Սովորական խայտառակություն

Մեղքը կջարդեն երկնքի գլխին

Մարտի 14, 2018
Մեղքը կջարդեն երկնքի գլխին

Գարունը հետզհետե մտնում է իր իրավունքների մեջ, բայց բնապահպաններն ու գյուղոլորտի մասնագետներն արդեն ահազանգ են հնչեցնում. այս տարի ոչ միայն ոռոգման ջրի սակավության խնդիր է լինելու, այլ նաև անապատացում։ Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը շտապում է պարզաբանել, որ ձնառատ ձմեռ չի եղել, ինչպես նաև անձրևներն էին քիչ, ինչը ջրի սակավության խնդիր կառաջացնի։


Աննախադեպ տաք ու չոր ձմեռը ենթադրել տալիս էր, որ նման խնդիրներ կարող են ծագել: Բայց քանի որ հիշողությունից դեռ լիովին չենք զրկվել, ապա կարող ենք մտաբերել, որ անցյալ տարվա ձմեռը շատ ձյունառատ էր, բայց ամռան ամիսներին կրկին ջրի պակաս զգացվեց, ընդ որում այնքան պակաս, որ կառավարությունը որոշում կայացրեց Սևանա լճի պաշարներն օգտագործել բացը լրացնելու համար: Հետևաբար, կուժն ու կուլան ջարդել երկնքի գլխին` այնքան էլ ազնիվ չէ:


Սրա փոխարեն վերստին պիտի ահազանգ հնչեցվի այն մասին, որ վերջին տարիներին ոռոգման ջրերի խրոնիկական դարձած սակավության գլխավոր մեղավորները հանդիսանում են գետերի վրա կառուցվող ու կառուցված ՀԷԿ-երը: Հենց նրանք էլ խժռում են հողագործի ու հողի համար կենսական հեղուկը: Այդ արտոնյալ ՀԷԿ-երն են, որոնց անխափան աշխատանքի համար անսահման քանակությամբ ջուր է բաց թողնվում, որպեսզի նրանք շահութաբեր էներգիա ստանան։ Իսկ երբ գա գյուղացու առաջ արդարանալու պահը, մատը կպարզեն դեպի երկինք ու կասեն. «Մենք մեղք չունենք, տեղումներ չկան»:







Դիտումների քանակ 5747


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մոխիրների համար մտահոգվածները

Մոխիրների համար մտահոգվածները

Սեպտեմբերի 20, 2017


Այս ամառը մեր հիշողության մեջ կմնա իբրև խոշոր անտառային հրդեհների ամառ: Հայաստանում գրեթե ոչ մի կանաչապատ տարածք չմնաց, որ այդ ...

4 միլիոն մարդ սպասում է Արծվիկին

4 միլիոն մարդ սպասում է Արծվիկին

Մայիսի 24, 2017


ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար, դաշնակցական Արծվիկ Մինասյանն իրատեսական է համարում Հայաստանում 4 միլիոն բնակչություն ...

81 միլիոնը ցնդեց օզոնում

81 միլիոնը ցնդեց օզոնում

Հոկտեմբերի 15, 2015


ՀՀ պետական մարմինների համար չկա ավելի երազել բան, քան օտարերկրյա տարատեսակ կառույցներից դրամաշնորհների ստացումն է: Վաղուց է հայ...

15 րոպեում երկու տարվա գործ արեցին

15 րոպեում երկու տարվա գործ արեցին

Հոկտեմբերի 7, 2015


Եթե մեկը Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին ուժգին ապտակեր, նա երևի այնպիսի ցավ ու զայրույթ չզգար, ինչը նրա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ