Սովորական խայտառակություն

Թանկից էժանը չկա

Մարտի 12, 2018
Թանկից էժանը չկա

Ոմանք այսօր հրաշալի հնարավորություն ունեն հղում կատարել ամերիկյան ֆինանսատնտեսական վերլուծական GOBankingRates հարթակին, որը կազմել է աշխարհի ամենաէժան երկրների վարկանիշը: Բանն այն է, որ Հայաստանը 34-րդ տեղն է զբաղեցնում 115 երկրի շարքում: Սրանից էլ լավ ձեքբերո՞ւմ: Դե թող հիմա հակաճառեն բոլոր նրանք, ովքեր վերջին ամիսներին մշտապես խոսում էին թանկացումների և գնաճի տեմպերի մասին: Չէ՞ որ ցուցանիշները միանգամայն այլ բան են ասում:


Ընդ որում, նկատենք, որ ապրելն էժան է նաև հարևան Վրաստանում. վարկանիշում այն զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Իսկ ահա Ադրբեջանը մեկ սանդղակով զիջում է Հայաստանին՝ զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Թե սա ինչ հրաշք է, բացատրելն այնքան էլ բարդ չէ: Առաջին հերթին ուշադրություն դարձնենք այն փաստին, որ հիսուն ամենաէժան երկրների շարքում ընդգրկաված են հիմնականում մերձավորարևելյան, հետխորհրդային և ասիական տարածաշրջանների երկրները: Իսկ սա արդեն իսկ հուշում է որոշ բաների մասին: Եվ առաջին հերթին հուշում է այն մասին, որ ինչպես նշված երկրներում, այնպես էլ Հայաստանում էժանությունը բացատրվում է ցածր վճարունակ պահանջարկով։


Խոսենք ավելի առարկայորեն: Այսպես, Վիճակագրական ծառայությունը հայտարարում է, որ փետրվարին կյանքը Հայաստանում էժանացել է կես տոկոսով. սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում։ Բայց, ինչպես արդեն նկատել են որոշ տնտեսագետներ, ապրանքների գներն իջել են, քանի որ հայաստանցիները դրանք գնելու փող չունեն: Իսկ գնաճը զսպող ամենամեծ գործոն դարձավ աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների «սառեցումը» նաև այս տարվա համար: Սրա հետ մեկտեղ որոշ ապրանքների գները հասել էին իրենց առաստաղին, և տնտեսական օրենքներով պայմանավորված` գործարարները ստիպված էին որոշ չափով իջեցնել դրանք: Այնպես որ Հայաստանը գուցե թե կարող է համարվել աշխարհի ամենաէժան երկրներից մեկը, բայց դրա մեջ ոչ մի լավ բան չկա, և չկա նաև այդ լավի հեռանկարը:







Դիտումների քանակ 12192


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շաբոյանին հանուն հայրենիքի պաշտոնաթող կանե՞ն

Շաբոյանին հանուն հայրենիքի պաշտոնաթող կանե՞ն

Հունվարի 25, 2018


Գնաճը սանձահարելու դեմ ուղղված ջանքերը ոչ մի արդյունք չտվեցին կամ, եթե ավելի ազնիվ արտահայտվենք, գնաճի կասեցման դեմ ոչ մի ջանք ...

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Հունվարի 23, 2018


Նախարարի ասածից պետք է ենթադրել, որ եթե 7 տոկոս գնաճը ողբերգություն չդարձավ, ապա հիմա կարելի է հանգիստ խղճով այն դարձնել 10-15 ...

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Հունվարի 13, 2018


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն հասարակությանը խորհուրդ է տալիս լինել լավատես և սպասել փոփոխությունների: Սա ամե...

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Նոյեմբերի 25, 2014


«Օղորմածիկ» Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արեց, որ «Հայկական աշխարհը» համալրվի մոտ 300 հազար ՀՀ քաղաքացիներով: Հիմա, ահա, եկել է «ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ