Սովորական խայտառակություն

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Մարտի 2, 2018
Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Եթե կա մի բան, որ մեր կառավարության մոտ ամենալավն է ստացվում, դա գլխից մեծ գործեր բռնելն ու դրանք կիսատ թողնելն է: Հարյուրավոր մեծ ու փոքր ծրագրերի մասին, որոնք այդպես էլ թղթի վրա մնացին, մենք արդեն վաղուց ենք մոռացել: Իսկ եթե կան բաներ, որոնք դեռ հիշում ենք, ապա միայն այն պատճառով, որ սրանք եղել են ֆանտաստիկայի ժանրից: Օրինակ, ինչպե՞ս կարելի է մոռացության տալ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գաղափարը` Գյումրին դարձնել «Սիլիկոնյան դաշտ» ու այնտեղ Նյու Վասյուկի հիմնել, որին բախվելով պիտի փշրվեին օվկիանոսի ալիքները:

 

Դրանից հետո վիճակն ավելի իրատեսական չդարձավ: Մի՞թե մոռացել եք, որ Դիլիջանը պիտի դառնար համաշխարհային մասշտաբների ֆինանսական կենտրոն: Մի՞թե չգիտեք, որ Երևանում «Հայկական գյուղ» պիտի կառուցվեր: Կամ ինչպե՞ս կարելի է մոռացության տալ «Հին Երևան» ծրագիրը, եթե այդ ծրագիրն արդեն ուզում է Երևանից էլ հին դառնալ: Ու կարծես սրանք մեզ քիչ էին, կառավարությունն իր երեկվա նիստում հավանության արժանացրեց «Ինժեներական քաղաք» ստեղծելու հայեցակարգը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մանրամասներ է հայտնել հայեցակարգի վերաբերյալ` տեղեկացնելով, որ «Ինժեներական քաղաքը» կտեղակայվի Երևանի Բագրևանդի փողոցում:


Թե ինչ բան է սա՝ առայժմ ոչ ոք հստակ չի պատկերացնում: Սակայն պատկերացնելու անհրաժեշտություն էլ չկա: Քաղաքը կարելի է նաև չհիմնել, ինչպես որ եղել են նախկին «քաղաքներն» ու «գյուղերը»: Այս դեպքում կարևորն այն է, որ վերացական քաղաքի ստեղծմանն ուղղված ներդրումները կազմելու են 21.2 միլիոն դոլար, որից 10.5 միլիոն դոլարը համաֆինանսավորումն է Համաշխարհային բանկի՝ «Առևտրի և որակի ենթակառուցվածքի խթանման» վարկային ծրագրի շրջանակներում, իսկ մնացած մասը կներդրվի National instruments կոնսորցիումի կողմից: Մի խոսքով` փող կա: Իսկ եթե փող կա, էլ մեր ինչի՞ն է պետք «Ինժեներական քաղաքը»:

 







Դիտումների քանակ 13062


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մայիսի 18, 2018


Լույսը դեռ չբացված պաշտոնանկությունների ու հեռացումների ալիքը անցնում է ամբողջ երկրով: Յուրաքանչյուր կես ժամը մեկ լսում ես նոր ...

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց

Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց

Ապրիլի 19, 2018


Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքների բացասական ազդեցության մասին այս օրերին խոսելը շատ մոդայիկ է: Այլ բան է, թե ով դա ինչ...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Մարտի 14, 2018


Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրված հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի դատախազներին մշտական բնակության վայրից դուրս...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Մարտի 6, 2018


Այս օրերին Ազգային ժողովում մեկը մյուսի ետևից օրենքներ են ընդունվում, որոնց հիմնական միտումը մեկն է` կառավարման կարգը հարմարեցն...

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Փետրվարի 19, 2018


Մեր պետական կառույցներում ազնիվ մրցակցություն է սկսվել, թե ով կարող է ավելի հետաքրքիր ձևով մսխել պետության գումարները, ով կարող...

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Փակ դռներով կառավարությունը

Փակ դռներով կառավարությունը

Փետրվարի 1, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր անակնկալ մատուց...

Նախարարների «պապայի արևը»

Նախարարների «պապայի արևը»

Հունվարի 26, 2018


ՀՀ կառավարության աշխատակազմի ու արդարադատության նախարարության կողմից արդեն մշակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեությա...

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018


Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամներ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Դեկտեմբերի 28, 2017


Օրերս հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը: Դրա մասին ասվում է, թե հիմնական նպատ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Դեկտեմբերի 18, 2017


Կար ժամանակ, երբ պատկան մարմինները հայտարարում էին, որ մեր երկրում երբևէ վիճակագրություն կամ դիտարկումներ չեն անցկացվել` պարզել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ