Սովորական խայտառակություն

Ծիրանն արդեն փչանում է

Մարտի 1, 2018
Ծիրանն արդեն փչանում է

Մոտ մեկ ամիս առաջ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու և հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ: Հասկանալի է, որ Զարուհի Փոստանջյանի խումբը պիտի սա հիմնավորեր այն փաստով, որ Վիլսոնը պաշտպանում էր ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու գաղափարը, ինչպես նաև նրա ձեռքով էին գծվել մեծ Հայաստանի սահմանները: Բնականաբար, Զարուհին պատճառ չունի նկատելու, որ վիլսոնյան բոլոր գեղեցիկ մտահղացումներն այդպես էլ մնացին չիրագործված, և այս տեսանկյունից ամերիկացի նախագահը մեզ համար ընդամենը լավ բարեկամի համբավ ձեռք բերեց, իսկ նման գործիչներ աշխարհում այնքան շատ են, որ եթե ամեն մեկի անունով մի փողոց անվանակոչենք, Երևանը բավարար չի լինի դրա համար:

 

Ամեն դեպքում, «Երկիր ծիրանիի» ամերիկամետ ցանկությունն այնքան էլ վատը չէր թվա, եթե վերջինը չառաջարկեր, որ Վիլսոնի անունով անվանափոխվի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը: Իսկ սրանից արդեն կեղտոտ սադրանքի հոտ է գալիս:


Նախ, ինչո՞ւ պիտի Վիլսոնը «խցկվի» Վազգեն Սարգսյանի «տարածքում»: Ուզո՞ւմ եք նրա անունով փողոց ունենալ` ունեցեք, բայց այնպիսի տեղում, որտեղ անանուն կամ համարակալված փողոցներ կան: Բայց այս տարբերակը Փոստանջյանի սրտով լինել չի կարող, քանի որ նա մեծ հաշվով թքած ունի ինչպես Վիլսոնի, այնպես էլ նրանից առաջ եղած ու նրանից հետո եկած բոլոր նախագահների վա: Զարուհուն պետք է, որ իր առաջարկից աղմուկ ծագի, որ սկանդալ ծնվի, որ հայհոյանքներ հնչեն, որ սպառնալիքներ լինեն: Իսկ թե ինչ փողոց ինչ անուն կունենա՝ երկրորդական խնդիր է: Ու քանի որ սա հաստատապես հենց այդպես էլ կա, ուրեմն ավագանու ծիրանը վերջնականապես փչացել է, իսկ փչացածը ներսում պահելն ավելի վտանգավոր է, քան Նուբարաշենի կոյուղաջուրը:

 







Դիտումների քանակ 42147


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարբերությունը մեծ չէ

Տարբերությունը մեծ չէ

Հուլիսի 23, 2018


Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը սկզբում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էր: Հետո Փաշինյանը նրան չընդունեց, և սա սկսեց չհասկանալ, թե ինքն այ...

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Մայիսի 28, 2018


Հայաստան եկավ ու մեկնեց հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը: Նրան Երևանում ջերմ ընդունելության արժանացրեցին: Բայց ոչ բոլորը: Եղան շատերը...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Ապրիլի 26, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր մասնակցել է Դիլիջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Տիկին Զա...

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ապրիլի 23, 2018


Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Ապրիլի 11, 2018


Երևանի ավագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից քաղաքապետարան բերված տարօրինակ նյութի բ...

Զարուհին խելագարվել է

Զարուհին խելագարվել է

Մարտի 31, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խելագարության նշաններ է ցուցաբերում: Եվ սա ոչ թե կողմնակի կարծիք է կամ...

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Մարտի 21, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռն...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Մարտի 17, 2018


Երևանի ավագանում հանրահայտ, մղձավանջային նիստից հետո, որն այնքան մեծ աղմուկի տեղիք տվեց, բոլորը խոսում են այն մասին, թե առաջիկա...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Փետրվարի 19, 2018


Մեր քաղաքացիները շատ բաներից են դժգոհում: Նրանցից ոմանք առաջարկում են պայքարել հոռի երևույթների և անօրինականությունների դեմ: Բա...

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Փետրվարի 15, 2018


«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հրաշքով քաղբանտարկյալ չդարձած Անի Զախարյանը տևական ժամանակ խոր լռություն էր պահ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Փետրվարի 14, 2018


Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենա...

Երևանի ավագանու կոյուղին

Երևանի ավագանու կոյուղին

Փետրվարի 13, 2018


Որ Երևանի ավագանու նիստերին խայտառակ մթնոլորտ է տիրում, դա վաղուց արդեն նորություն չէ: Ամեն անգամ այդ նիստերն ավարտվում են որևէ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ