Սովորական խայտառակություն

Բա ինչո՞ւ չարեցիր, եթե այդքան խելոք ես

Մարտի 1, 2018
Բա ինչո՞ւ չարեցիր, եթե այդքան խելոք ես

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի տնտեսական աճի ցուցանիշները: Երկիրը ԱՎԾ-ից իմացավ, որ նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 7.5 տոկոս: Ու քանի որ շատ քչերն են հավատում, որ այդ ցուցանիշը ճշմարտությունն է արտացոլում, առանձնապես լուրջ չընդունեցին վիճակագիրների հավաստիացումները: Բայց պարզվեց, որ այս կասկածելի ճշմարտությունը խիստ կարևոր է հատկապես Ճշմարիտյանի համար: Այո, այո, այն նույն Կարեն Ճշմարիտյանի, որ նախորդ կառավարություններում զբաղեցնում էր առևտրի և տնտեսական զարգացման, այնուհետև արդյունաբերության և առևտրի նախարարների պաշտոնները, իսկ հիմա պարապուրդի է մատնված ու քանի որ այլ անելիք չունի, շատերի օրինակով դարձել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի ակտիվ անդամներից մեկը: Ու հենց համացանցում էլ Ճշմարիտյանն այս անգամ որոշել էր անդրադառնալ 7,5 տոկոսին:

 

Անդրադառնալ բառն այս դեպքում այնքան էլ դիպուկ չէ, քանի որ Կարեն Ճշմարիտյանն իրականում որոշել է իր արժեքավոր խորհուրդները հղել վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը և նրան բացատրել, թե ինչ անել, որպեսզի 7.5% տնտեսական աճը պահպանվի: Եվ մտածելով, որ Կարապետյանն այնքան էլ լավ չի պատկերացնում իր գործը, Ճշմարիտյանը նրան բացատրել է, որ պետք է ապահովել ՓՄՁ զարգացում` առանց շեմն իջեցնելու, ներդրումային միջավայրը բարելավել` չհարկելով դիվիդենդները, բանակցել ու հասնել նրան, որպեսզի ԵՏՄ-ում արտոնությունները պահպանվեն: Կարեն Ճշմարիտյանի կարծիքով՝ պետք է նաև վերանայել եկամտահարկի, հողի հարկի, շահութահարկի և գույքահարկի դրույքաչափերը: Ահա այս բոլոր խելացի խորհուրդներն անհատույց շռայլելուց հետո նախկին նախարարը վերջում հռետորական հարց է տվել` սլաքն ուղղելով միջազգային կառույցների կողմը. «IMF, WB, EBRD, ADA, և այլն, բա ո՞ւր մնացին նրանց կանխատեսումները»:


Այս բոլորից հետո չի բացառվում, որ միջազգային կառույցներն էլ իրենց հերթին մի ուրիշ հռետորական հարց հղեն նախկին նախարարին. «Բա ինչո՞ւ չարեցիր քո ժամանակ, եթե այդքան խելոք ես»:

 







Դիտումների քանակ 9415


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկին կործանվում է

Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկին կործանվում է

Մարտի 1, 2016


Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստում զեկուցում էր էկոնոմիկայի առանձին ճյ...

Ճշմարիտյանը կրակից շագանակ կհանի Խաչատրյանի համար

Ճշմարիտյանը կրակից շագանակ կհանի Խաչատրյանի համար

Փետրվարի 24, 2016


Ընդամենը օրեր առաջ էր, երբ կառավարությունն իր նիստի օրակարգից հանեց «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հար...

Ճշմարիտյանը՝ զանցանքի ու հանցանքի միջև

Ճշմարիտյանը՝ զանցանքի ու հանցանքի միջև

Հունվարի 21, 2016


Կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ վարչապետը դժգոհություն հայտնեց գերատեսչությունների ղեկավարներից աշխատանքային կարգապահու...

Ճշմարիտյանի յուրահատուկ ծախսերը հանուն Հայրենիքի

Ճշմարիտյանի յուրահատուկ ծախսերը հանուն Հայրենիքի

Դեկտեմբերի 28, 2015


Հարյուր միլիոնանոց շուկաների մասին հեքիաթային խոստումներից, հայկական ապրանքների անսահման արտահանումների մասին ֆանտաստիկ պատմութ...

Ժողովրդի կաշին ու Ճշմարիտյանի ուղեղը

Ժողովրդի կաշին ու Ճշմարիտյանի ուղեղը

Հոկտեմբերի 8, 2015


Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսու...

Ճշմարիտյանը դեռ կլսի ՝ Orange-ի ձայնը

Ճշմարիտյանը դեռ կլսի ՝ Orange-ի ձայնը

Հուլիսի 31, 2015


Ինչո՞ւ են միջազգային բրենդները մեկը մյուսի ետևից լքում Հայաստանը: Միայն վերջին շրջանում մեր երկրից հեռացան Etihad Airways-ը, Sa...

Դյուրագրգիռ Ճշմարիտյանը ճշմարտություն չի սիրում

Դյուրագրգիռ Ճշմարիտյանը ճշմարտություն չի սիրում

Հուլիսի 2, 2015


Շատերն են նկատել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վերջին շրջանում դարձել է չափազանց դյուրագրգիռ ու անհանդուրժող: Տե...

Էկոնոմիկայի նախարար. լինելու է ավելի վատ

Էկոնոմիկայի նախարար. լինելու է ավելի վատ

Մայիսի 23, 2015


Ոչ մեկը ոչ մի բանից տեղյակ չի: Բայց բոլորը գիտեն, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: Ընդամենը այդքանը: Մնացածի մասին հարցեր տալն ...

Ու՞մ հաշվին է Ճշմարիտյանը թիվ նկարում

Ու՞մ հաշվին է Ճշմարիտյանը թիվ նկարում

Ապրիլի 22, 2015


Մինչ աշխարհի բոլոր ազդեցիկ վարկանիշային կառույցները Հայաստանի համար կանխատեսում են աղետալի անկումային ցուցանիշներ, մինչ ներդրու...

Ցեղասպանության հաշվին ցուցանիշ են ապահովում

Ցեղասպանության հաշվին ցուցանիշ են ապահովում

Փետրվարի 12, 2015


Այսօր, երբ կառավարությունը պատրաստվում էր հաստատել «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015թ. ծրագիրը և միջոցառումներ...

«Ոսկին` մեզ, սնդիկը` ձեզ»

«Ոսկին` մեզ, սնդիկը` ձեզ»

Հունվարի 24, 2015
1

Հայաստանի ընդերքում թաղված ոսկու պաշարները շատերին են զրկել քուն ու դադարից: Իսկ եզակի երջանիկները կարողանում են այդ հանքավայրե...

Ճշմարիտյանի սպանիչ հումորը

Ճշմարիտյանի սպանիչ հումորը

Հունվարի 11, 2015


Ամանորի տոները լավ են անդրադարձել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի վրա: Լավ այն առումով, որ նախարարը հավանաբար իրեն թույլ ...

Ինչու՞ է փախչում Կարեն Ճշմարիտյանը

Ինչու՞ է փախչում Կարեն Ճշմարիտյանը

Դեկտեմբերի 17, 2014


Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մոտ թեթև արդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ հնչեցին փաստեր ո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ