Ազգային խայտառակություն

Լիլի Հովերի հետույքի և Արծվաշենի մասին

Փետրվարի 28, 2018
Լիլի Հովերի հետույքի և Արծվաշենի մասին

Ջհանգիր Լֆիկյան

 

Բազմիցս գրել ենք, որ Արծվաշենը, այնպես, ինչպես, ասենք, Գյումրին, Կապանը, Վարդենիկը, Երևանը կամ էլ «Բարեկամություն» մետրոյի շրջակայքը, Հայաստանի մի մասն է: Ցավալի է, սակայն հայաստանցիների զգալի հատվածը չի ըմբռնում այս պարզ իրողությունը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մեր ազգաբնակչության այդօրինակ դիրքորոշմանն աշխարհի երկրներից համամիտ է, թերևս, միայն Ադրբեջանը, քանզի միայն Հայաստանի և Ադրբեջանի քարտեզներում է Արծվաշենը պատկերված որպես Ադրբեջանի տարածք: Այսպիսի պաշտոնական դիրքորոշում ունեցող այլ երկիր աշխարհում չկա: ՀՀ Ոստիկանությունը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունները, ՊԵԿ-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և շատ այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ, հանրային նշանակության կազմակերպություններ Հայաստանը պատկերում են առանց Արծվաշենի: Ի՞նչ անել այս դեպքում: Ինչպե՞ս մարդկանց բացատրել, որ Հայաստանը մի ամբողջական մարմին է, և եթե չի ներկայացվում նրա մի մասը, ապա դա դիտվում է որպես ամբողջականությունը, տվյալ դեպքում՝ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություն (ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսվում է պատիժ՝ 10-15 տարի ազատազրկում): Սա էլ չեն հասկանում: Փաստորեն, քաղաքակիրթ հորդորները՝ հրապարակումների տեսքով, չեն ազդում:


Երկար տարիներ «Արմենիա» հեռուստատեսությամբ թողարկվող՝ եղանակի տեսությունը լուսաբանող հաղորդումների ընթացքում Հայաստանի քարտեզը ներկայացվում էր առանց Արծվաշենի: Այլ կերպ ասած՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններին, թերևս, ամենաակտիվ մասնակցությունն է ցուցաբերել «Արմենիա» հեռուստաընկերությունը: Այդ մասին մեր կայքում հրապարակում կար: Այն ժամանակ հեռուստաընկերությունում աշխատող մեր աղբյուրները պնդում էին, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունն իրականացվում է լրատվական ծրագրերի տնօրեն Արտակ Ալեքսանյանի հովանու ներքո: Խնդիրը շատ արագ լուծվեց, և «Արմենիա»-ի քարտեզների վրա հայտնվեց Արծվաշենը: Չենք կարծում, թե Արտակ Ալեքսանյանը զղջաց, ընդունեց սխալը կամ գոնե ի սրտե վերականգնեց արդարությունը: Բանն այն է, որ մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը (2008թ. սկսած՝ մարդկանց կողմից ընկալվում է որպես տարածքների զիջման և փոխանակման կողմնակից), ի դեմս «Արմենիա»-ի լրատվական ծրագրերի տնօրեն Արտակ Ալեքսանյանի, ունի գաղափարակից: Մեր կարծիքով, հենց այդ պնդումն Արտակ Ալեքսանյանին ստիպեց վերանայել իր դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ: Հավատացեք, որ մեր իրականության մեջ քչերը, մանավանդ՝ արտակալեքսանյանների նմանները, կհամաձայնեին նույնականացվել ընդդիմության առաջնորդի հետ: Ինչևէ, մեր հրապարակումից հետո «Արմենիա»-ի եթերում Արծվաշենը հայտնվեց քարտեզի վրա: Դա տևեց շուրջ երկու տարի: Այս տարի մենք ունկնդրում ենք Լիլի Հովերի հեղինակած եղանակի տեսությունը՝ կրկին առանց Արծվաշենի: Նորից եկանք ելակետին:


Լավ, ասենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը տականք է, դավաճան, հող հանձնող կամ փոխանակող: Լավ, ասենք՝ Արտակ Ալեքսանյանը չի սիրում Հայաստանը, սիրում է միայն ինքն իրեն և որևէ գործողություն է կատարում միայն վախից դրդված կամ «վերևների» ցուցումով: Այս պարագայում ընդհանրապես անհասկանալի է եղանակի տեսության հաղորդավարուհու՝ Լիլի Հովերի դիրքորոշումը: Տարիներ շարունակ նա եղանակի մասին է պատմել՝ ցուցադրելով Հայաստանի քարտեզն առանց Արծվաշենի, այնուհետև 2 տարի (մեր հրապարակումից հետո) նա հեռուստադիտողներին ցույց է տվել Արծվաշենով քարտեզը, այս տարվանից՝ կրկին առանց Արծվաշենի: Լավ, բա Լիլին չի՞ տեսնում այն, ինչ ցույց է տալիս: Կամ չի՞ հարցնում, թե՝ էս ուր կորավ Գեղարքունիքի մարզի մի մասը: Իսկ միգուցե նա կարծում է, թե իր առաքելությունն այլ ոլորտո՞ւմ է: Օրինակ, մենք, որ Արծվաշենը քարտեզի վրա չի լինում, նայում ենք Լիլի Հովերի կրծքին կամ հետույքին և շատ անգամ մտածում, թե ինչ կլիներ, եթե նա պատկերված լիներ առանց նշված բարեմասնությունների կամ էլ չունենար դրանք: Ենթադրվում է, որ եթե նրա կուրծքն ու հետույքը մեծ չլինեին, նա չէր աշխատի հեռուստատեսությունում և աշխատավարձը կստանար ոչ թե բանկոմատից, այլ առձեռն, իսկ կապրեր, ենթադրենք, Արծվաշենի անմիջական հարևանությամբ:


Ինչո՞ւ այսքանը պատմեցինք, այն էլ՝ այսքան դաժան: Որովհետև կարծում ենք, որ լևոնտերպետրոսյանները, արտակալեքսանյանները և լիլիհովերները կհասկանան հայրենիքի արժեքը միայն այն դեպքում, երբ, օրինակ, Տեր-Պետրոսյանին փոխանակենք ադրբեջանցի ընդդիմադիր իրավապաշտպան Լեյլա Յունուսի հետ, հրապարակենք մեր ձեռքերում հայտնված Արտակ Ալեքսանյանի և Ժիրայր Սեֆիլյանի համատեղ գործողությունների ձևաչափը, իսկ Լիլի Հովերին ուղարկենք Թուրքիա կամ Դուբայ՝ աշխատելու: Այլ տարբերակ չկա:


Հետգրություն


Արծվաշենը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 25 կմ հյուսիս-արևելք: Զբաղեցնում է 40 կմ2 տարածք, 90 անգամ մեծ է Վատիկանից, մոտ 20 անգամ՝ Մոնակոյի զբաղեցրած տարածքից և քիչ է զիջում Սան Մարինոյին: 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշենն օկուպացվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ 1992թ. Հայաստանը ոչ թե կորցրել է Արծվաշենը, այլ փոխանակել այն ուրիշ տարածքների հետ: Փաստորեն, նա այդ հայտարարությամբ մատնանշում է, որ նաև իր մասնակցությամբ կամ գիտակցությամբ կատարվել է հանցագործություն՝ ՀՀ Քր. օր. 300.2 հոդվածի հատկանիշներով (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ):







Դիտումների քանակ 47690


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանում այսօր տոն չէ

Հայաստանում այսօր տոն չէ

Ապրիլի 7, 2018


Այսօր առողջության համաշխարհային օրն է: Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տա...

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

Սեյրան Օհանյանի յուրահատուկ տեղաշարժերը

Սեյրան Օհանյանի յուրահատուկ տեղաշարժերը

Մայիսի 23, 2016
1

Մենք երբեք չենք մոռանա այդ տարածքների մասին, որոնք կորցրել ենք զորքերի տեղաշարժի հետանքով: Մենք միշտ պետք է հիշենք դրանց մասին,...

ՀՅԴ-ն Լիդերին պարտք է 75. 000 ԱՄՆ դոլար

ՀՅԴ-ն Լիդերին պարտք է 75. 000 ԱՄՆ դոլար

Մայիսի 19, 2016


Պարոն Լիդերը 50 տոկոսով դուրս է եկել ՀՅԴ-ի գաղափարական վերահսկողությունից. Արծվաշենի հարցով նա համամիտ է, իսկ ԼՂՀ դեպքում դեմ է...

Տեր-Պետրոսյանն ու «Արմենիա»-ն ընդդեմ Արծվաշենի

Տեր-Պետրոսյանն ու «Արմենիա»-ն ընդդեմ Արծվաշենի

Փետրվարի 9, 2016
3

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում, անգամ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի սիրած Մադագասկարում և ՀՀ նախկին վարչապետ, երջանկահի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ