Անջելեսի կամ Բուենոս Այրեսի քաղաքապետերն էլ բան ու գործ չունեն` պիտի մտահոգվեն դրա համար: Այնուհետև պատմել են քաղաքապետարանի ծեծկռտուքի մասին, գրել են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «ընդդիմադիր կուսակցության անդամների նկատմամբ վարչական ռեպրեսիաներ» է իրականացնում, հավելել են, թե «շարունակում են հրապարակել սեքսիստական ու գենդերային հիմքով բռնությունն ուղղակիորեն արդարացնող հոդվածներ», և այս բոլորից հետո շարադրանքը եզրափակվում է նման պահանջով. «Այս բաց նամակով մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Ձեզ միակողմանիորեն խզել կամ ժամանակավորապես կասեցնել Երևանի քաղաքապետարանի հետ կնքած բարեկամության մասին համաձայնագիրը, քանի դեռ այս բռնարարքների կատարողներն ու ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեն ենթարկվել պատասխանատվության, և չի փոխվել Երևանի ավագանու ներկայիս կազմը»։


Բաց նամակը ստորագրողների կազմին թռուցիկ հայացք նետելն էլ բավարար է հասկանալու, թե ովքեր են այս գրության հեղինակները և ինչն է նրանց դրդել նման վերջնագիր ներկայացնել օտարներին: Առնվազն անհեթեթություն է դրսի մարդկանց ներգրավել այս պատմության մեջ և նույնիսկ նրանց հրահանգել անուղղակիորեն մասնակից դառնալ ավագանու կազմի փոփոխության գործին, ինչը ոչ միայն հասցեատերերին չի առնչվում, այլև կհամարվի անօրինական միջամտություն մեր ներքին գործերին: Սակայն նամակագիրներին դա չի էլ մտահոգել: Նրանց ուզածն ընդամենը պարզունակ աղմուկն է:


Ու հետո` եկեք մի պահ պատկերացնենք, թե բոլորն էլ այս նամակը կարդացին, շատ զայրացան ու խզեցին կապերը Երևանի հետ: Հետո՞: Ո՞վ ինչ է շահելու դրանից: Նամակի հեղինակներն ի՞նչ ակնկալիքներ ունեն այդպիսի պատժամիջոցներից: Դրանից հետո Տարոն Մարգարյանը հրեշտա՞կ է դառնալու, թե՞ դրսից Երևանին հատկացվելիք օգնությունների կրճատումից երևանցիները սկսելու են ավելի լավ ապրել:


Մի հայտնի խոսք կա, ասում է. «Նա տականք է, բայց նա մեր տականքն է»: Ու քանի դեռ այս նամակի հեղինակները մի երկրորդ նամակով էլ չեն պահանջել, որ աշխարհի 23 քաղաքներից գան ու Նուբարաշենի կոյուղատար խողովակները նորոգեն, այս ընթացքում եկեք մի կարևոր բան արձանագրենք. օտարին բողոքող, սեփական տան կեղտերը մաքրելու փոխարեն դրանք դրսի աշխարհին ցուցադրող մարդիկ ավելի վատն են, քան մեր վատ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 







Դիտումների քանակ 25871


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Մայիսի 16, 2018


Այսօր մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երևանի քաղաքապետարան: Նրանք պահանջում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարական...

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Մայիսի 16, 2018


«Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ապստամբության առաջնորդները սիրում են բոլոր հնարավոր առիթներով արձանագրել, որ իրենց շարժու...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Տարոնի վերջին հույսը

Տարոնի վերջին հույսը

Ապրիլի 27, 2018


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքն առանձին հայտարարությամբ պահանջեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, իսկ այսօր ընդ...

Բանը հասավ դիվանբաշուն

Բանը հասավ դիվանբաշուն

Ապրիլի 25, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր մի հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի...

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնին շտապ չոբան է պետք

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018


Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանմա...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Մարտի 29, 2018


Ավանդույթի ամբողջ հմայքն այն է, որ այն խախտել չի կարելի: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ բանը չի հասկանում: Այդպիսի ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Մտքի խավար, խավար քաղաք

Մտքի խավար, խավար քաղաք

Մարտի 12, 2018


Նրանք, ովքեր հաճախել են դպրոց, գիտեն, որ ձմռան օրերը կարճ են, իսկ գիշերները` երկար։ Օրինակ, ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությո...

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Մարտի 8, 2018


Մեր հայրենի չինովնիկների ամենասիրելի զբաղմունքներից մեկը տոն օրերին շնորհավորական ուղերձներ գրելն է: Այդ պաթոսախեղդ տեքստերի մի...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Մարսողական համակարգը անխափան է գործում

Մարսողական համակարգը անխափան է գործում

Փետրվարի 23, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական ունեցվածքի մասին շատ անգամներ է գրվել: Նա միլիոնատեր է, ունի ահռելի կարողություն, շա...

Տարոնի աղբանոցը

Տարոնի աղբանոցը

Փետրվարի 21, 2018


Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ