Ազգային խայտառակություն

Թշնամու ազատությունը ո՞րն է

Մարտի 11, 2018
Թշնամու ազատությունը ո՞րն է

Առաջին անգամը չէ, որ ահազանգ է հնչեցվում Հայաստանում վտանգավոր աղանդավորական կառույցների կազմաքանդիչ գործունեության մասին, և պահանջ է դրվում կանոնակարգել դրանց դրսևորումների դաշտը կամ ընդհանրապես արգելել, ինչպես արդեն վարվել են մի քանի երկրներում: Խոսքն առաջին հերթին Եհովայի վկաների մասին է, որոնք պատիժ են դարձել մեր երկրի գլխին, սակայն շարունակում են պահպանել իրենց ակտիվությունը, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ եղանակ են թելադրում:


Նման մի փաստ էլ արձանագրվեց օրերս: ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռը կայացրեց: Համաձայն դրա, ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ի`«Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում 4 դիմումատուներից յուրաքանչյուրին վճարել 12 հազար եվրոյին համարժեք դրամ: Այսինքն` ընդհանուր առմամբ 48 հազար եվրո` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի` մտքի, խղճի և կրոնի ազատության խախտում: Իսկ գործը վերաբերում է չորս Եհովայի վկաների, ովքեր 2011թ. դատապարտվել էին` իրենց կրոնական համոզմունքների պատճառով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:


Համաձայնեք, որ ձևակերպումը խիստ յուրահատուկ է` «Իրենց կրոնական համոզմունքների պատճառով»: Իրենց կրոնական համոզմունքների պատճառով կարելի է հրաժարվել ցանկացած բանից, բոլոր կարգի պարտավորություններից ու պատասխանատվություններից, իսկ Եվրոպական դատարանն էլ ոչ միայն դա կխրախուսի, այլև նույնիսկ հատուցման գումար կպոկի պետությունից: Եվ այս բարձրթողի վիճակը դեռ երկար պիտի շարունակվի, քանի դեռ մեր երկրի պատկան մարմինները խնդրի վերջնական լուծում չեն տվել ու չեն փակել այն բոլոր դռները, որտեղից ներս է թափանցում աղանդավորական ախտը:


Այս իմաստով իրոք անհասկանալի է մեր երկրի որդեգրած դիրքորոշումը: Եթե դու միջազգային պարտավորություններ ես ստանձնել և քո օրենսդրությունը համապատասխանեցրել ես դրան, ուրեմն բարի եղիր կատարել այդ պարտավորությունները և չմեղադրել ուրիշներին: Բայց եթե երկիրդ պատերազմի մեջ է, եթե զինվորական ծառայության պարտադիր պայման կա բոլորի համար և առաջնորդվում ես այդ հրամայական անհրաժեշտությամբ, ուրեմն ոտքերդ վերմակիդ չափով պարզիր և Արևմուտքի գործընկերներիդ բացատրիր, որ այս խաղի կանոնները մեզ համար չեն, որ խղճի և կրոնի ազատության մեր պատկերացումները չեն ենթադրում, որ այդ ազատությունները պիտի հարվածեն երկրի անվտանգությանը: Բացատրիր նաև, որ թեև շատ հյուրընկալ ազգ ենք, սակայն չենք ուզում մեր տուն թողնել նրան, ով գալիս է այդ տունն ապականելու կամ ոտնատակ տալու: Թե չէ սեփական երկրիս մեջ թշնամու ազատությունը ո՞րն է:







Դիտումների քանակ 33779


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եհովան կպահի մեր սահմանը

Եհովան կպահի մեր սահմանը

Հոկտեմբերի 12, 2017


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածա...

Դոլարը Եվրո նշանակվեց

Դոլարը Եվրո նշանակվեց

Հունիսի 16, 2015


Այդ հպարտ անունը նա վաստակել է վաղուց` հավատարիմ մնալով հայրենի կաշառակերության այնպիսի սկզունքներին, ինչպիսին են, օրինակ, հարա...

160 հազար եվրո նետեց ջուրը

160 հազար եվրո նետեց ջուրը

Մայիսի 12, 2015


Կրկին Հայաստանին փաստի առաջ են կանգնեցրել: Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի ՀՀ արդարադատության նախարարությանը 160 հազար...

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Հունվարի 29, 2015
8

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվեցին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումները, որտեղ որպ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ