Միջազգային խայտառակություն

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018
Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Երևանը, Զանգեզուրը և Սևանը «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողերը», Միացյալ Նահանգները` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որևէ կերպ չարձագանքեց այդ խոսքերին: Անհանգստացած այն մտքից, որ լռությունը համաձայնության նշան կարող է ընկալվել, «Ազատություն» ռադիոկայանը հարցում էր ուղարկել Երևանում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով ներկայացնել, թե պաշտոնական Վաշինգտոնն ինչ դիրքորոշում ունի այս հայտարարության կապակցությամբ: Եվ ահա ստացվել է ամերիկացիների պատասխանը:

 

«Միացյալ Նահանգները պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Միացյալ Նահանգները նաև խրախուսում է կողմերին՝ հարգել 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթաժողովի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները` բանակցությունների աշխուժացման ու շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»,– ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում:


«Պատմական տարածքների» մասին` ոչ մի խոսք: Փոխարենը սադրիչ հայտարարություններից զերծ մնալու կոչ է արվում կողմերին, կարծես Հայաստանն էլ իր հերթին է պնդել, թե Բաքուն հին հայկական քաղաք է: Մի խոսքով, Միացյալ Նահանգներին առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե այստեղ ով ում հողը իրենը կհամարի: Սա իր մտահոգության խնդիրը չէ: Ուրիշ բան, եթե վաղը Ալիևն ասի, որ Վաշինգտոնը Ադրբեջանի անքակտելի մասն է և իր նախապապերն են այդ քաղաքը հիմնել, ԱՄՆ պետքարտուղարությունում թերևս փոքր-ինչ կենտրոնանան և անհանգստություն արտահայտեն նման ոտնձգության առնչությամբ:







Դիտումների քանակ 44004


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Ա...

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

Հունվարի 27, 2018


Հունվարի 21-ին «Ազատություն ռադիո»-ի դուստր նախագծում՝ «Эхо Кавказа»-ում (ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից) հայտնվեց մի հար...

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ