Սովորական խայտառակություն

Ընտրություններ անհայտ նպատակներով

Մարտի 12, 2018
Ընտրություններ անհայտ նպատակներով

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 19 համայնքներում, ինչպես նաև ավագանու անդամի արտահերթ ընտրություն Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Բայց այս իրադարձությունը քչերին հետաքրքրեց և շրջանցեց նույնիսկ նրանց, ովքեր այդ ընտրությունների կիզակետում էին: Հետո արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի հայտներ, որ ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 246 ընտրող։ Իսկ սա չափազանց ցածր ցուցանիշ է, եթե վերհիշենք, թե նախորդ տարիներին նշված մարզերում ինչպիսի ակտիվություն էր գրանցվել:

 

Այն, որ հասարակության վերաբերմունքն ընտրությունների նկատմամբ նվազել է, սա սոսկ ցուցանիշ չէ: Սա նախ և առաջ վկայությունն է այն բանի, որ վստահության մեծ անկում գոյություն ունի և ամենաժողովրդավարական համարվող միջոցառումն այլևս այդպես չի ընկալվում շատերի կողմից:


Պատկերին մի փոքր լույս հաղորդելու համար ԿԸՀ-ն շտապեց առաջին պլան մղել Դեբետ համայնքում ընտրողների մասնակցության ցուցանիշը` 74.35 տոկոս: Իսկ սրան զուգընթաց նրբորեն քողարկվեցին մյուսները: Օրինակ, Ծաղկալանջում` ընդամենը 28.6 տոկոս, Վարդաքարում` 31.2, Մեծամորում` 32.6 և այսպես շարունակ: Նույն կերպ ջանացին քիչ խոսել այն մասին, որ համայնքների մեծ մասում փաստացի մրցակցություն չի էլ եղել, քանի որ թեկնածուն ընդամենը մեկն էր:


Ընտրությունների արդյունքներն իրենց հերթին պիտի հուշեն, թե ինչ որակական հարթության վրա են տեղափոխվում ինքնակառավարման մարմինները: Եթե մի համայնքում ղեկավարն ընդամենը գյուղի բնակիչների 28 տոկոսի աջակցությունն ունի, ապա դժվար չէ կռահել, թե ինչ ապագա է սպասվում այդ բնակավայրին: Սա կարող է իր հետ բերել ոչ միայն քաղաքացիների անտարբերությունը, այլև երկփեղկվածություն ստեղծել մարդկանց կյանքում, որոնց այլևս չի մտահոգելու համայնքի ու երկրի ապագան և միակ հոգսը պիտի մնա սեփական գլուխը պահելու ջանքը, որովհետև եթե դու մյուսների հետ չես, մյուսներն էլ քեզ հետ չեն:

 







Դիտումների քանակ 18485


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ