Սովորական խայտառակություն

Նիկոլն օգնո՞ւմ է Սերժ Սարգսյանին

Մարտի 11, 2018
Նիկոլն օգնո՞ւմ է Սերժ Սարգսյանին

«Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչապետի թեկնածու առաջադրվել: Այս ցանկության մեջ որևէ վատ բան չկա: Մարդը կարող է իր շանսերը ծանրութեթև անել ու նպատակահարմարության խնդիրը լուծել սեփական հայեցողությամբ: Նույնիսկ այն փաստարկը, թե խորհրդարանում ընդդիմությունը անհրաժեշտ ձայների քանակ չունի հաղթելու համար, դեռևս պատճառ չէ Փաշինյանի գործողությունները դատապարտելու համար: Բայց եթե կան մարդիկ, որոնց չափազանց անհրաժեշտ է վարկաբեկել Նիկոլին, նրանք միշտ էլ կգտնեն զանազան պատրվակներ այդ բանն անելու համար:


Առաջին հայացքից պիտի թվար, թե Փաշինյանի առաջադրմանը դեմ է իշխանական կուսակցությունը: Ի վերջո, հիմնական թեկնածուն ՀՀԿ-ինն է, և ցանկացած մրցակից նրանց համար պիտի որ անընդունելի լինի: Սակայն արի ու տես, որ ՀՀԿ-ից առաջ ընկնողներ էլ կան, և այս անհանդուրժողները հենց նույն այն ընդդիության ներկայացուցիչներն են, որոնց դաշտի անդամն է նաև Նիկոլը: Այլ կերպ ասած` յուրայինները դուրս են եկել յուրայինի դեմ: Իսկ թե ինչ բացատրություն են գտել իրենց անհամաձայնության համար, դա պարզապես անգերազանցելի է:


Արմատական ընդդիմադիրները կարծում են, որ եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի վարչապետի թեկնածու, իր այդ քայլով նա կապացուցի, որ ծառայում է նույն իշխանություններին և նրանց դրածոն է: Համաձայն այդ «տեսության», իր առաջադրմամբ Նիկոլը լեգիտիմացնելու է վարչապետի ընտրությունները և զրկելու է ընդդիմությանը հետագայում պնդելու, թե գործադիրի ղեկավարն անօրինական կերպով է բազմել իր աթոռին: Այսքանից հետո մնում է հասկանալ, մի՞թե Նիկոլի առաջադրվելու դեպքում նույն ընդդիմությունը պիտի առանց այլևայլության ճանաչի նոր վարչապետի լեգիտիմ լինելը: Իհարկե, ոչ: Կնշանակի` Նիկոլն այդ ամենի հետ կապ չունի: Բայց քանի որ պետք է ինչ-որ մեկին մեղավոր դարձնել, նա հիմա շատ հարմար թեկնածու է:







Դիտումների քանակ 26783


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մայիսի 18, 2018


Լույսը դեռ չբացված պաշտոնանկությունների ու հեռացումների ալիքը անցնում է ամբողջ երկրով: Յուրաքանչյուր կես ժամը մեկ լսում ես նոր ...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Մայիսի 16, 2018


Երբ ԵՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդ...

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Մայիսի 16, 2018


Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան մի նախաձեռնություն էր մեկնարկել: Նիկոլ Փաշինյանին առաջադրում էին խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ...

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Մայիսի 16, 2018


Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ որևէ կերպ խոչընդոտել Փաշինյան Նիկոլի կառավարությանը: Մի քանի օրից նրա ծրագիրը կհաստատվի,...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Երկու նշանակում, երկու հիասթափություն

Երկու նշանակում, երկու հիասթափություն

Մայիսի 10, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղղակի ցնցեց իր բազմահազար հետևորդներին, երբ հայտարարեց երկու նոր նշանակման մասին: Նախ, ՀՀ ոստի...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Նիկոլ, դու հո Արուսիկը չե՞ս

Նիկոլ, դու հո Արուսիկը չե՞ս

Մայիսի 9, 2018


Վարչապետ ընտրվելուց մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող իր նստավայրը և սկսեց ուղիղ եթերում հա...

Տո՞ն, թե՞ հիշատակի օր

Տո՞ն, թե՞ հիշատակի օր

Մայիսի 7, 2018


Այսօր Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Որ Թանկյա...

Նիկոլը սեփական սազանդարներ է ընտրում

Նիկոլը սեփական սազանդարներ է ընտրում

Մայիսի 5, 2018


Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մշակույթի մի շար...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

Այս մեկն էլ է գունափոխվում

Այս մեկն էլ է գունափոխվում

Մայիսի 4, 2018


Երբ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ իր համախոհների հետ ներխուժեց Ազգային ռադիոյի շենք և ուղիղ եթեր պահանջեց, նրա քայլը դատապարտող...

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Մայիսի 2, 2018


Այսօր նորից հանդիպել էին Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո լրագրողներին նրանք պիտի ասեին, որ պայմանավորվել են մայիսի 8-ի...

Փաշինյան Նիկոլը սովորել է ՀՀԿ դասերը և դասվել սրբերի շարքին

Փաշինյան Նիկոլը սովորել է ՀՀԿ դասերը և դասվել սրբերի շարքին

Մայիսի 2, 2018


Ժամանակին, երբ ՀՀԿ-ին թվում էր, թե իր դեմ խաղ չկա, երբ Գարեգին Նժդեհ էին տռցնում, նրա արձանները դնում ու անտաղանդ ֆիլմեր նկարու...

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Մայիսի 1, 2018


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայա...

Հեղափոխական Նիկոլին «տեղադրեցին» ցուգցվանգի մեջ

Հեղափոխական Նիկոլին «տեղադրեցին» ցուգցվանգի մեջ

Մայիսի 1, 2018


Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշին...

Մի հապշտապ հեռախոսազանգ

Մի հապշտապ հեռախոսազանգ

Ապրիլի 30, 2018


Սերգեյ Լավրովի և ոչ մի տեղակալ կամ վարչության պետ Փաշինյան Նիկոլին այս օրերին չի զանգահարել, քանզի դա նրանց արժանապատվությունից...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ