Սովորական խայտառակություն

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018
Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին ու մի հետաքրքիր ելույթ է ունեցել, որի ընթացքում արտահայտված մտքերի մասին լիբանանահայերը կարող են որոշակի կարծիք ունենալ, բայց հայաստանցիների համար այդ կարծիքը հազիվ թե որոշակի լինի: Բանն այն է, որ Կարապետյանը մեծ ոգևորությամբ ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումները և նրա թվարկումներում այդ ձեռքբերումները ոչ միայն վերաբերում են անխտիր բոլոր ոլորտներին, այլև, իր իսկ բնորոշմամբ, դրանցից ավելի բարձր ու լավ նվաճումներ այս պահին ուրիշ ոչ ոք չունի: Սա գուցե և տպավորություն գործի Լիբանանում բնակվողի վրա, ով ընդամենը լսում է դրանց մասին: Բայց սա ի՞նչ մտքեր պիտի արթնացնի Հայաստանում ապրողի համար, ով տեսնում է այդ բոլորը և գիտի, որ դա այդպես չէ:

 

Հետո վարչապետն իր ելույթում, մասնավորապես, ասում է. «Մենք բարեփոխումներ ենք սկսել բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց և այլն: Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին»:


Դե, մի՞թե սա ասելու բան է: Ներկա կառավարության ողջ գործունեության ընթացքում հասարակությունը ոչ միայն իր մաշկի վրա չզգաց այդ «համակարգային բարեփոխումները», այլև կատարվեց ճիշտ հակառակը` դրանք ավելի կարծրացան, օղակն ավելի սեղմվեց, ռեսուրսները կրճատվեցին, վարչական մեխանիզմները ձեռք բերեցին պատժիչ ու ճնշիչ հատկանիշներ, իսկ ինչ վերաբերում է արտաքին աշխարհի հետ հարաբերվելուն, ապա Հայաստանի մեկուսացված, տարածաշրջանային բոլոր նախագծերից դուրս մնացած, անվտանգության լրջագույն վտանգներով շրջափակված կացությունը թույլ չի տալիս նույնիսկ ակնարկ հնչեցնել այս հարցում որևէ դրական տեղաշարժի մասին:


Իրականությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելը կարող է ընդամենը կարճատև, մեկանգամյա օգտագործման էֆեկտ ունենալ: Բայց եթե այս բոլորով հանդերձ Կարապետյանը նաև ասում է, թե մենք ճիշտ ուղու վրա ենք ու մոտակա 3-4 տարում ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, սկսում ես արդեն կասկածել այս կանխատեսումը հնչեցնողի ադեկվատության վրա, որովհետև դրանից անմիջապես հետո նույն շուրթերը արձանագրում են, որ այսօր աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տնտեսագիտությունը և կառավարման գիտությունը չեն հասցնում այդ ամենի հետևից ընկնել: Այսինքն` ասացինք 3-4 տարի, բայց կարող ենք մի 30-40 տարվա կտրվածքով սխալվել: Իսկ երբ սրան էլ գումարվում է խոստումն այն մասին, թե ապագայում ունենալու ենք արդար երկիր, անմիջապես գլխի ես ընկնում, որ հիմա երկիրը ոչ արդար է, ոչ էլ զարգացող: Եվ սա կարող է կռահել նույնիսկ լիբանանահայը, էլ ինչ ասել հայաստանցու մասին:







Դիտումների քանակ 12368


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Ապրիլի 2, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր տրամադրությամբ և մի ճամպրուկ մեդալներով կրկին արտասահման է մեկնել: Այս անգամ նրա թի...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Մարտի 7, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ ստորագրած նոր որոշման մեջ ասված էր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Հրանուշի ֆիասկոն

Հրանուշի ֆիասկոն

Փետրվարի 23, 2018


Սիրիական պատերազմի ողջ ընթացքում հազարավոր սիրիահայեր եկան Հայաստան: Այս մարդկանց ընդունելու, կացարանով, աշխատանքով ապահովելու ...

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Փետրվարի 21, 2018


Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի երկրի «ամենաանկախ» համարվող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը։ Հայտնի է, որ խորհ...

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Փետրվարի 9, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի գործարկմանը, փոփոխություններ տեղի կունենան նաև կառավարո...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հունվարի 29, 2018


Այսօր Երևանի պետական համալսարանում բացվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հրանտ Հակոբյանի անվան լսարանը: Ֆակուլտետում տեղ...

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հունվարի 22, 2018


ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախա...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը