Սովորական խայտառակություն

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Մարտի 19, 2018
Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

«Ելքում» այսօր կարևոր օր էր: Մի քանի ժամ շարունակ նրանք փակվել ու բուռն բանավեճ էին տանում` նախապես տեղեկացնելով, թե այդ նիստը վճռորոշ նշանակություն է ունենալու դաշինքի համար: Օրակարգում վերստին չարչրկված` փողոցային պայքարի դուրս գալ-չգալու հարցն էր: Եվ ահա երկար սպասումներից հետո հայտնի դարձավ, որ ներքին համաձայնություն կրկին ձեռք չի բերվել: Բայց քանի որ դա արդեն իսկ նշանակում է «Ելքի» երեք թևերի տրոհում, դաշինքն այս անգամ որոշել էր պատկերը ներկայացնել այլ գույներով` պնդելով, թե փոխարենը շատ ուշագրավ եզրակացության են հանգել:

 

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, այսուհետ յուրաքանչյուր կուսակցություն ազատ է անելու այն, ինչ ուզում է, մինչև դաշինքը վերջնական որոշում կկայացնի: Փաշինյանը մասնավորապես շեշտեց. «Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ և որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների ծրագրի ու որոշումների հետ և կարող է իրագործել այդ որոշումը»: Հարցին՝ սա արդեն պառակտում չէ՞՝ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ»:


Նիկոլ Փաշինյանի բացասական արձագանքը սոսկ մխիթարիչ ու ցավազրկող վիրակապ է: Բայց այն, ինչ նա ասում է, այլ բան չի կարող նշանակել, քան «Ելք» դաշինքի վերջի սկիզբը: Ի՞նչ ասել է` ամեն ոք կարող է անել այն, ինչ ցանկանում է: Այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ կա հանդես գալ դաշինքով: Եթե վաղը խորհրդարանում նրանք պիտի քվեարկեն ոչ իբրև խմբակցություն, այլ իբրև առանձին կուսակցություններ, եթե մեկը պիտի դուրս գա փողոց, իսկ մյուսը դրան դեմ լինի, եթե Նիկոլը մի ծրագրով պիտի շարժվի, իսկ Մարուքյանը` մեկ ուրիշ, ապա ոչ միայն ջնջվում է «դաշինք» բառի բովանդակությունը, այլև մի հարկի տակ մնալու անհրաժեշտությունն է դառնում անիմաստ և անհեռանկար: Աջ ձեռքին հետաքրքիր չէ, թե ինչ է անելու ձախը, բայց մարմինն ուզում են պահպանել, որ ի՞նչ անեն:







Դիտումների քանակ 21311


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» կամ-կամ-ը

«Ելքի» կամ-կամ-ը

Ապրիլի 2, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին ընդամենը չի քայլում Գյումրիից Երևան: Նա առաջին հերթին...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Նիկոլը փոշմանել է

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018


Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կ...

«Ելքում» վարչապետի առատություն կա

«Ելքում» վարչապետի առատություն կա

Մարտի 26, 2018


Այն, որ «Ելքում» սառը քամիներ են փչում, արդեն կասկածից վեր է: Հիմա այլևս ոչ ոք դա չի թաքցնում և նույնիսկ պատրաստ են իրենց անհամ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018


Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց ...

Ամեն դեպքում` միանձնյա

Ամեն դեպքում` միանձնյա

Մարտի 15, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկ...

«Ելքը» վճռորոշ պահին միասնական չէ

«Ելքը» վճռորոշ պահին միասնական չէ

Մարտի 13, 2018


Այսօր կայացավ ԱԺ ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության նիստը, որի ժամանակ ցանկություն կար քննարկել ու վերջնական որոշում կայացնե...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Միայնակ Նիկոլն ու դատարկ հրապարակը

Միայնակ Նիկոլն ու դատարկ հրապարակը

Մարտի 6, 2018


Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնակա...

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Մարտի 2, 2018


Ընդամենը երկու օր առաջ էր, երբ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակ, թեև «Ելքը» նախապես հա...

Չկարողացավ դավաճանել իր սովորությանը

Չկարողացավ դավաճանել իր սովորությանը

Փետրվարի 28, 2018


Այսօր Ազգային ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, և ինչպես ցանկացած այլ ընտրություն, այս մեկն էլ առանց միջադե...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Մեկ րոպեում ուրացավ

Մեկ րոպեում ուրացավ

Փետրվարի 27, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված Լիպարիտ Մելիքջանյանի մասին, որը մեկ տարի ...

Նիկոլը գործուղման է մեկնում

Նիկոլը գործուղման է մեկնում

Փետրվարի 23, 2018


Ընդդիմադիր «Ելք» դաշինքը պայքարի արդյունավետության առումով լուրջ խնդրի առաջ է կանգնած: Խորհրդարանական գործունեությունը բարձրագո...

Լավ առիթ բամբասանքի համար

Լավ առիթ բամբասանքի համար

Փետրվարի 22, 2018


Մեկ անգամ չէ, որ «Ելք» դաշինքի մասին ասել են, թե այն իշխանական պրոյեկտ է: Այս բանը հատկապես սիրում են կրկնել ընդդիմադիր արտախոր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը