Սովորական խայտառակություն

Մի խայտառակեք Խորենացուն

Մարտի 7, 2018
Մի խայտառակեք Խորենացուն

Օսկան Քոչարյան

 

Այսօր հայտնի դարձավ, որ կանանց տոնի առթիվ հաղորդավարուհի, սցենարիստ դերասան Դիանա Գրիգորյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Սա այն տիկինն է, որի գրչի տակից դուրս եկած սերիալները մեր կինոարվեստը հասցրին նկուղային մակարդակի, մեր եթերային լեզուն վերածեցին գռեհկաբանության, իսկ արտիստական խաղը հավասարեցրին միմոսության հետ: Եվ ահա իր անուրանալի վաստակի համար նա այսուհետ կրելու է Խորենացու մեդալը:


Հեշտ չէ պատկերացնել այն մարդկանց վիճակը, ովքեր պիտի հիմնավորեին այս պարգևատրման անհրաժեշտությունը: Շատ ավելի դժվար է պատկերացնել Մովսես Խորենացուն, ով իր մեկ ու կես հազարամյա հեռուներից պիտի զգա, թե վարկաբեկման ինչպիսի կեղտաջրեր են լցվում սեփական անունի վրա: Բայց Դիանա Գրիգորյանի անձն այս դեպքում ընդամենը մեկ դրվագն է: Նա գալիս է լրացնելու այն շղթան, որը ծայր է առել վաղուց և գնալով երկարում է:


Հայ մշակույթը ձեռք է բերել գնահատման աղետալի մի չափանիշ, որը նույնքան վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, որքան, ասենք, պարտությունը պատերազմում: Ցավոք, այս բանի գիտակցումը հասու չէ նրանց, ովքեր կոչումներ ու պարգևներ են շռայլում անարժաններին, իսկ արժանիներին մնում է գոյատևել այդ «աստղերի» ստվերում: Ինչ վերաբերում է երիտասարդ սերնդին, ապա վերջիններս զրկվում են ճշմարիտ և կեղծ ձեռքբերումները տարորոշելու հնարավորությունից, և նրանց մոլորությունների արդյունքում հասարակության հոգևոր օրգանիզմը սկսում է սնուցվել վտանգավոր թերմածքներով:







Դիտումների քանակ 13469


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դիանան Ամիրյանից լավն է

Դիանան Ամիրյանից լավն է

Մարտի 23, 2018


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վախկոտ մարդ է: Այսպես կարծելու իրավունք մեզ տալիս է ոչ միան նրա աշխատաոճը, այլև ամեն անգամ պատ...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ