Ազգային խայտառակություն

Փող տվեք, թե չէ կվիրավորվենք

Մարտի 12, 2018
Փող տվեք, թե չէ կվիրավորվենք

Ջհանգիր Լֆիկյան

 

Ինչպես հայտնի է, երեկ կտրուկ վատացել էր ԱՄԿ անդամ, ՀՔԴՄ կուսակցության հիմնադիր, ճանաչված գործիչ Ազատ Արշակյանի առողջական վիճակը, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Անկախ նրա քաղաքական հայացքներից, Արշակյանի ինքնազգացողությամբ մտահոգվածների թիվը մեծ էր: Դրանից հետո խոսակցություններ եղան այն մասին, որ նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ, բայց դրա համար պահանջվող գումար ընտանիքը չունի: Ոմանք նույնիսկ համացանցում հրապարակումներ զետեղեցին` կոչ անելով հանգանակություն կազմակերպել:


Իսկ այսօր հիվանդի կինը` Անահիտ Արշակյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ հանրային աջակցությանն արձագանքողներ գրեթե չեն եղել։ «Միակ արձագանքողը շարքային մարդիկ են։ Մարդիկ զանգում են, իրենց թոշակից 1000-2000 դրամ են առաջարկում։ Բայց որևէ պաշտոնյայից կամ գործարարից դրամական օգնության որևէ արձագանք չի եղել, որը շատ վիրավորական է Ազատի համար»,- հավելել է նա։


Ազատ Արշակյանը վիրավորված է: Ինչի՞ համար: Որ պաշտոնյաները, պատգամավորները, օլիգարխները իրեն փող չեն հատկացրել վիրահատվելու համար: Բայց ո՞վ ասաց, որ այս մարդկանց պարտավորությունների մեջ է մտնում դրամական աջակցություն բաժանելը, և հատկապես ինչո՞ւ է Արշակյանին նրանց լռությունը վիրավորական թվացել: Ինչ խոսք, ցավալի է, որ Ազատ Արշակյանն այս պահին նման հրատապ խնդիր ունի և լուծում չի գտել: Բայց երկրի հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիներ ամեն օր բախվում են այդ կարգի ծայրահեղ իրավիճակների, և նրանցից որևէ մեկը չի ասում, թե վիրավորված է ուրիշներից փող չստանալու համար:


Ի դեպ, Արշակյանն այս իմաստով միակը չէ: Հիմա մի տարօրինակ մտայնություն է գերիշխող դառնում, երբ շատերն են մտածում, որ անպայման իրենց պիտի մի բան տան, քանի որ իրենք արժեք են, իսկ մյուսները` անարժաններ: Ամիսներ առաջ գրողներից մեկն ահռելի բանկային պարտքեր էր կուտակել և վիրավորվել էր, թե ինչու երկիրը չի ներում իր պարտքերը, չէ՞ որ ինքը գրող է: Իսկ մյուսները, որ գրող չեն, թող շարունակեն վճարել խոշոր տոկոսները, վաճառել իրենց ունեցվածքը, նոր վարկեր վերցնել: Ստացվում է, որ առանձնաշնորհված լինելու մի այլ աստիճան էլ կա և այդ մասին խոսում են նրանք, ովքեր իբրև թե համահավասարություն պիտի քարոզեին:


Ինչ վերաբերում է Ազատ Արշակյանին, ապա նա դժվար թե հասկանա իր երկրային կյանքում, որ շարքային հայից ոչնչով չի տարբերվում, ավելի ճիշտ՝ տարբերվում է դեպի վատը։ Նա չի ստեղծել ոչ մի հանրային և մտավոր բարիք, իր արևին պայքարել է խորհրդային ռեժիմի դեմ Հայաստանի անկախության համար, որն իրականություն դարձավ ոչ իր ու իր նմանների շնորհիվ։ Այնպես որ, սովետական գաղութներում ապրելը դեռ հանրային ուշադրության կենտրոնում գտնվելու երաշխիք չէ։ Իսկ Արշակյանն ու նրա կինն ավելի կավ կլինի վիրավորվեն Հայրիկյանից, Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոնից և այլ «ազատարարներից», որոնք այսօր ունեն և՛ փող, և՛ ամեն ինչ, դա էլ քիչ է՝ Անաստասիա Վոլոչկովայի հետ են ֆոտոսեսիաներ անում։ Օլիգարխի կամ պաշտոնյայի ինչին է պետք ձրիակեր սովետական դիսիդենտը։







Դիտումների քանակ 26473


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ազատ Արշակյանը մուկ է բռնում

Ազատ Արշակյանը մուկ է բռնում

Դեկտեմբերի 24, 2016


«Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասել է, որ իրենց շարժումն աջակցություն է հայ...

Միացյալ Արմենիայի միֆն ըստ Ամարասի Արթուրի

Միացյալ Արմենիայի միֆն ըստ Ամարասի Արթուրի

Նոյեմբերի 2, 2016


Տեղեկությունն այն մասին, թե գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը) մտադիր է նոր շարժում ստեղծել, անմիջապես դիտարկվեց այն ...

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հոկտեմբերի 15, 2016


ՀԱԿ գագաթաժողովը առիթ տվեց տեղի ռուսատյաց արևմտամետ և փտած ազգայնականներին (ի դեմս Հայրիկյանի, Արշակյանի և այլոց) իրենց դժգոհու...

Մի ուրվական է շրջում ներքաղաքական տիրույթում

Մի ուրվական է շրջում ներքաղաքական տիրույթում

Հունվարի 21, 2016


Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն արդեն անցյալ է: Բայց եթե այլոք վերադարձի հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ