Սովորական խայտառակություն

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018
Գործարարները ճնշեցին Ալթունյանին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի ու դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը կասեցնելու հարցը։ Ճիշտ եք կռահում, սա հենց այն որոշումն է, համաձայն որի՝ 2018 թվականի մարտի 1-ից Հայաստանում դեղատոմսային ցուցակում ներառված բոլոր դեղերը պետք է պարտադիր բաց թողնվեին բժշկի դեղատոմսով: Ընդ որում, նկատենք, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այս քյալագյոզության մեկնարկը տալով այդպես էլ դրա համար ոչ մի նորմատիվ փաստաթուղթ չէր ընդունել, ինչը մեծ քննադատության ալիք էր բարձրացրել:


Հիմա կառավարությունն այն կասեցնում է: Կասեցնում է խիստ ուշացումով, ինչն իր հերթին տարատեսակ ենթադրությունների տեղիք է տալիս: Մտածել, թե գործադիրն այս հարկադիր քայլին գնում է հասարակության ճնշման ներքո, առնվազն միամտություն կլինի: Մեր կառավարությունն արդեն վաղուց հաշվի չի նստում իր քաղաքացիների կարծիքի հետ, այդ իսկ պատճառով էլ շարժառիթները պետք է փնտրել այլ հարթություններում: Իսկ դրա համար կան տարբերակներ:


Նախ, վարչապետ Կարեն Կարապետյանը նոր վարչապետի ընտրությունից առաջ կարող էր որոշել իր վրայից մի կողմ նետել դեղային բեռը և, ինչպես ասում են, ձեռքերը լվանալ: Դրա մասին է վկայում որոշման ժամանակավորապես կասեցնելու փաստը: Այսինքն` թող ժամանակ անցնի, տեսնենք ինչ է լինում, հետո կորոշենք մեր անելիք:


Մյուս կողմից էլ կա ավելի ազդեցիկ մի գործոն, որն իրոք կարող էր Լևոն Ալթունյանի ինքնագործունեությունը փշուր-փշուր անել: Խոսքը դեղատնային և դեղերի ներմուծմամբ ու արտադրությամբ զբաղվող գործարար շրջանակի մասին է: Սրանք չէին կարող չնկատել, որ նոր կարգն անմիջականորեն հարվածում է իրենց բիզնեսին և կարող է էականորեն կրճատել եկամուտները: Եվ հենց այս խմբի ճնշման ներքո էլ կառավարությունը կարող էր վերանայել իր որոշումը` զոհաբերելով Ալթունյանին: Եվ հիմա, եթե նույնիսկ սա մասնակի հաղթանակ է, ապա հաղթանակ է ոչ շարքային քաղաքացիների համար:







Դիտումների քանակ 9053


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Մայիսի 18, 2018


Եթե նույնիսկ ուրիշ պատճառներ էլ չլինեն, շատախոսությունը կկործանի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրա ընտրած երիտասարդ նախարարնե...

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Մայիսի 11, 2018


Այսօր մի փոքրիկ տեղեկություն բավական մեծ աղմուկի պատճառ դարձավ: Խոսքը առողջապահության նախարարության մասին էր: Այն, որ ներկայիս ...

Դագաղագործ Ալթունյանը

Դագաղագործ Ալթունյանը

Մարտի 29, 2018


Ամեն ինչից փող շինող առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շարունակում է նոր բնագծեր նվաճել: Հիմա արդեն այդ թարմացվող բնագծեր...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Մարտի 21, 2018


Այսօր խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց առողջ...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Ալթունյանը հարվածեց զբոսաշրջությանը

Ալթունյանը հարվածեց զբոսաշրջությանը

Մարտի 1, 2018


Ինչպես հայտնի է, այսօրվանից ուժի մեջ մտավ դեղորայքի մեծ մասը դեղատոմսով վաճառելու մասին նախագիծը: Նույնիսկ խիստ միամիտներն ու խ...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Հունվարի 25, 2018


«Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց` շուտ արեք, նախիրը գնաց»: Այս ասացվածքը ներկա պահին լիովին վերաբերում է առողջապահության նախ...

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Հունվարի 9, 2018


Տեղեկություններն այն մասին, որ ներկա պահին Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի լայն տարածում կա ու այս օրերին հատկապես...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Ալթունյանն ու Պիղատոսը

Ալթունյանն ու Պիղատոսը

Դեկտեմբերի 11, 2017


Պապիլոմայի դեմ պատվաստումների թեման վերջին օրերի ամենաաղմկոտ բանավեճի առարկան է: Ոմանք պնդում են դրա վտանգների մասին, մյուսները...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Նոյեմբերի 25, 2017


Արդյո՞ք կարելի է ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелект...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Հոկտեմբերի 24, 2017


Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում տուլարեմիա հիվանդության դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարութ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ