Սովորական խայտառակություն

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Մարտի 9, 2018
Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Այն, որ բանակի ղեկավարման համակարգում ինչ-որ բան այնպես չէ, այլևս ապացուցման կարիք չի զգում: Այս կառույցում ժամանակ առ ժամանակ բախվում ենք այնպիսի երևույթների, որոնք վեր են բանական մարդու դատողության շրջանակներից: Ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ ապրիլյան պատերազմի մասնակիցների գրանցման հարցի շուրջ, երբ մարտական գործողություններին մասնակցած տղաների զինգրքույկներից ջնջում էին նախկին գրառումները` փոխհատուցում չվճարելու հեռանկարով: Իսկ հիմա էլ մեկ այլ արտառոց երևույթի ականատեսն ենք դառնում:


Այն 1000 դրամանոցները, որոնք ՊՆ-ն հավաքում է քաղաքացիներից վիրավորների բուժման ծախսերը հոգալու, նրանց կենցաղային խնդիրները լուծելու համար, այնքան էլ հեշտությամբ տեղ չեն հասնում, քանի որ միշտ էլ կա արհեստածին դժվարություններ ստեղծելու հնարավորությունը:


Օրինակ, 2017թ. մարտի 6-ին հակառակորդի հետ շփման գծում ականապայթյունային ծանր վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ սպա Երվանդ Խաչատրյանը: Թվում էր` շտապ կարգով պետք է ամեն բան արվեր նրան ոտքի կանգնեցնելու համար, իսկ դեպքն իր բնույթով այնպիսին էր, որ այլ հարցեր առաջանալու որևէ հիմք չէր կարող լինել: Բայց արի ու տես, որ հարցերի սիրահարները միշտ էլ դա կգտնեն:


«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» հատուցում տալու դիմում է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարություն: Իսկ ՊՆ-ն ոչ ավել, ոչ պակաս` պահանջում է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել, թե արդյո՞ք Երվանդ Խաչատրյանի հաշմանդամ դառնալն իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք չէ: Այսինքն, կա հնարավորություն, որ սպան միտումնաբար առաջին գծում բարձրացել է ականի վրա, որ պայթի ու դրա դիմաց հատուցում ստանա:


Ինչպես գիտենք, սահմանային գոտում տեղի ունեցող ցանկացած միջադեպի առնչությամբ անմիջապես քրեական գործ է հարուցվում, և ուսումնասիրվում են հանգամանքները: Այսինքն, ծանր վիրավոր մարդուն էլ հարկ չկա նման հարցադրում կատարելու, քանի որ պիտի լինի իրավապահների եզրակացությունը: Բայց ՊՆ-ին այդքանն էլ բավարար չէ: Այստեղ անպայման ուզում են, որ զինվորն ու սպան դառնան ուրացող, խոցվի նրանց արժանապատվությունը, հանդես գան իրենց արդարացնողի դիրքերից: Եվ, հավանաբար, հենց այսպես են պատկերացնում ազգ-բանակ- պետություն եռամիասնության ստորադաս կարգավիճակը:







Դիտումների քանակ 11385


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Ապրիլի 2, 2018


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ մեր բանակը ոչ...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Դեկտեմբերի 13, 2017


Զինապարտության հետ կապված հասարակության անհանգստություններին պատկան մարմինները մշտապես արձագանքում են, թե օրենքը լիովին կարգավո...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Հոկտեմբերի 24, 2017


«Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը, որն այսօր քննության էր առնվում Ազգային ժողովում, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ ուն...

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ Ազգային ժողովի վավերացմանն էր ներկայացվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությ...

Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը

Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը

Սեպտեմբերի 26, 2017


Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտ...

Բացահայտենք, որ ի՞նչ լինի

Բացահայտենք, որ ի՞նչ լինի

Հուլիսի 22, 2017


Երբ առաջին անգամ հրապարակ հանվեցին զինվորական ծառայությունից խուսափած շուրջ 5 տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխների ու...

3 միլիոն՝ հանած 48

3 միլիոն՝ հանած 48

Հունիսի 28, 2017


Բանակում միայն ունեզուրկ խավի երեխաների ծառայելու խնդրի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել ու ահազանգվել է: Հատկապես առաջնագծում հայ...

Ինֆորմացիոն կրակոց դատարկ պարկուճով

Ինֆորմացիոն կրակոց դատարկ պարկուճով

Հունիսի 1, 2017


Տավուշի մարզի Կոթի գյուղն արկակոծվել է: Բաղանիս բնակավայրը գնդակոծության է ենթարկվել: Վիրավոր զինվոր ունենք: Ադրբեջանի բանակի զ...

Ադրբեջանական հեքիաթ Արծրունի համար

Ադրբեջանական հեքիաթ Արծրունի համար

Մայիսի 15, 2017


Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն օրվա երկրորդ կեսին մի հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե իրենցհաջողվել է ոչնչացնել հայկական ...

Աստված Փայտյանի ձայնը լսի

Աստված Փայտյանի ձայնը լսի

Մարտի 3, 2017


Գողություն անելը վատ բան է: Բայց կա դրանից ավելի վտանգավոր ու սարսափելի բան: Դա գողի բարոյախոս տեսակն է, ով ոչ միայն իր արարքը ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ