Սովորական խայտառակություն

Քոչարյանը կուտը կերավ

Մարտի 12, 2018
Քոչարյանը կուտը կերավ

Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում մեկ անգամ չէր, որ հիշատակվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Ընդ որում, սրանք սոսկ հիշատակումներ չէին, այլ ուղղակի մեղադրանքներ, որոնք հնչեցրին ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները: Մասնավորապես, ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ Քոչարյանին առ այսօր հարցաքննության չեն կանչել և դա անթույլատրելի վրիպում է: Այս լսումներից անմիջապես հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին, իսկ լրագրողներն իրենց հերթին հանգիստ չէին տալիս Քոչարյանի խոսնակին` արձագանք պահանջելով: Ճնշումն ակնհայտ էր, սադրանքն իր գործը արեց, և Քոչարյանի ջղերն այս անգամ տեղի տվեցին: Նա կուտը կերավ:

 

Նախկին նախագահին ծառայող 2rd.am կայքն այսօր հարցազրույց էր տպագրել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ: Մարտի 1-ին վերաբերող հարցադրմանը Սողոմոնյանը պատասխանել էր այսպես. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:


Նախ նկատենք, որ Սողոմոնյանի պատասխանի մեջ ոչ մի բառ չկա, ինչն առնչվում է անձամբ Քոչարյանին: Իսկ սա կարող է մի քանի մեկնաբանություններ ունենալ: Օրինակ՝ այն, որ նախկին նախագահն իրեն մեղավոր ճանաչում է, այդ պատճառով էլ չի ցանկանում դրան անդրադառնալ: Խոսք չկա չհարցաքննվելու մասին, ինչն իր հերթին պիտի նշանակի, որ դա իրոք մեծ բացթողում է: Փոխարենը Նիկոլի աթոռն է մեծ ցավ պատճառել, որն իր հերթին ակնարկ է այն մասին, թե իբր ներկա իշխանությունները խրախուսում են նրան: Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանն այս անգամ շատ ցավոտ սայթաքեց: Իսկ սայթաքումն, ինչպես հայտնի է, իր հետևից բերում է նորանոր ձախողումներ:


Նաև այս նյարդային վիճակն է պատճառը, որ երբ Սողոմոնյանին հարցնում են, թե Քոչարյանը ներկա լինելու է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, խոսնակն ասում է. «Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում»:


Վերջին 10 տարիների բոլոր կարևորագույն իրադարձությունների օրերին Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է արտերկրում: Սա էլ է բախտի բան: Մարդը շատ մեծ ցանկություն ունի մասնակցելու, բայց գործերը խանգարում են:


Եվ սա լավագույնս բնութագրում է Քոչարյանի՝ պետական գործչի կերպարը։







Դիտումների քանակ 10558


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Դեկտեմբերի 22, 2017


Ամեն անգամ, հենց որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություններ են նախանշվում, որտեղից որտեղ հայտնվում է նույն կերպարը` նախ...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Քոչարյանի փաստաբանը

Քոչարյանի փաստաբանը

Ապրիլի 25, 2017


«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ինչ-որ մի պահի ստիպված էր լինելու պատասխանել նաև այն հարցին, ...

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Ապրիլի 21, 2017


Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյ...

Քոչարյանի էջը փակվում է

Քոչարյանի էջը փակվում է

Ապրիլի 15, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անտեսանելի ստվերը միշտ առկա էր վերջին շրջանի բոլոր կարևոր իրադարձությունների թիկունքում, ա...

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017


Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակե...

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Մարտի 25, 2017


ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կալանավորման ու չարաբաստիկ «Իգլայի» շուրջ կրքերը գնալով թեժանում են: Եվ այս բա...

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Մարտի 6, 2017


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես հարկ համարեց խոսել: Խոսեց այն ժամանակ, երբ իր կարծիքն ու գնահատականներն այլև...

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Փետրվարի 17, 2017


Մենք արդեն առիթ ունեցել էինք կռահումներ անելու այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով խոստացել էր խոսել Ամանորի ...

Քոչարյանի համար հայրենիք են փնտրում

Քոչարյանի համար հայրենիք են փնտրում

Հունվարի 17, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեման հիմա արդիական ու պահանջարկ վայելող է: Դեռ կենսունակ է այն մտայնությունը, թե նա մեծ ազդեցո...

Քոչարյանը մինչև Տրնդեզ կխոսի՞

Քոչարյանը մինչև Տրնդեզ կխոսի՞

Հունվարի 10, 2017


Ամանորը եկավ ու անցավ: Սուրբ Ծնունդն էլ եկավ ու անցավ: Իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ ոչ եկավ, ոչ էլ անցավ, մինչ...

Ինքը տարածում, ինքն էլ հերքում է

Ինքը տարածում, ինքն էլ հերքում է

Դեկտեմբերի 22, 2016


Այսօր թերթերից մեկը գրել էր, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն և ամբողջական օրակարգը համա...

Քոչարյանը սպասում է Ձմեռ պապին

Քոչարյանը սպասում է Ձմեռ պապին

Դեկտեմբերի 15, 2016


Օրեր առաջ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրել էր, որ այս շաբաթ կտեղեկացվի առաջիկա խորհ...

Եկել է Քոչարյանի բացահայտման ժամանակը

Եկել է Քոչարյանի բացահայտման ժամանակը

Դեկտեմբերի 7, 2016


Կա մեկը, ով այս պահին ամենաշատն է մտահոգված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրով: Այդ մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է: Եվ եթ...

Քոչարյանը քաշել է Օսկանյանի ականջները

Քոչարյանը քաշել է Օսկանյանի ականջները

Դեկտեմբերի 5, 2016


«Համախմբում» կուսակցությունը դաշնակիցների լարված փնտրտուքի մեջ է: Այն պահից ի վեր, երբ Վարդան Օսկանյանն ու նրա հուշարարները հաս...

Ռոբերտ Քոչարյանին զինաթափել են

Ռոբերտ Քոչարյանին զինաթափել են

Նոյեմբերի 28, 2016


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ շաբաթներ առաջ տված խոստումը, թե մոտ ժամանակներս կհրապարակի իր վերաբերմունքը ներքաղաքական իրավի...

Քոչարյանը հասկացել է իր տապալումը

Քոչարյանը հասկացել է իր տապալումը

Նոյեմբերի 25, 2016


Հունիսին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց իր երկրորդ կուսակցությունը, որը նրա կյանքում պիտի շրջադարձային դեր խաղար: Հոկտեմբերին այդ կու...

Քոչարյանը դեռ պիտի հաշվի

Քոչարյանը դեռ պիտի հաշվի

Սեպտեմբերի 27, 2016


Կառավարության ղեկավարի փոփոխությունից անմիջապես հետո նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքեց, որ Քոչարյանը պատրաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ